«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 հոկտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11608321
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
16 հոկտեմբերի 2008 թ. |
N 389-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» ենթակետի դրույթով.
Գործողության մեջ դնել փոստային վճարման պետական նշանները`
1. Հայկական կրթօջախներ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկական ինստիտուտ) հիմնադրման 75-ամյակին նվիրված «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ). 75-ամյակ» նամականիշը` սահմանելով անվանագինը 220 դրամ, տպաքանակը` 30000 հատ:
2. Վ. Համբարձումյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Վիկտոր Համբարձումյան 1908-1996» նամականիշը` սահմանելով անվանագինը 120 դրամ, տպաքանակը` 30000 հատ:
3. Վ. Սարոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Ուիլյամ Սարոյան 1908-1981» նամականիշը` սահմանելով անվանագինը 350 դրամ, տպաքանակը` 30000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Գ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|