ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
25 դեկտեմբերի 2008 թ. |
N 202-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԳՐԱՆԴ ՍԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով
Հրամայում եմ`
Հիմք ընդունելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային գործի լիցենզավորման հանձնաժողովի 25.12.08 թ. նիստի արձանագրությունը և հանձնաժողովի միջնորդությունը, ուժը կորցրած ճանաչել «Գրանդ Սան» ՍՊ ընկերությանը 15.11.2002 թ. տրամադրված «Մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության» թիվ 00009 լիցենզիան։
Նախագահ` | Գ. Խաչատրյան |