Գլխավոր տեղեկություն
Համար
N 17-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.01.2009-26.01.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.01.15/2(320) Հոդ.23
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
24.12.2008
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.01.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 դեկտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 32908399

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

24 դեկտեմբերի 2008 թ.
ք. Երևան

N 17-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-164-Ն օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետը և նպատակ ունենալով կարգավորել ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման հետ կապված մի քանի հարցեր`

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մի քանի հարցերի մասին» հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2001 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մի քանի հարցերի մասին» հրահանգչական նամակը հաստատելու մասին» թիվ 02/1996 հրամանը (գրանցված ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2002 թվականի հունվարի 18-ին, պետական գրանցման թիվ 12402006),

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2003 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը ներկայացրած հայտարարատուների վերաբերյալ տվյալները Հայաստանի Հանրապետության իշխանության համապատասխան մարմիններ ներկայացնելու» և «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների կողմից իրենց ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը չներկայացրած հայտարարատուների վերաբերյալ տվյալները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացնելու» կարգերը հաստատելու մասին» թիվ 03/09-Ն հրամանը (գրանցված ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2003 թվականի ապրիլի 25-ին, պետական գրանցման թիվ 12403140),

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2003 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի համաձայն ներկայացված հայտարարագրերում ներառվող տեղեկությունների վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկանքները մամուլի միջոցներին տրամադրման կարգի մասին» թիվ 03/13-Ն հրամանը (գրանցված ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2003 թվականի հունիսի 4-ին, պետական գրանցման թիվ 12403189):

 

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահ՝

Գ. Խաչատրյան

 

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

2008 թվականի դեկտեմբերի 24-ի

N 17-Ն հրամանի

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն հրահանգը մշակվել է «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-164-Ն (հետագա փոփոխություններով և լրացումներով) օրենքի (այսուհետ` օրենքի) 15 հոդվածի առաջին մասի 1-ին կետի հիման վրա և կարգավորում է ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման հետ կապված մի քանի հարցեր:

1. Օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասի վերաբերյալ.                                                         

Անկախ նրանից գույքի և եկամուտների հայտարարագիրը (այսուհետ` հայտարարագիր) լրացվել է լիազորված անձի, թե հայտարարատուի կողմից` հայտարարագրի բոլոր էջերը ստորագրում է հայտարարատուն: Հայտարարագիրը լրացնելու լիազորագիրը հարկային մարմնին չի ներկայացվում:

2. Օրենքի 5-րդ հոդվածի վերաբերյալ.

1) չափահաս (18 տարին լրացած) անձն իր առաջին հայտարարագիրը ներկայացնում է այն հարկային տարվա համար, որի ընթացքում լրացել է նրա 18 տարին.

2) հայտարարագիր չեն ներկայացնում ժամանակավոր պաշտոնակատարները, պաշտոնատար անձին ժամանակավոր (այդ թվում` հղիության ու ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում) փոխարինողները, ժամանակավոր աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները.

3) ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձինք, զինվորական ծառայության ընթացքում, պաշտոնատար անձի հետ համատեղ չեն ապրում, հետևաբար փոխկապակցված անձ չեն համարվում:

3. Օրենքի 8-րդ հոդվածի երրորդ մասի վերաբերյալ.

1) այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձը հայտարարագիրը հարկային մարմին կարող է ներկայացնել կամ ուղարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորագիր ունենալու դեպքում: Այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի միջոցով հայտարարագիր ներկայացնելու գործողությունը իրականացնելու լիազորագիրը նոտարական կարգով վավերացնելը պարտադիր չէ: Այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի միջոցով հայտարարագիրը հարկային մարմին ուղարկելիս պետք է ներկայացվեն նաև`

ա. լիազորագիրը,

բ. հայտարարատուի անձը (ինքնությունը) հաստատող, լիազորագրում նշված փաստաթղթի լուսապատճենը,

գ. լիազորված ֆիզիկական անձ լինելու դեպքում` նրա ինքնությունը հաստատող, լիազորագրում նշված փաստաթղթի լուսապատճենը,

դ. լիազորված իրավաբանական անձ լինելու դեպքում` աշխատակցի անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը (այդ թվում` ծառայողական վկայականը) և լիազորված իրավաբանական անձի ղեկավարի (նրան փոխարինողի) գրությունը` լիազորագրով նախատեսված գործողությունն իրականացնող իրենց աշխատակցի անվան, ազգանվան և զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ.

2) հայտարարատուի կամ լիազորված ֆիզիկական անձի անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթերն են`

ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը, զինվորական գրքույկը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից տրվող ժամանակավորապես անձը հաստատող փաստաթուղթը, եթե անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է,

բ. փախստականի վկայականը, փախստականի ճամփորդական վկայականը, եթե ներկայացվող անձը փախստական է,

գ. օտարերկրյա պետության անձնագիրը, անձը հաստատող միջազգայնորեն ճանաչված փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը, կացության վկայականը, եթե անձն օտարերկրյա քաղաքացի է: