Գլխավոր տեղեկություն
Համար
N 404-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.07.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.07.01/21(339) Հոդ.243
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
29.04.2009
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 հունիսի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 11809218

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

29 ապրիլի 2009 թ.
ք. Երևան

N 404-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 426-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի ապրիլի 25-ի «Մեկ անձից գնումներ կատարելու հիմքերը և (կամ) փաստաթղթերը սահմանելու մասին» N 426-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը՝

հրամանով հաստատված հավելվածը՝ «Մեկ անձից կատարվող գնումների» անվանացանկը լրացնել նոր տողով, հետևյալ բովանդակությամբ.

 

38

Ապրանքն արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչ հանդիսացող անձից ապրանքի տեխնիկական սպասարկման ծառայությունների, ներառյալ սպասարկման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում

 

Նախարար

Տ. Դավթյան