Գլխավոր տեղեկություն
Համար
N 16-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (01.11.2008-01.01.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.10.22/36(310) Հոդ.314
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
25.08.2008
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.08.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 սեպտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 10008286

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

25 օգոստոսի 2008 թ.
ք. Երևան

  N 16-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի` «Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման ազգային ծրագիրը, իմունականխարգելման առաջնահերթ միջոցառումների ցանկը, իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի կազմը և պատվաստումների ազգային օրացույցը հաստատելու մասին» թիվ 2119-Ն որոշման թիվ 1 հավելվածով հաստատված 4.1 կետի 3-րդ ենթակետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման ոլորտում վարչական վիճակագրական հաշվետվական ձևերը.

1) «Մանկական քանակակազմի, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի, կանխարգելիչ պատվաստումների, պատահական ծակոցների, բժշկական հակացուցումների և պատվաստումներից հրաժարվողների վերաբերյալ հաշվետվություն»` Ձև N Պ-1/h (ամսական, տարեկան) և դրա լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:

2) «Բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների և օժանդակ պարագաների շարժի մասին հաշվետվություն»` Ձև N Պ-2/h (ամսական, տարեկան), համաձայն հավելված 2-ի:

3) «Պատվաստումներում ընդգրկվածության և կորստի մակարդակի վերաբերյալ հաշվետվություն»` Ձև N Պ-3/h (եռամսյակային, տարեկան) և դրա լրացման հրահանգը` համաձայն հավելված 3-ի:

4) «Կառավարելի վարակիչ հիվանդությունների վերաբերյալ հաշվետվություն»` Ձև N Պ-4/h (ամսական, տարեկան), համաձայն հավելված 4-ի:

2. Սահմանել, որ սույն հրամանով հաստատված վարչական հաշվետվական ձևերում կիրառվում են հավելված 5-ում ներկայացված հապավումները:

 

Նախարար

Հ. Քուշկյան

 

 

Հավելված 1

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

Հաստատված`
ՀՀ առողջապահության նախարարի
2008 թ. օգոստոսի 25-ի
N 16-Ն հրամանով

 

Ձև N Պ-1/հ (ամսական, տարեկան)

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ում է ներկայացվում (կազմակերպության անվանում, գտնվելու վայր) _________________

 

Ներկայացնում են

1. Հայաստանի Հանրապետության բուժկանխարգելիչ կազմակերպություններն Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության համապատասխան մարզային, Երևան քաղաքի տարածքային կենտրոններին` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ ամսվա 5-ը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարզային և Երևան քաղաքի տարածքային կենտրոնները՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ ամսվա 10-ը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կենտրոնական ապարատին՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ ամսվա 15-ը, իսկ տարեկան ամփոփը` «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության «Հանրապետական առողջապահական վերլուծական տեղեկատվական կենտրոնին»` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ տարվա փետրվարի 20-ը:

4. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության «Հանրապետական առողջապահական վերլուծական տեղեկատվական կենտրոնը» (տարեկան ամփոփը)՝ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրության ծառայություն՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ տարվա մարտի 25-ը:

 

*************

 

Ով է ներկայացնում

Մարզ _________________________________________________

Համայնք _______________________________________________

Կազմակերպության անվանում, գտնվելու վայր ________________________

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Մանկական քանակակազմի, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի, կանխարգելիչ պատվաստումների, այլ պատվաստումների ԵՎ պատահական ծակոցների, բժշկական հակացուցումների ԵՎ պատվաստումներից հրաժարվողների վերաբերյալ

 

_____________ 200___թ.

 

1) Նորածինների թիվ

__________

2) 11 ամսական 29 օրականը լրացած երեխաների թիվ

________ / ___________

ԲՑԺ-1

__________

ԱԿԴՓ-3

__________

ՕՊՎ-3

__________

Հեպատիտ Բ-3

__________

Համարիչում նշվում է տվյալ ամսում (տարում) 11 ամսական 29 օրականը լրացած երեխաների թիվը, իսկ հայտարարում նրանցից բոլոր պատվաստումները (ԲՑԺ, Հեպատիտ Բ-3, ԱԿԴՓ-3, ՕՊՎ-3) ստացած երեխաների թիվը, ինչպես նաև առանձին տողերով` համապատասխան պատվաստումներ ստացած երեխաների թիվը:

3) 23 ամսական 29 օրականը լրացած երեխաների թիվ

________ / ___________

ԱԿԴՓ-4

__________

ՕՊՎ-5

__________

ԿԿԽ-1

__________

Համարիչում նշվում է տվյալ ամսում (տարում) 23 ամսական 29 օրականը լրացած երեխաների թիվը, իսկ հայտարարում նրանցից բոլոր պատվաստումները (ԱԿԴՓ-4, ՕՊՎ-5, ԿԿԽ-1) ստացած երեխաների թիվը, ինչպես նաև առանձին տողերով` համապատասխան պատվաստումներ ստացած երեխաների թիվը:

4) 6 տարեկան 11 ամսական 29 օրականը լրացած երեխաների թիվ

________ / _______

ԱԴՓ-Մ

__________

ՕՊՎ-6

__________

ԿԿԽ-2

__________

Համարիչում նշվում է տվյալ ամսում (տարում) 6 տարեկան 11 ամսական 29 օրականը լրացած երեխաների թիվը, իսկ հայտարարում նրանցից բոլոր պատվաստումները (ԱԴՓ-Մ, ՕՊՎ-6, ԿԿԽ-2) ստացած երեխաների թիվը, ինչպես նաև առանձին տողերով` համապատասխան պատվաստումներ ստացած երեխաների թիվը:

 

Հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր

 

Աղյուսակ 1

 

Պատվաս-
տանյութի անվանում
Ընդա-
մենը
Այդ թվում` Հաղորդված դեպքերի թիվ Հոսպիտա-
լացված դեպքերի թիվ
Մահվան դեպքերի թիվ
թեթև ծանր
ընդհանուր տեղային ընդհանուր տեղային
1 2 3 4 5 6 7 8 9
ԲՑԺ                
ԱԿԴՓ                
ԱԴՓ                
ԱԴՓ-Մ                
ՅՊՎ                
ԿԿԽ                
Հեպատիտ Բ                

 

Աղյուսակ 2

 

Ներարկկվող պատվաստանյութ
(Դեղաչափ և տարիք)
Պատվաստված երեխաների թիվ Ներարկվող պատվաստանյութ (Դեղաչափ և տարիք) Պատվաստվածների թիվ
  ընդա-
մենը
այդ թվում` նշված տարիքում
  ընդա-
մենը
այդ թվում` մինչև 1 տարեկան
(ԿԿԽ` մինչև 2 տարեկան)
այդ թվում` նշված տարիքում
1 2 3 4 5 6 7
ԲՑԺ-1       ԿԿԽ-2 (6 տարեկան)    
այդ թվում`
ծննդատանը
      ԱԿԴՓ-4 / ԱԴՓ-4
(18-24 ամսական)
   
ՎՀԲ-1       ՕՊՎ-4(18 ամսական)    
այդ թվում` ծննդատանը
(24 ժամ)
      ՕՊՎ-5
(20
-24 ամսական)
   
ՎՀԲ-2
(1,5 ամսական)
      ՕՊՎ-6 (6 տարեկան)    
ՎՀԲ-3
(6 ամսական)
      ԲՑԺ-2 (7 տարեկան)    
ԱԿԴՓ-1/ ԱԴՓ-1
(3 ամսական)
      ԱԴՓ-Մ-1
(6 տարեկան)
   
ԱԿԴՓ-2 / ԱԴՓ-2
(4,5
ամսական)
      ԱԴՓ-Մ-2
(16 տարեկան)
   
ԱԿԴՓ-3/ ԱԴՓ-3
(6 ամսական)
      ԱԴՓ-Մ-3
(26 տարեկան)
   
ՕՊՎ-1
(3 ամսական)
      ԱԴՓ-Մ-4
(36 տարեկան)
   
ՕՊՎ-2
(4,5 ամսական)
      ԱԴՓ-Մ-5
(46 տարեկան)
   
ՕՊՎ-3
(6 ամսական)
      ԱԴՓ-Մ-5
(
56 տարեկան)
   
ԿԿԽ-1
(12
ամսական)
           

 

Այլ պատվաստումներ (համաճարակաբանական ցուցումով` հեպատիտ Ա-ի, որովայնային տիֆի, տուլարեմիայի, ժանտախտի, խոլերայի, գրիպի դեմ ԵՎ այլն) ԵՎ պատահական ծակոցներ

 

Աղյուսակ 3

 

Պատվաստանյութի անվանում Տարիքային խմբեր Պատվաստումների թիվ Պատահական ծակոցների թիվ Նկատառում
1 2 3 4 5
         
         
         
         

 

Բժշկական հակացուցումներ ԵՎ պատվաստումներից հրաժարվողներ

 

Աղյուսակ 4

 

Պատվաստանյութի
անվանում
Ընդա-
մենը
այդ թվում`
մինչև 1 տ. երեխաներ
(ԿԿԽ` մինչև 2 տ.)
Պատվաստումներից հրաժարվողներ
ծննդա-
տանը
առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում (պոլիկլինիկա, ամբուլատորիա և այլն)
1 2 3 5 6
ԲՑԺ        
ՎՀԲ        
ԱԿԴՓ        
ԱԴՓ        
ԱԴՓ-Մ        
ՕՊՎ        
ԿԿԽ        

 

Պատասխանատու _________________    Ղեկավար _________________

 

____ ______________ 200  թ.                Կնիք

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՄԱՆԿԱԿԱՆ ՔԱՆԱԿԱԿԱԶՄԻ, ՀԵՏՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ԱՆԲԱՐԵՀԱՋՈՂ ԴԵՊՔԵՐԻ, ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ, ՊԱՏԱՀԱԿԱՆ ԾԱԿՈՑՆԵՐԻ, ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ՁԵՎ N Պ-1) ԼՐԱՑՄԱՆ

 

1. Հաշվետվության մանկական քանակակազմերին վերաբերող բաժնում ներկայացվում է տվյալ ամսվա ընթացքում տվյալ բուժկանխարգելիչ կազմակերպությունում (տարածքում) հաշվառված նորածինների և երեխաների թիվը` նշելով.

1) 1-ին ենթակետում` բուժկանխարգելիչ կազմակերպություններում հաշվառված նորածինների թիվը,

2) 2-րդ ենթակետի համարիչում` տվյալ ամսում 1 տարին լրացած երեխաների թիվը (11 ամսական 29 օրականը լրացած), հայտարարում՝ նրանցից այն երեխաների թիվը, որոնք ստացել են տուբերկուլոզի (այսուհետև` ԲՑԺ), դիֆթերիայի, փայտացման և կապույտ հազի (այսուհետև` ԱԿԴՓ) երրորդ դեղաչափը, պոլիոմիելիտի (այսուհետև` ՕՊՎ) երրորդ դեղաչափը, Հեպատիտ Բ-3 (այսուհետև` ՎՀԲ), իսկ հաջորդ տողերում` ըստ առանձին պատվաստանյութերի երրորդ դեղաչափը ստացած երեխաների թիվը,

3) 3-րդ ենթակետի համարիչում` տվյալ ամսում 2 տարին լրացած երեխաների թիվը (23 ամսական 29 օրականը լրացած), հայտարարում` նրանցից կարմրուկի, կարմրախտի, խոզուկի (այսուհետև` ԿԿԽ) առաջին դեղաչափը, ԱԿԴՓ-4, ՕՊՎ-5 ստացած երեխաների թիվը, հաջորդ տողերում` համապատասխանաբար ԱԿԴՓ-4, ՕՊՎ-5, ԿԿԽ-1 ստացած երեխաների թիվը,

