«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 փետրվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10005112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 հունվարի 2005 թ. |
N 74-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԴԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշման 2-րդ կետի, բժշկական կազմակերպությունների կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման գործընթացն առավել լիարժեք ու արդյունավետ կազմակերպելու նպատակով,
(Նախաբանը խմբ. 08.06.07 N 1014-Ն)
Հրամայում եմ`
1. Հաստատել անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի դեղատոմսերի ամփոփային ռեեստրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2004 թվականի հուլիսի 20-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման կարգը հաստատելու մասին» N 759-Ն հրամանը:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Թ. Հակոբյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԴԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում և կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշմամբ հաստատված անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդներին դեղերի հատկացման կարգը:
(1-ին կետը խմբ. 08.06.07 N 1014-Ն)
2. Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերին և հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդներին դեղերով ապահովումն իրականացվում է դեղերի ձեռքբերման բոլոր աղբյուրների հաշվին ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների, մասնագիտացված հիվանդանոցների ու դիսպանսերների միջոցով:
3. Համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պետության կողմից կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղերը հատկացվում են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների, մասնագիտացված հիվանդանոցներին և դիսպանսերներին` համաձայն բաշխացուցակների, որոնք հաստատվում են ՀՀ առողջապահության նախարարության հրամաններով:
Դեղերի անվճար հատկացումը հիվանդներին իրականացվում է ամբուլատոր-պոլիկլինիկական և դիսպանսերային բժշկական կազմակերպությունների կողմից դեղատոմսերով, համապատասխան գրառում կատարելով հիվանդի ամբուլատոր քարտում, իսկ մասնագիտացված հիվանդանոցների կողմից` հիվանդության պատմությունում:
4. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» խմբի «Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն» ենթախմբով բնակչության առողջության առաջնային պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող սոցիալական խմբերում և հիվանդություններ ցանկում ընդգրկված անձանց դեղերով ապահովումն իրականացնում են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունները.
4.1. Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու համար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություն են ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ (երեխաների համար` ծննդյան վկայական) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ սոցիալական խմբի պատկանելությունը հաստատող փաստաթուղթ, իսկ դեղատուն կամ դեղատնային կրպակ` դեղատոմսը և անձը հաստատող փաստաթուղթ:
4.2. Հիվանդներին անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր նշանակելիս հիմք է ընդունվում ամբուլատոր քարտում առկա ախտորոշումը կամ հիվանդանոցային կազմակերպության կողմից տրված հիվանդության պատմությունից գրված քաղվածքը (էպիկրիզը):
4.3. Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի դեղատոմսերը դուրս են գրվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսային ձևաթղթերը հաստատելու մասին» N 759 որոշման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղատոմսի դուրսգրման և դեղերի բաց թողնման կարգի» N 100 հրամանի պահանջներին համապատասխան:
4.4. Մեկ դեղատոմսի ձևաթերթիկով թույլատրվում է դուրս գրել անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող միայն մեկ դեղ:
4.5 Դեղերի դուրս գրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2007 թվականի մայիսի 16-ի N 854-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկին» համապատասխան:
