Գլխավոր տեղեկություն
Համար
N 06-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (05.01.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.12.26/44(318) Հոդ.405
Ընդունող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ընդունման ամսաթիվ
12.12.2008
Ստորագրող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 դեկտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 12108387

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

12 դեկտեմբերի 2008 թ.
ք. Երևան

N 06-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝

 

Հրամայում եմ`

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների օրինակելի աշխատակարգերը հաստատելու մասին» N 12-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. հրամանի 2-րդ կետում «Երևանի քաղաքապետին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալին» բառերով, իսկ «(թաղային համայնքներում` Երևանի քաղաքապետարանի)» բառերը` (Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության) բառերով.

2. հրամանով հաստատված N 1 հավելվածի`

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան համայնքի ղեկավարը, համայնքի ավագանու մինչև հինգ անդամներ և մարզպետարանի (Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության) երեք ներկայացուցիչ: Հանձնաժողովում մարզպետարանի (Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության) ներկայացուցիչ չի կարող լինել տվյալ համայնքի ավագանու անդամը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմերը որոշվում են համայնքի ավագանու կողմից:».

2) 4-րդ կետի`

ա. առաջին պարբերությունում և 2-րդ պարբերության «գ» կետում «թաղային համայնքներում` Երևանի քաղաքապետարանի» բառերը փոխարինել «Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության» բառերով,

բ. 2-րդ պարբերության «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) ավագանին փոփոխել է հանձնաժողովում ընդգրկված ավագանու անդամների քանակական և (կամ) անհատական կազմը,».

3) 7-րդ կետը «անդամներին» բառերից հետո լրացնել «պատշաճ» բառով.

4) 10-րդ կետի «ժգ» ենթակետում «ընդհանուր թիվը» բառերը փոխարինել «հանրագումարը» բառով.

5) 15-րդ կետի «դ» ենթակետից հանել «`գաղտնիության պայմաններում» բառերը.

6) 15-րդ կետի «ե» ենթակետում «ընդհանուր թվի» բառերը փոխարինել «հանրագումարի» բառով.

7) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:».

3. հրամանով հաստատված N 2 հավելվածի`

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան համայնքի ղեկավարը, համայնքի ավագանու մինչև հինգ անդամներ և մարզպետարանի (Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության) երեք ներկայացուցիչ: Հանձնաժողովում մարզպետարանի (Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության) ներկայացուցիչ չի կարող լինել տվյալ համայնքի ավագանու անդամը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմերը որոշվում են համայնքի ավագանու կողմից:».

2) 4-րդ կետի`

ա. առաջին պարբերությունում և 2-րդ պարբերության «գ» կետում «թաղային համայնքներում` Երևանի քաղաքապետարանի» բառերը փոխարինել «Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության» բառերով,

բ. 2-րդ պարբերության «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) ավագանին փոփոխել է հանձնաժողովում ընդգրկված ավագանու անդամների քանակական և (կամ) անհատական կազմը,».

3) 7-րդ կետը «անդամներին» բառերից հետո լրացնել «պատշաճ» բառով.

4) 10-րդ կետի «ժզ» ենթակետից և 15-րդ կետի «ե» ենթակետից հանել «գաղտնի» բառը.

5) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:»:

 

  Ա. Գևորգյան