4) 4-րդ ենթակետի համարիչում` տվյալ ամսում 7 տարին լրացած երեխաների թիվը (6 տարեկան 11 ամսական 29 օրական), հայտարարում` նրանցից ԿԿԽ-2, ԱԴՓ-Մ-1, ՕՊՎ-6 ստացած երեխաների թիվը, իսկ հաջորդ տողերում` ըստ առանձին պատվաստանյութերի:

2. Տվյալ տարածքում առկա ծննդատները ևս ներկայացնում են Հաշվետվությունը` նշելով ծննդատանը տվյալ ամսում ծնված կենդանածին նորածինների թիվը` անկախ բնակավայրից, և կատարված ԲՑԺ-1, Հեպատիտ Բ -1 պատվաստումների թիվը` համապատասխան տողերով և սյունակներով:

3. Հաշվետվության Աղյուսակ 1-ում տրվում է տեղեկատվություն տվյալ ամսում բուժկանխարգելիչ կազմակերպությունում (տարածքում) արձանագրված հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի (այսուհետև` ՀԱԴ) մասին: Դեպքերի բացակայության ժամանակ ներկայացվում է զրոյական հաշվետվություն:

4. Հաշվետվության Աղյուսակ 1-ի սյունակներում լրացվում են հետևյալ տեղեկությունները.

1) Երկրորդ սյունակում` տվյալ ամսում ՀԱԴ-երի ընդհանուր թիվը:

2) Երրորդ և չորրորդ սյունակներում լրացվում են թեթև (ընդհանուր և տեղային) ՀԱԴ-երը:

3) Հինգերորդ և վեցերորդ սյունակներում լրացվում են ծանր (ընդհանուր և տեղային) ՀԱԴ-երը:

5) Յոթերորդ սյունակում լրացվում են հայտնած ՀԱԴ-երի թիվը:

6) Ութերորդ սյունակում լրացվում է հոսպիտալացված դեպքերի թիվը:

7) Իններորդ սյունակում լրացվում են մահվան դեպքերը:

5. Հաշվետվության Աղյուսակ 2-ում ներկայացվում է տեղեկատվություն հաշվետու ամսվա ընթացքում բուժկանխարգելիչ կազմակերպությունում (տարածքում) կատարված կանխարգելիչ պատվաստումների վերաբերյալ: Աղյուսակում նշվում են.

1) Երկրորդ և վեցերորդ սյունակների յուրաքանչյուր տողում` տվյալ պատվաստանյութով պատվաստված երեխաների ընդհանուր թիվը:

2) Երրորդ սյունակի յուրաքանչյուր տողում` ընդհանուր թվից այն երեխաների թիվը, որոնք տվյալ պատվաստումը ստացել են մինչև մեկ տարեկանը (11 ամսական 29 օրականը) լրանալը, իսկ ԿԿԽ` մինչև 2 տարեկան:

3) Չորրորդ և յոթերորդ սյունակների յուրաքանչյուր տողում` ընդհանուր թվից այն երեխաների թիվը, որոնք տվյալ պատվաստումը ստացել են օրացուցային ժամկետում (նշված տարիքում) կամ մինչև 30 օր ուշացումով:

4) ԱԿԴՓ պատվաստանյութի տողերում համարիչում նշվում է ԱԿԴՓ համապատասխան դեղաչափ ստացած երեխաների թիվը, իսկ հայտարարում` ԱԴՓ ստացած երեխաների թիվը:

5) Առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների հաշվետվությունները ներառում են նաև հաշվառված նորածինների պատվաստումները` կատարված ծննդատներում:

6. ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից ամփոփ հաշվետվությունը կազմելիս «Այդ թվում ծննդատանը» տողերում չեն նշվում ծննդատան կողմից ներկայացրած հաշվետվությունների տվյալները:

7. Հաշվետվության Աղյուսակ 3-ում ներկայացվում է տեղեկատվություն համաճարակաբանական ցուցումով` հեպատիտ Ա-ի, որովայնային տիֆի, տուլարեմիայի, ժանտախտի, խոլերայի, գրիպի և այլ հիվանդությունների դեմ կատարված պատվաստումների վերաբերյալ: Աղյուսակում նշվում են.

1) Առաջին սյունակում` պատվաստանյութի անվանումը:

2) Երկրորդ սյունակում` պատվաստման ենթակա առանձին տարիքային խմբերը:

3) Երրորդ սյունակում` տվյալ պատվաստանյութով յուրաքանչյուր տարիքի պատվաստված անձանց թիվը:

4) Չորրորդ սյունակում` պատվաստողի մոտ պատահական ծակոցների թիվը ցանկացած պատվաստում իրականացնելիս:

5) «Նկատառում» սյունակում` առանձին պատվաստանյութերի և պատվաստումների վերաբերյալ նկատառումները:

8. Հաշվետության Աղյուսակ 4-ի սյունակներում լրացվում են հետևյալ տեղեկությունները.

1) Երկրորդ սյունակում` տվյալ ամսում յուրաքանչյուր պատվաստանյութի նկատմամբ հակացուցում ունեցող երեխաների ընդհանուր թիվը:

2) Երրորդ սյունակում` հակացուցում ունեցող մինչև մեկ տարեկան երեխաների թիվը, ԿԿԽ-ի համար` մինչև 2 տարեկան:

3) Հինգերորդ և վեցերորդ սյունակներում` պատվաստումներից հրաժարվողների թիվը` ծննդատանը և առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում:

 

 

Հավելված 2

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

Հաստատված`
ՀՀ առողջապահության նախարարի
2008 թ. օգոստոսի 25-ի
N 16-Ն հրամանով

 

Ձև N Պ-2/հ (ամսական, տարեկան)

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ում է ներկայացվում (կազմակերպության անվանում, գտնվելու վայր) __________________

Ներկայացնում են

1. Հայաստանի Հանրապետության բուժկանխարգելիչ կազմակերպություններն Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության համապատասխան մարզային, Երևան քաղաքի տարածքային կենտրոններին` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ ամսվա 5-ը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարզային և Երևան քաղաքի տարածքային կենտրոնները՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ ամսվա 10-ը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կենտրոնական ապարատին՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ ամսվա 15-ը, իսկ տարեկան ամփոփը` «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության «Հանրապետական առողջապահական վերլուծական տեղեկատվական կենտրոնին»` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ տարվա փետրվարի 20-ը:

4. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության «Հանրապետական առողջապահական վերլուծական տեղեկատվական կենտրոնը» (տարեկան ամփոփը)՝ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրության ծառայություն՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ տարվա մարտի 25-ը:

 

*************

 

Ով է ներկայացնում

Մարզ ___________________________________________________

Համայնք _________________________________________________

Կազմակերպության անվանում, գտնվելու վայր __________________________

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների ԵՎ օժանդակ պարագաների շարժի մասին

 

____________ 200__թ.

 

____ ______________ 200  թ.  Ղեկավար  _________________________
  Ստորագրություն

 

___________________________

Կնիք

Կատարողի անուն, ազգանուն

 

Պատվաս-
տանյութի անվանում
Մնացորդը հաշվետու ժամանակա-
շրջանում (դեղաչափ)
Ստացվել է հաշվետու ժամանակա-
շրջանում
Ծախսվել է հաշվետու ժամանակա-
շրջանում
Կատարվել է հաշվետու ժամանակաշրջանում`
ըստ դեղաչափերի
Մնացորդը հաշվետու ժամանա-
կաշրջանի վերջում
Կորստի
տոկոս
ՊՀՀՏ ՓԿ ՊՈԱԿ ԲԿԿ ՊՀՀՏ ՓԿ ՊՈԱԿ ԲԿԿ ՊՀՀՏ ՓԿ ՊՈԱԿ ԲԿԿ I II III IV V VI VII այլ ՊՀՀՏ ՓԿ ՊՈԱԿ ԲԿԿ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18
ԲՑԺ                 X X X X X X      
այդ թվում` ծննդատանը               X X X X X X X      
ԱԿԴՓ                     X X X X      
ԱԴՓ                                  
ԱԴՓ-Մ                                  
ՕՊՎ                         X X      
ԿԿԽ                 X X X X X X      
Լուծիչ                                  
ՎՀԲ                   X X X X X      
այդ թվում` ծննդատանը               X X X X X X X      
Այլ                                  
                                   
0,5 մլ ներարկիչ             X X X X X X X X      
2 մլ ներարկիչ             X X X X X X X X      
5 մլ ներարկիչ             X X X X X X X X      
ԲՑԺ-ի ներարկիչ             X X X X X X X X      
Այրման տուփեր             X X X X X X X X      

 

 

Հավելված 3

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

Հաստատված`
ՀՀ առողջապահության նախարարի
2008 թ. օգոստոսի 25-ի
N 16-Ն հրամանով

 

Ձև N Պ-3/հ (եռամսյակային, տարեկան)

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ում է ներկայացվում (կազմակերպության անվանում, գտնվելու վայր) __________________

 

Ներկայացնում են

1. Հայաստանի Հանրապետության բուժկանխարգելիչ կազմակերպություններն Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության համապատասխան մարզային, Երևան քաղաքի տարածքային կենտրոններին` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ ամսվա 5-ը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարզային և Երևան քաղաքի տարածքային կենտրոնները՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ ամսվա 10-ը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կենտրոնական ապարատին՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ ամսվա 15-ը, իսկ տարեկան ամփոփը` «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության «Հանրապետական առողջապահական վերլուծական տեղեկատվական կենտրոնին»` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ տարվա փետրվարի 20-ը:

4. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության «Հանրապետական առողջապահական վերլուծական տեղեկատվական կենտրոնը» (տարեկան ամփոփը)՝ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրության ծառայություն՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ տարվա մարտի 25-ը:

 

*************

 

Ով է ներկայացնում

 

Մարզ _______________________________________________________

Համայնք _____________________________________________________

Կազմակերպության անվանում, գտնվելու վայր ______________________________

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Պատվաստումներում ընդգրկվածության ԵՎ կորստի մակարդակի վերաբերյալ

 

________________ 20 ____ թ.

 

Տողի
թիվ
Պատվաստման տեսակ Նպատակային խումբ (տարեկան) Նպատակային երեխաների թիվ Նրանցից պատվաստումներում ընդգրկված երեխաների թիվ Ընդգրկվա-
ծություն
(տոկոս)
  1 2 3 4 5
1 ԲՑԺ 1      
2 ԿԿԽ1 2      
3 Ընդհանուր կորստի մակարդակ        
4 ՎՀԲ 1 1      
5 ՎՀԲ 3 1      
6 Հեպատիտ Բ կորստի մակարդակ        
7 ՕՊՎ 1 1      
8 ՕՊՎ 3 1      
9 ՕՊՎ կորստի մակարդակ        
10 Կապույտ հազ 1 1      
11 Կապույտ հազ 3 1      
12 Կապույտ հազի կորստի մակարդակ        
13 Դիֆթերիա/փայտացում 1 1      
14 Դիֆթերիա/փայտացում 3 1      
15 Դիֆթերիայի կորստի մակարդակ        

 

Պատասխանատու` ____________________  Ղեկավար` _________________

 

_____ ________________ 200  թ.              Կնիք

 

ՀՐԱՀԱՆԳ

 

ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՐՍՏԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Պատվաստումներում ընդգրկվածության և կորստի մակարդակի վերաբերյալ հաշվետվության (այսուհետև` Հաշվետվություն) առաջին և երկրորդ սյունակներում գրանցումներ չեն կատարվում:

