Գլխավոր տեղեկություն
Համար
N 849-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (17.06.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.07.15/18(195) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.06.2008
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 հունիսի 2008 թվականի N 849-Ա

ք. Երևան

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.

 

Հրամայում եմ`

 

1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.

 

 

Ա/Ձ Լիաննա Կարապետյան

դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ)
(դրական)

 

Ա/Ձ Գոհար Ղուկասյան

դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ)
(դրական)

 

Ա/Ձ Նորա Նիկողոսյան

դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ)
(դրական վերապահում)

 

Ա/Ձ Փիրուզա Ասրյան

դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ)
(դրական վերապահում)

 

Ա/Ձ Իսկուհի Գալոյան

դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ)
(դրական վերապահում)

 

«Վահե Դենտ» ՍՊԸ

բժշկական օգնություն և սպասարկում (դրական)

 

«Տ. Հ. Դենտալ» ՍՊԸ

բժշկական օգնություն և սպասարկում
(դրական վերապահում)

 

Ա/Ձ Աստղիկ Ավդալյան

բժշկական օգնություն և սպասարկում
(դրական վերապահում)

 

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.

2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.

3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո։

 

Նախարար`

Հ. Քուշկյան

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Ց Ա Ն Կ

 

(ՀՀ առողջապահության նախարարի 16.06.2008 թ. N 849-Ա հրաման)

 

հ/հ Ֆիզ. անձ -(անուն, ազգանուն) իրավ. անձ -(անվանումը) Ֆիզ. անձ՝ բնակության վայրը իրավ. անձ՝ գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Գրանցման համարը Գործունեության տեսակը Գործունեության իրականացման վայրը Գործողու-
թյան ժամկետը
1 Ա/Ձ Լիաննա Կարապետյան ք. Երևան, Նոր Արեշ 36 փող., տուն 22 Ա-XX-000472 16.06.08 239 Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) ք.Երևան, էրեբունու փող, շ. 32, թիվ 62 անժամկետ
2 Ա/Ձ Գոհար Ղուկասյան ք. Երևան, Բաշինջաղյան 1 փող, շ. 20, բն. 48 Ա-XX-000471 16.06.08 221 Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) ք. Երևան, Անդրանիկի 78շ., բն. 1 անժամկետ
3 Ա/Ձ Նորա Նիկողոսյան Արարատի մարզ, գ. Այնթապ, Շիրազի փող., տուն 4 Ա-XX-000469 16.06.08 243 Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) Արարատի մարզ, գ. Այնթապ 5փող, թիվ 4/1 անժամկետ
4 Ա/Ձ Փիրուզա Ասրյան Արմավիրի մարզ, գ. Աղավնատուն Ա-XX-000473 16.06.08 241 Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) Արմավիրի մարզ, գ. Աղավնատան բժշկական ամբուլատորիա անժամկետ
5 Ա/Ձ Իսկուհի Գալոյան Արմավիրի մարզ, գ. Մերձավան Ա-XX-000470 16.06.08 236 Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) ք. Երևան, Ֆուչիկի փող, հ.27/4 անժամկետ
6 «Վահե Դենտ» ՍՊԸ ք. Աբովյան, Գառնի 1 Կ-XX-001212 16.06.08 242 Բժշկական օգնություն և սպասարկում (թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, ռենտգենաբանական) ք. Աբովյան, Գառնի 1 անժամկետ
7 «Տ.Հ. Դենտլ» ՍՊԸ ք. Երևան, Ա. Ավետիսյան փող., շ. 78, բն. 47 Կ-XX-001211 16.06.08 223 Բժշկական օգնություն և սպասարկում (ատամնատեխնիկական լաբորատորիա) ք. Երևան, Բյուզանդի փող., տուն 43 անժամկետ
8 Ա/Ձ Աստղիկ Ավդալյան ք. Աբովյան, Երևանյան փող., շ. 1, բն. 20 Ա-XX-000290 16.06.08 237 Բժշկական օգնություն և սպասարկում (օրթոպեդիկ ստոմատոլոգիական) ք. Աբովյան, Նաիրյան փող, շ. 12, թիվ 46 և 47 անժամկետ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան