ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 օգոստոսի 2003 թ. N 710
Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Ասպուրակ» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 7-րդ կետը
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել «Ասպուրակ» ՍՊԸ-ին 2001 թվականի հունվարի 15-ին տրված պատրաստի դեղերի մեծածախ առևտուր (դեղատնային կրպակ) թիվ Հ-XX-001493 լիցենզիան:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ` Գ. Ստեփանյանին
2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը և պահպանումը` համապատասխան գրանցամատյանում ներառելու նպատակով:
2.2. «Ասպուրակ» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:
2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ` Հ. Դարբինյանին:
Նախարար` | Ն. Դավիդյան |