Գլխավոր տեղեկություն
Համար
N 489-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (21.05.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.06.15/15(192) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.05.2005
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.05.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 մայիսի 2005 թվականի N 489-Ա

ք. Երևան

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ա/ձ Լիաննա Տոբելյանի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել անհատ ձեռնարկատեր Լիաննա Տոբելյանի 2004 թվականի հոկտեմբերի 25-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000214 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.

2.1 Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2 Անհատ ձեռնարկատեր Լիաննա Տոբելյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.

2.3 Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն։

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`

Ն. Դավիդյան