2. Հաշվետվության երրորդ սյունակի յուրաքանչյուր տողում լրացվում է երկրորդ սյունակում նշված համապատասխան նպատակային խմբի երեխաների թիվը, մասնավորապես` 1 տարեկանների համար 11 ամսական 29 օրականը լրացած երեխաների թիվը, իսկ 2 տարեկանների համար` 23 ամսական 29 օրականը լրացած երեխաների թիվը: Օրինակ` 1-ին տողի 3-րդ սյունակում նշվում է տվյալ եռամսյակում 1 տարեկան (11 ամսական 29 օրականը լրացած) երեխաների թիվը:

3. Հաշվետվության չորրորդ սյունակի յուրաքանչյուր տողում լրացվում է երրորդ սյունակի համապատասխան տողի նպատակային խմբի երեխաներից առաջին սյունակում նշված պատվաստումներում ընդգրկված երեխաների թիվը: Օրինակ` 2-րդ տողի 4-րդ սյունակում լրացվում է 3-րդ սյունակում նշված 2 տարեկան (23 ամսական 29 օրականը) լրացած երեխաներից կարմրուկի, կարմրախտի և խոզուկի առաջին դեղաչափ (ԿԿԽ 1) պատվաստումներում ընդգրկված երեխաների թիվը:

4. Հաշվետվության հինգերորդ սյունակի 1, 2, 4, 5, 7, 8, 10, 11, 13, 14 տողերում լրացվում է համապատասխան տողի նշված պատվաստումներում ընդգրկվածությունը` տոկոսներով: 6-րդ սյունակի 6, 9, 12, 15 տողերում լրացվում են համապատասխան պատվաստումներում ընդգրկվածության կորստի մակարդակները, իսկ 3-րդ տողում` ընդհանուր կորստի մակարդակը:

5. Պատվաստումներից դուրս մնացած երեխաների կորստի մակարդակը որոշվում է հետևյալ բանաձևերով`

1) Կորստի ընդհանուր մակարդակ (ԿԸՄ)

 

ԲՑԺ-ի ԸՄ-ԿԿԽ-ի ԸՄ

______________ x 100

ԲՑԺ-ի ԸՄ

 

ԸՄ-ընդգրկվածության մակարդակ (տոկոսներով)

Եթե վերջին 2 տարվա ընթացքում չի դիտվում ԲՑԺ պատվաստումներում ընդգրկվածության մակարդակի փոփոխություն (բարձրացում կամ իջեցում), ապա ընդհանուր կորստի մակարդակը հաշվելիս վերցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի տվյալը:

2) Առանձին պատվաստումների կորստի մակարդակ

ա. ՕՊՎ-ի կորստի մակարդակ

 

ՕՊՎ-1 ԸՄ-ՕՊՎ-3 ԸՄ

_______________ x 100

ՕՊՎ-1 ԸՄ

 

բ. ԱԿԴՓ-ի կորստի մակարդակ

 

ԱԿԴՓ-1 ԸՄ-ԱԿԴՓ-3 ԸՄ

________________ x 100

ԱԿԴՓ-1 ԸՄ

 

Դիֆթերիայի կորստի մակարդակը որոշելիս գումարվում է նաև ԱԴՓ պատվաստանյութով պատվաստվածների թիվը:

 

գ. Հեպատիտ Բ -ի կորստի մակարդակ

 

ՎՀԲ-1 ԸՄ-ՎՀԲ-3 ԸՄ

______________ x 100

ՎՀԲ-1

 

Եթե ընդհանուր կամ առանձին պատվաստումների կորուստը ստացվում է 10 և ավելի, առկա է խնդիր և անհրաժեշտ է անցկացնել լրացուցիչ հետազոտություն՝ պատճառը պարզելու համար:

 

 

Հավելված 4

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

Հաստատված`
ՀՀ առողջապահության նախարարի
2008 թ. օգոստոսի 25-ի
N 16-Ն հրամանով

 

