Գլխավոր տեղեկություն
Համար
N 47-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (05.03.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.02.23/8(326) Հոդ.88
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
09.02.2009
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 փետրվարի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 11609060

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

9 փետրվարի 2009 թ.
ք. Երևան

N 47-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» ենթակետի դրույթով.

1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշները` III նույնատիպ թողարկմանը նվիրված «Տիգրան Մեծ» ութ նամականիշը, hամաձայն N 1 և N 2 հավելվածների։

2. Գործողության մեջ դնել III նույնատիպ թողարկմանը նվիրված «Տիգրան Մեծ» ութ նամականիշը, սահմանելով` անվանագինը 10 դրամ, տպաքանակը` 100000 հատ, անվանագինը 25 դրամ, տպաքանակը` 100000 հատ, անվանագինը 50 դրամ, տպաքանակը` 500000 հատ, անվանագինը 70 դրամ, տպաքանակը` 500000 հատ, անվանագինը 120 դրամ, տպաքանակը` 500000 հատ, անվանագինը 220 դրամ, տպաքանակը` 200000 հատ, անվանագինը 280 դրամ, տպաքանակը` 100000 հատ, անվանագինը 350 դրամ, տպաքանակը` 200000 հատ:

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար

Գ. Սարգսյան

 

 

Հաստատված է 

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2009 թ. փետրվարի 9-ի

թիվ 47-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_12

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի ղեկավար

Վ. Մարության

 

 

Հաստատված է 

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2009 թ. փետրվարի 9-ի

թիվ 47-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_33

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի ղեկավար

Վ. Մարության