Ելնելով հիվանդությունից, եթե հիվանդին բժշկի ցուցումով նշանակվել է Հիմնական դեղերի ցանկում չընդգրկված դեղ, ապա ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության տնoրենի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, որի եզրակացության հիման վրա հիվանդին դուրս է գրվում դեղ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հուլիսի 7-ի N 11-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանի (ռեեստրի)» ցանկից:
(4.5 կետը խմբ. 07.05.09 N 10-Ն)
4.6. Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունները կարող են դեղեր ձեռք բերել և հիվանդներին անվճար հատկացնել հատուկ այդ նպատակով ստեղծված ներպոլիկլինիկական դեղատնից (դեղատնային կրպակ), իսկ վերջիններիս բացակայության դեպքում` գլխավոր (ավագ) բուժքրոջ միջոցով:
4.7. Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունները կարող են անվճար և արտոնյալ պայմաններով դեղերի ապահովումը կազմակերպել նաև պայմանագրային հիմունքներով` իրենց սպասարկման տարածքում գործող ու լիցենզավորված դեղատների կամ դեղատնային կրպակների միջոցով: Պայմանագիրը կնքելիս ապահովվում է սպասարկման տարածքում գործող դեղատների կամ դեղատնային կրպակների ազատ մասնակցությունը, տեղակայման ընդլայնվածությունը, հաշվի առնելով դրանց դեղերի տեսականին (հիմնական դեղերի ցանկին համապատասխան), գնային շահավետությունը:
4.8 Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղատոմսերը դուրս գրելիս բնօրինակը տրվում է հիվանդին դեղը դեղատնից կամ դեղատնային կրպակից ստանալու համար, իսկ դրա պատճենը պահվում է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում:
Դեղատանը կամ դեղատնային կրպակում գնահատվում է դեղատոմսը (նշվում է դեղի գինը, զեղչը և վճարման ենթակա գումարը), դեղատոմսի ետևի մասում ստացողը կատարում է նշում ստացած դեղի և վճարած գումարի մասին:
Դեղատոմսերը պահվում են դեղատանը կամ դեղատնային կրպակում հինգ տարի ժամկետով և ոչնչացվում սահմանված կարգով:
(4.8 կետը խմբ. 07.05.09 N 10-Ն)
4.9. Յուրաքանչյուր ամսվա վերջում դեղատան կողմից ամփոփվում է անվճար և զեղչով տրված դեղերի փաստացի ծախսը, և ամփոփ տվյալները ներկայացվում են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությանը, որի հիման վրա համատեղ կազմվում է ռեեստր` համաձայն սույն կարգը հաստատող հրամանի 2-րդ կետով հաստատված «Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրված դեղերի դեղատոմսերի ամփոփային ռեեստրի» ձևի (հավելված 2-ը):
4.10. Ռեեստրը կազմվում է երեք օրինակից, որոնցից մեկը պահվում է դեղատանը կամ դեղատնային կրպակում, երկրորդ օրինակը` ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում, իսկ երրորդը` բժշկական կազմակերպության կողմից ներկայացվում է ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն:
4.11. Դեղատան կամ դեղատնային կրպակի կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով տրված դեղերի արժեքի փոխհատուցումն ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններն իրականացնում են դեղատան կամ դեղատնային կրպակի հետ կնքված պայմանագրերի համաձայն:
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անունով մարդասիրական օգնությամբ ստացված և բաշխված, ինչպես նաև անմիջապես առողջապահական կազմակերպությունների անունով այլ մարդասիրական խողովակներով ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների:
Անվճար պայմաններով դեղերի հատկացման ժամանակ առաջնահերթությունը տալ մարդասիրական օգնությամբ ստացված դեղերին:
6. Պետության կողմից կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղերի սպառման, գնման կամ մատակարարման ընդհատման դեպքում, հիվանդների բուժման շարունակականության և անընդհատության ապահովման նպատակով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունները, ՀՀ առողջապահության նախարարության հրահանգով, պետք է իրենց ֆինանսավորման ծավալում դեղերի համար սահմանված գումարների հաշվին գնեն և անվճար ապահովեն հիվանդներին:
Հավելված N 2 |
ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՏՐՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ԱՄՓՈՓԱՅԻՆ ՌԵԵՍՏՐ N _______
200 թ. ____________ համար
____________________ |
____________________ |
|
|
Դեղատան (դեղատնային կրպակ) անվանումը |
|
1. Դեղատոմսերի քանակը _______________
2. Վճարման ենթակա
գումարը/մանրածախ գներով ________________
(թվերով)
________________________________
(բառերով)
Տնօրեն` ________________________ | Տնօրեն` ________________________ |
Հաշվապահ` _______________________ |
Հաշվապահ` _______________________ |
Կ. Տ. |
Կ. Տ. |