«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 դեկտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11608369
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
4 դեկտեմբերի 2008 թ. |
N 447-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 65-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Համատեղ հայ-արգենտինյան թողարկմանը նվիրված «ԱՐԳԵՆՏԻՆԱ-ՀԱՅԱՍՏԱՆ. ՄԱԼԱՆԲՈ-ՍՈՒՐԵՅՆՈ» և «ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐԳԵՆՏԻՆԱ. ՀՈՅ-ՆԱԶԱՆ» նամականիշերը, hամաձայն N 1 և N 2 հավելվածների.
2) Հայաստանի և Ղարաբաղի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին նվիրված «Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս. Մոնթե Մելքոնյան 1957-1993» նամականիշով միակողմանի բացիկը, համաձայն N 3 հավելվածի.
3) Հայաստանի պատմական մայրաքաղաքների շարքին նվիրված «Հայաստանի մայրաքաղաքներ/ Տուշպա-Վան. մ.թ.ա. IX դ.» նամականիշը, համաձայն N 4 հավելվածի.
4) Համատեղ հայ-բուլղարական թողարկմանը նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆ-ԲՈՒԼՂԱՐԻԱ. Անդրանիկ Օզանյան 1865-1927» և «ԲՈՒԼՂԱՐԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ. Պեյո Յավորով 1878-1914» նամականիշերը, hամաձայն N 5 և N 6 հավելվածների։
2. Գործողության մեջ դնել`
1) Համատեղ հայ-արգենտինյան թողարկմանը նվիրված «ԱՐԳԵՆՏԻՆԱ-ՀԱՅԱՍՏԱՆ. ՄԱԼԱՆԲՈ-ՍՈՒՐԵՅՆՈ» նամականիշը, սահմանելով անվանագինը 70 դրամ, տպաքանակը` 40000 հատ.
2) Համատեղ հայ-արգենտինյան թողարկմանը նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐԳԵՆՏԻՆԱ. ՀՈՅ-ՆԱԶԱՆ» նամականիշը, սահմանելով անվանագինը 350 դրամ, տպաքանակը` 40000 հատ.
3) Համատեղ հայ-բուլղարական թողարկմանը նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆ-ԲՈՒԼՂԱՐԻԱ. Անդրանիկ Օզանյան 1865-1927» նամականիշը, սահմանելով անվանագինը 350 դրամ, տպաքանակը` 40000 հատ.
4) Համատեղ հայ-բուլղարական թողարկմանը նվիրված «ԲՈՒԼՂԱՐԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ. Պեյո Յավորով 1878-1914» նամականիշը, սահմանելով անվանագինը 70 դրամ, տպաքանակը` 40000 հատ:
3. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 25-ի «2008 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 65-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) հրամանի հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
13. |
Համատեղ հայ-արգենտինյան թողարկում. Պարեր |
2 նամականիշ |
IV եռամսյակ |
70, 350 |
2x40000 |
2) հրամանի հավելվածի 16-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
16. |
Համատեղ հայ-բուլղարական թողարկում. |
2 նամականիշ |
IV եռամսյակ |
70, 350 |
2x40000 |
3) Ուժը կորցրած ճանաչել հրամանի հավելվածի 8-րդ և 18-րդ կետերը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Գ. Սարգսյան |
|
Հաստատված է Հավելված 1 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 447-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Մարության |
|
Հաստատված է Հավելված 2 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 447-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Մարության |
|
Հաստատված է Հավելված 3 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 447-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Մարության |
|
Հաստատված է Հավելված 4 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 447-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Մարության |
|
Հաստատված է Հավելված 5 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 447-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Մարության |
|
Հաստատված է Հավելված 6 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 447-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Մարության |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|