Գլխավոր տեղեկություն
Համար
N 34-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (26.02.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.02.16/6(324) Հոդ.68
Ընդունող մարմին
Պաշտպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
19.01.2009
Ստորագրող մարմին
Պաշտպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հունվարի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 11309029

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

19 հունվարի 2009 թ.
ք. Երևան

N 34-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 576-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2008 թվականի մայիսի 14-ի «Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգը սահմանելու մասին» N 576-Ն հրամանով հաստատված հավելված 2-ի՝

1) 2-րդ կետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

2) 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

ՀՀ պաշտպանության նախարար՝ Ս. Օհանյան