Ձև N Պ-4/հ (ամսական, տարեկան)

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ում է ներկայացվում (կազմակերպության անվանում, գտնվելու վայր) __________________

 

Ներկայացնում են

1. Հայաստանի Հանրապետության բուժկանխարգելիչ կազմակերպություններն Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության համապատասխան մարզային, Երևան քաղաքի տարածքային կենտրոններին` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ ամսվա 5-ը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարզային և Երևան քաղաքի տարածքային կենտրոնները՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ ամսվա 10-ը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կենտրոնական ապարատին՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ ամսվա 15-ը, իսկ տարեկան ամփոփը` «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության «Հանրապետական առողջապահական վերլուծական տեղեկատվական կենտրոնին»` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ տարվա փետրվարի 20-ը:

4. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության «Հանրապետական առողջապահական վերլուծական տեղեկատվական կենտրոնը» (տարեկան ամփոփը)՝ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրության ծառայություն՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ տարվա մարտի 25-ը:

5. Կառավարելի վարակիչ հիվանդությւնների դեպքեր չարձանագրվելու դեպքում յուրաքանչյուր մակարդակ ներկայացնում է զրոյական հաշվետվություն:

 

*************

 

Ով է ներկայացնում

 

Մարզ _____________________________________________________

Համայնք ___________________________________________________

Կազմակերպության անվանում, գտնվելու վայր ____________________________

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Կառավարելի վարակիչ հիվանդությունների վերաբերյալ

 

_________________ 200__թ.

 

Հիվանդության անվանումը Ծածկագիրն
ըստ ՀՄԴ X
Սեռ տողերի
թիվ
այդ թվում՝ ըստ տարիքի Ընդա-
մենը
0-1տ. 1տ. 2տ. 3տ. 4տ. 5տ. 6տ. 7տ. 8տ. 9տ. 10տ. 11-14 տ. 15-20 տ. 20 տ. և բարձր
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
Դիֆթերիա A 36 Տ 01                              
Կ 02                              
Կապույտ հազ A 37 Տ 03                              
Կ 04                              
Փայտացում A 37 Տ 05                              
Կ 06                              
Սուր պոլիոմիելիտ/
սուր թորշոմած պարալիչ
A 80/G 61 Տ 07                              
Կ 08                              
Կարմրուկ B 05 Տ 09                              
Կ 10                              
Կարմրախտ B 06 Տ 11                              
Կ 12                              
Վիրուսային հեպատիտ Բ B 16 Տ 13                              
Կ 14                              
Խոզուկ B 26 Տ 15                              
Կ 16                              
Շնչառական օրգանների տուբերկուլոզ A 15-A 16   Տ 17                              
Կ 18                              

 

                                          200  թ.

Ղեկավար ____________________

________________________
Կատարողի անուն, ազգանուն

Կնիք

 

 

Հավելված 5

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

 

1. ԲՑԺ` Կալմետ-Ժերենի բացիլներ (Bacillus of Calmette and Guerin)

2. ԱԿԴՓ` Դիֆթերիայի, կապույտ հազի և փայտացման ադսորբցված պատվաստանյութ

3. ՕՊՎ` Օրալ պոլիոմիելիտային պատվաստանյութ

4. ԿԿԽ` Կարմրուկի, կարմրախտի և խոզուկի պատվաստանյութ

5. ՎՀԲ` Վիրուսային հեպատիտ Բ-ի պատվաստանյութ

6. ԱԴՓ` Դիֆթերիայի և փայտացման ադսորբցված պատվաստանյութ

7. ԱԴՓ-Մ` Դիֆթերիայի, փայտացման ադսորբցված և թուլացված պատվաստանյութ

8. ՀԱԴ` Հետպատվաստումային անբարեհաջող դեպք

9. ՊՀՀՏ ՓԿ ՊՈԱԿ` Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

10. ԲԿԿ` Բուժկանխարգելիչ կազմակերպություն:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.10.2009, N 19-Ն 01.01.2010, N 16-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան