ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 նոյեմբերի 2008 թ. ք. Երևան |
թիվ 1023-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԵրԵՎանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 11 «Մանկապարտեզ-դպրոց» համայնքային ոչ առԵՎտրային կազմակերպության հիմնական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու ԵՎ ՀՀ կրթության ԵՎ գիտության նախարարության 2005 թ. հունիսի 23-ի N 372-Ա/Ք հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72 հոդվածի 1 մասի 1-ին կետի «ա» ենթակետով, հիմք ընդունելով Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 11 «Մանկապարտեզ-դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ն. Շահբազյանի 2008 թ. սեպտեմբերի 26-ի դիմում-գրությունը և ԿԳ նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. Դադարեցնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 11 «Մանկապարտեզ-դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հիմնական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը, ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարության 2005 թ. հունիսի 23-ի N 372 Ա/Ք հրամանը և դրա հիմքով տրված թիվ 339 լիցենզիայի վկայականը:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը:
Նախարար՝ |
Ս. Սեյրանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|