ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 նոյեմբերի 2008 թ. ք. Երևան |
թիվ 1028-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Միջազգային որակյալ դպրոցների ԵրԵՎանի մասնաճյուղ» ուսումնական հաստատության հիմնական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության N 150 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34, 35 հոդվածների, 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 36 հոդվածի 8-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 76 հոդվածի 2-րդ մասի 1 կետով, նկատի ունենալով, որ չի իրականացվում «Կրթության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված հիմնական ընդհանուր կրթական ծրագիր, հիմք ընդունելով կատարված ուսումնասիրությունների արդյունքները և ՀՀ ԿԳ նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը`
Հրամայում եմ`
1. «Միջազգային որակյալ դպրոցների Երևանի մասնաճյուղ» հաստատության հիմնական ընդհանուր կրթական ծրագրով N 150 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառների վերացումը:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը և կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը:
Նախարար՝ |
Ս. Սեյրանյան |