«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հուլիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մայիսի 2007 թվականի N 736-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2228-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2228-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման հավելվածի`
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան հետևյալ սարքավորումների վրա`
| ա) ֆաքսիմիլային սարքավորումներ |
8443 32 200 |
| բ) 10 կգ ոչ ավելի զանգվածով դյուրակիր թվային հաշվիչ մեքենաներ, որոնց կազմում ընդգրկված են` տվյալների մշակման կենտրոնական բլոկը, ստեղնաշարը և դիսփլեյը |
8471 30 000 |
| գ) այլ հաշվիչ մեքենաներ, որոնք մատակարարվում են համակարգի տեսքով |
8471 49 000 |
| դ) անլար լսափողով հեռախոսային ապարատներ` լարային կապի համար |
8517 11 000 |
| ե) հեռախոսային ապարատներ` բջջային կամ այլ անլար կապի ցանցերի համար |
8517 12 000 |
| զ) այլ հեռախոսային սարքավորումներ |
8517 18 000 |
| է) բազային կայաններ |
8517 61 000 |
| ը) ձայնի, պատկերի կամ այլ տվյալների ընդունման, վերափոխման և հաղորդման կամ վերականգնման մեքենաներ, այդ թվում` մարշրուտիզատորներ և կոմուտացման սարքավորումներ |
8517 62 000 |
| թ) դյուրակիր ընդունիչներ` ազդանշանային կանչի ընդունման կամ փեյջինգային հաղորդագրության համար, և այլ սարքեր |
8517 69 310, |
| ժ) հեռախոսային ավտոպատասխանիչներ |
8519 50 000 |
| ժա) հաղորդող սարքավորումներ, ինչպես նաև հաղորդող սարքավորումներ, որոնք իրենց կազմում ընդգրկում են ընդունիչ սարքավորումներ |
8525 50 000, |
| ժբ) հեռաղեկավարման ռադիոսարքավորում |
8526 92 000 |
| ժգ) անալոգային և թվային հաշվիչ համակարգեր և այլ սարքավորումներ |
8527 12 100, |
2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետի «է», «ը» և «ժա» ենթակետերում նշված սարքավորումները ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման:».
3) 7-րդ կետը «արգելվում է» բառերից հետո լրացնել «համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
|