«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 փետրվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11509047
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
19 հունվարի 2009 թ. |
N 4-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտները և իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1854-Ն որոշման 3-րդ կետի ա) ենթակետով`
Հրամայում եմ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների բաշխումն ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի (Երևան քաղաքի)` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների բաշխման բանաձևը ըստ մարզերի (Երևան քաղաքի)` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Ա. Համբարձումյան
|
Հավելված N 1 ՀՀ աշխատանքի և սոցիալական |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ)
Հ/հ |
Մարզի անվանումը |
Բաշխված ֆինանսական միջոցների չափը (դրամ) |
1. |
Արագածոտն |
28 800 000 |
2. |
Արարատ |
41 185 000 |
3. |
Արմավիր |
11 952 000 |
4. |
Գեղարքունիք |
88 257 000 |
5. |
Լոռի |
101 400 000 |
6. |
Կոտայք |
48 120 000 |
7. |
Շիրակ |
151 411 000 |
8. |
Սյունիք |
97 133 000 |
9. |
Վայոց ձոր |
29 330 000 |
10. |
Տավուշ |
86 094 000 |
11. |
Երևան |
11 068 000 |
|
Ընդամենը |
694 750 000 |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծախսային ծրագրով նախատեսված միջոցների 0.75 տոկոսը` 5250.0 հազ. դրամը հատկացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրի ուղեկցման աշխատանքներին:
|
Հավելված N 2 ՀՀ աշխատանքի և սոցիալական |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ)
հայտ-առաջարկով ներկայացված ծրագրերի իրականացման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափը մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով ա = ________________________________________________ հայտ-առաջարկով ներկայացված ծրագրերի իրականացման համար նախատեսված ֆինանսական միջոցների ընդհանուր չափը աշխատանք փնտրող անձանց թիվը մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով բ = ________________________________________________ աշխատանք փնտրող անձանց ընդհանուր թիվը
ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների թիվը մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով գ = ________________________________________________ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների ընդհանուր թիվը
նախորդ տարվա ընթացքում օգտագործված գումարի չափը մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով դ = ________________________________________________ նախորդ տարվա համար տվյալ մարզին (Երևան քաղաքին) հատկացված գումարի չափը
գործազուրկների թիվը մարզի կտրվածքով (Երևան քաղաքում) ե = ________________________________________________ գործազուրկների ընդհանուր թիվը
ա-ի կշիռը` 0.1 բ-ի կշիռը` 0.3 գ-ի կշիռը` 0.2 դ-ի կշիռը` 0.1 ե-ի կշիռը` 0.3
Մթ = 0.1 * ա+ 0.3 * բ + 0.2 * գ + 0.1 * դ + 0.3 * ե, որտեղ թ -մարզերի թիվն է: Մթ - յուրաքանչյուր մարզի (Երևան քաղաքի) ամփոփ ցուցանիշն է: Ցուցանիշները կլորացվում են մինչև տասհազարերորդականը:
∑ Մթ թ=1 Գբ - յուրաքանչյուր մարզի (Երևան քաղաքի) բաշխման գործակիցն է` արտահայտված տոկոսով: Եթե նշված բանաձևով բաշխվող գումարի չափը մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով գերազանցում է հայտ-առաջարկով նախատեսվածին, ապա հատկացվում է հայտ-առաջարկով նախատեսված գումարը, իսկ գերազանցող մասը ուղղվում է վերաբաշխման այն մարզերի (Երևան քաղաքի) միջև, որոնց հատկացվելիք գումարի չափը պակաս է այդ մարզերի (Երևան քաղաքի) կողմից հայտ-առաջարկով ներկայացված գումարի չափից: Մարզին հատկացված գումարները չօգտագործվելու դեպքում, այն վերաբաշխվում է մյուս մարզերի (Երևան քաղաքի) միջև նշված բանաձևով սահմանված կարգով: |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.07.2009, N 89-Ն | 11.09.2009, N 4-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|