Գլխավոր տեղեկություն
Համար
N 856-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (12.06.2003-11.02.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.03.03/5(123) Հոդ.119
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
17.12.2002
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 փետրվարի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 11803058

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

17 դեկտեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 856-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐՈՒՄ ՎԱՐՎՈՂ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻՑ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵԼՔԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ՏԵՂԱԿԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԾԱԽՍԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի 30-րդ կետին համապատասխան`

 

Հրամայում եմ` 

 

1. (կետն ուժը կորցրել է 29.04.03 N 395-Ն)

2. Սահմանել, որ.

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներում վարվող գանձապետական հաշիվներից միջոցների ելքագրման նպատակով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներ են ներկայացվում ծախսերը հիմնավորող հետևյալ փաստաթղթերը.

ա) ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գծով վճարումներ իրականացնելիս` Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնավորող փաստաթղթերը,

բ) սույն հրամանի «ա)» ենթակետում չներառված ծախսատեսակների գծով վճարումներ իրականացնելիս` վճարման հանձնարարագրի (իսկ կանխիկ ձևով կատարվող ծախսերի դեպքում` կանխիկ գումարի ստացման հայտի) հետ մեկտեղ ներկայացվում է հավաստագիր պահանջվող վճարումների հիմնավորվածության մասին:

(2-րդ կետը խմբ. 29.04.03 N 395-Ն)

Նախարար՝

Վ. Խաչատրյան

 

Հավելված N 1

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

2002 թվականի դեկտեմբերի 17-ի

 N 856-Ն հրամանի

(հավելվածն ուժը կորցրել է 29.04.03 N 395-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

2002 թվականի դեկտեմբերի 17-ի

 N 856-Ն հրամանի

 

(հավելվածն ուժը կորցրել է 29.04.03 N 395-Ն)

 

* - Ծանոթություն -

համաձայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թ. դեկտեմբերի 24-ի N 898-Ն հրամանի, սույն հրամանն ուժը կորցրած է ճանաչվում պետական հիմնարկների համար` 2008 թ. փետրվարի 11-ից, իսկ համայնքային հիմնարկների համար` 2009 թվականի հունվարի 1-ից: