Գլխավոր տեղեկություն
Համար
N 1093-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (06.08.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.02.23/4.1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
05.08.2008
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.08.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

5 օգոստոսի 2008 թ.
ք. Երևան

 N 1093-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՌԱՖԱՅԵԼ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ, 22-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Ռաֆայել Մնացականյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 23.07.08 թ. N 7347 դիմումը.

 

Հրամայում եմ` 

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2003 թվականի մարտի 19-ին «Ռաֆայել Մնացականյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000056 լիցենզիան։

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) «Ռաֆայել Մնացականյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն։

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին։

 

Նախարար 

Հ. Քուշկյան