ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
2 փետրվարի 2009 թ. |
N 09-27-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 02.02.2009 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Մեյք Մոդերն» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0740 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Էյ Ընդ Դի Թրեյդինգ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0742 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Գագվագ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0738 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա։
Կոմիտեի նախագահ` | Մ. Վարդանյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(02.02.2009թ. հր. N 09-27-Լ)
Հ/Հ | Ֆիզիկական անձ անուն, ազգանուն) իրավաբա-նական անձ (անվանումը և գործունե-ության իրակա-նացման վայրը) | Բնակության վայրը, գտնվելու վայրը | Լիցենզիայի համարը | Լիցենզիան տալու ամսաթիվը | Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) | Գրանցման համարը | Գործու-նեության տեսակը | Գործունե-ության իրակա-նացման վայրը | Գործո-ղության ժամկետը | Տեղեկութ-յուններ գրանցա-մատյանում լիցենզիայի վերաձևա-կերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին | Այլ տեղե-կութ-յուններ |
1 | «Մեյք Մոդերն» ՍՊԸ | ք. Երևան, Բաղրամյան 70, բն. 84, հեռ. 562– 425, 4-888-385 | ԱԳ 0740 | 30.01.08թ. | 00253292 | 736 | Ռիելթորական գործունե-ություն | ՀՀ | Անժամկ. | Դադարեցվել Է դիմումի -համաձայն | |
2. | «էյ Ընդ Դի Թրեյդինգ» ՍՊԸ | ք. Երևան, Վարդանանց 22, բն. 138, հեռ. 3– 182-838 | ԱԳ 0742 | 30.01.08թ. | 01557719 | 738 | Ռիելթորական գործունե-ություն | ՀՀ | Անժւսմկ. | Դադարեցվել է դիմումի համաձայն | |
3 | «Գագվագ» ՍՊԸ | Շիրակի մ-զ, Գուսանագյուղ հ-ք, /ք. Թալին, Շահումյան 12, բն. 31/ հեռ. 02492-32-60, 4– 669-697 | ԱԳ 0738 | 30.01.08թ. | 05530074 | 734 | ԱԳ Գնահատում | ՀՀ | Անժամկ. | Կասեցվել Է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով |