ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 սեպտեմբերի 2008 թ. |
N 721-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԵրԵՎանի «Գիտակ համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 76 հոդվածով, հիմք ընդունելով Երևանի «Գիտակ համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Վ. Հարությունյանի 2008 թ. սեպտեմբերի 1-ի դիմումը և ԿԳ նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» եզրակացությունը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Երևանի «Գիտակ համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով գործունեության 2002 թ. հուլիսի 8-ի N 127 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև 2009 թ. սեպտեմբերի 1-ը:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը (պետ Մ. Մակիչյան):
Նախարար` |
Ս. Սեյրանյան |