Գլխավոր տեղեկություն
Համար
N 10-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.06.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.06.15/19(337) Հոդ.221
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
07.05.2009
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2009

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 հունիսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 10009207

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

7 մայիսի 2009 թ.
ք. Երևան

N 10-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 100 ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 74-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 128 ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը, 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը,

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի փետրվարի 26-ի «ՀՀ տարածքում դեղատոմսերի դուրս գրման և դեղերի բաց թողնման կարգը հաստատելու մասին» N 100 հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում դեղատոմսերի դուրս գրման և դեղերի բաց թողնման կարգի 2.1 կետում «ՀՀ առողջապահության նախարարի 07.03.2001 թ. N 128 հրամանի դրույթներով» բառերը փոխարինել «ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման կարգը հաստատելու մասին» N 74-Ն հրամանի դրույթներով» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման կարգը հաստատելու մասին» N 74-Ն հրամանի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հրամանով հաստատված «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման կարգի`

ա. 4.5 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«4.5 Դեղերի դուրս գրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2007 թվականի մայիսի 16-ի N 854-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկին» համապատասխան:

Ելնելով հիվանդությունից, եթե հիվանդին բժշկի ցուցումով նշանակվել է Հիմնական դեղերի ցանկում չընդգրկված դեղ, ապա ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության տնoրենի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, որի եզրակացության հիման վրա հիվանդին դուրս է գրվում դեղ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հուլիսի 7-ի N 11-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանի (ռեեստրի)» ցանկից»,

բ. 4.8 կետի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«4.8 Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղատոմսերը դուրս գրելիս բնօրինակը տրվում է հիվանդին դեղը դեղատնից կամ դեղատնային կրպակից ստանալու համար, իսկ դրա պատճենը պահվում է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում»:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության 2001 թվականի մարտի 7-ի «Ամբուլատոր-պոլիկլինիկական, մասնագիտացված հիվանդանոցային և դիսպանսերային բժշկական հաստատությունների կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերին և առանձին հիվանդություններով տառապող անձանց դեղերով ապահովելու կարգը հաստատելու մասին» N 128 հրամանը:

4. ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին՝ սույն հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:

 

Նախարար

Հ. Քուշկյան