Գլխավոր տեղեկություն
Համար
N 444-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.04.2009-11.02.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.09.02/21(107) Հոդ.143
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
05.06.2002
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.06.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.02.2014

«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
1 օգոստոսի 2002 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 11802123

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

5 հունիսի 2002 թ.
ք. Երևան 

N 444

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ», «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ», «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՓԱՍՏԱՑԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԱԿՏԻ», «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՌԿԱ ԱՊԱՌՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՁԵՎԵՐԸ, «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ» ՄԵԹՈԴԻԿԱՆ, «ՋՐԱՅԻՆ ԱՎԱԶԱՆ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ» ՑԱՆԿԸ ԵՎ «ՋՐԱՅԻՆ ԱՎԱԶԱՆ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 986 որոշման 3-րդ կետի «ա, «բ» և «գ» ենթակետերին համապատասխան, նշված որոշման կիրարկումն ապահովելու նպատակով

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

Հաստատել`

ա) «Իրավաբանական և ֆիզիկական անձանց բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվության» ձևը (կցվում է),

բ) «Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունների գրանցման մատյանի» ձևը (կցվում է),

գ) «Բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների ստուգման ակտի» ձևը (կցվում է),

դ) «Բնապահպանական և բնօգտագործման վճար վճարող իրավաբանական անձանց և նրանց կողմից վճարված գումարների և առկա ապառքների վերաբերյալ տեղեկությունների» ձևը (կցվում է),

ե) «Արտադրական թափոնների փաստացի ծավալների հաշվարկի» մեթոդիկան (կցվում է),

զ) «Ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար հաշվառման վերցնելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի» ցանկը (կցվում է),

է) «Ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար հաշվառման վերցնելու մասին» տեղեկանքի ձևը (կցվում է):

Նախարար

Վ. Խաչատրյան

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հաստատված է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
«       » «            » 2005 թվականի
N հրամանով

Համաձայնեցված է
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ
«      » «          » 2005 թ.

Համաձայնեցված է
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ
«      » «          » 2005 թ.

Համաձայնեցված է
Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ
«     » «           » 2005 թ.

Համաձայնեցված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ
«      » «            » 2005 թ.

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Փաստաթղթի հերթական համարը N_______________

«_________» ________________________ 20 ____թ.

(լրացվում է հարկային մարմնի կողմից)                                     Կ.Տ.

Բնապահպանական մարմնի կողմից վարվող հաշվարկ-հաշվետվությունների գրանցման մատյանում գրանցման հերթական համարը N_______________

«_________» ________________________ 20 ____թ.

Գրանցում կատարողը __________________________________________

____________________________________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

__________________________________________ Կ.Տ.

(բնապահպանական տարածքային մարմնի ղեկավարի ստորագրությունը)

ՀԱՇՎԵՏՈՒ (ՃՇԳՐՏՄԱՆ) ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ
(Այն հաշվետու տարին և այն հաշվետու եռամսյակը, որի համար ներկայացվում է հաշվարկ-հաշվետվությունը, ճշգրտման դեպքում աջ սյունակում կատարվում է «X» նշագրումը)

Տարեթիվը ----թ.

--------------- եռամսյակը
(հաշվետու տարվա չորրորդ եռամսյակի համար նաև «տարեկան» նշումը)

ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ [1]

իրավաբանական անձի անվանումը, կազմակերպաիրավական ձևը կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը, հայրանունը և ազգանունը («անհատ ձեռնարկատեր» նշումով)

 

իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) բնակության վայրը

 

իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը հարկային մարմնի կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը

 

 

             

ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) սոցիալական ապահովության քարտի համարը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

իրավաբանական անձի (ֆիզիկական անձի) աշխատանքային (տան) հեռախոսահամարը

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ

 [2]

Բնապահպանական և բնօգտագործման վճարների տեսակներ

Հաշվարկված վճարը չափաքանակների սահմաններում [2.1]

Հաշվարկված վճարը չափաքանակները գերազանցող մասի համար բազմապատիկ դրույքաչափերով [2.2]

Հաշվարկված վճարը զրոյական չափաքանակների դեպքում բազմապատիկ դրույքաչափերով [2.3]

Ընդամենը հաշվարկված վճարը
[2.4]

Ընդամենը վճարված է վճար հաշվետու տարվա սկզբից [2.5]

Ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար [2.6]

         

Ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտանետման համար [2.7]

         

Շրջակա միջավայր արտադրության և սպառման թափոնների տեղադրման համար [2.8]

         

Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար [2.9]

         

Մակերևութային ջրերի օգտագործման համար [2.10]

         

Ստորերկրյա քաղցրահամ ջրերի և աղի արդյունահանված պաշարների համար [2.11]          

Հանքային ջրի արդյունահանված և ածխաթթու գազի արտադրված ծավալների համար [2.12]

         

Պինդ օգտակար հանածոների (բացառությամբ աղի) մարված պաշարների համար [2.13]

         

Կենսապաշարների օգտագործման համար [2.14]

         

Ընդամենը բնապահպանական և բնօգտագործման վճարներ [2.15]

         

Վճարների գծով արտոնություններ_______________________________ [2.16]

 

Վճարման ենթակա բնապահպանական և բնօգտագործման վճարներ [2.17]

 

 Հաշվարկ-հաշվետվության [1] բաժնում լրացվում են հաշվարկ-հաշվետվություն ներկայացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) տվյալները: Հաշվարկ-հաշվետվություն ներկայացնելը պարտադիր չէ իրավաբանական և ֆիզիկական անձանց (անհատ ձեռնարկատերերի) կողմից շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների ներմուծման և իրենց պատկանող ավտոմեքենաներից, մեխանիզմներից ու շարժիչավոր լողամիջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական վճարների մասով, ինչպես նաև բնօգտագործման համար մինչև մեկ տարի ժամկետով համապատասխան պայմանագրեր ունեցող ֆիզիկական անձանց (բացառությամբ՝ անհատ ձեռնարկատերերի) համար,

● Հաշվարկ-հաշվետվությունում արժեքային ցուցանիշները (բացառությամբ դրույքաչափերի) արտացոլվում են հազար դրամներով (ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ), իսկ բնեղեն ծավալային ցուցանիշները՝ սահմանված համապատասխան չափման միավորներով (ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ): Բնապահպանական և բնօգտագործման վճարների դրույքաչափերը հաշվարկ-հաշվետվությունում արտացոլվում են դրամներով (ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ): Արտարժույթով սահմանված դրույքաչափերը ՀՀ դրամով հաշվարկելիս որպես փոխարժեք կիրառվում է հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ամսվա 20-րդ օրվա համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած՝ արտարժույթի նկատմամբ հայկական դրամի պաշտոնական (հաշվարկային) փոխարժեքը,

● Հաշվարկ-հաշվետվության բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկի մասում ([2] բաժնում) արտացոլվում են հաշվետվու ժամանակաշրջանում բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկային ցուցանիշները և վճարված գումարների մասին տեղեկատվությունը՝

● [2.6]-ից [2.14] տողերի [2.1]-ից [2.4] սյունակներին համապատասխանող վանդակներում լրացվում են հաշվարկ-հաշվետվության համապատասխանաբար [3]-ից [11] բաժինների «ընդամենը» տողերի հաշվարկային ցուցանիշները,

● [2.15] տողի [2.1]-ից [2.4] սյունակներին համապատասխանող վանդակներում լրացվում են [2.6]-ից [2.14] տողերի համապատասխան ցուցանիշների հանրագումարները,

● [2.16] տողին համապատասխանող վանդակում լրացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով վճարողին վերապահված արտոնությունների ընդհանուր գումարը՝ հաշվարկված հաշվետու ժամանակաշրջանի կտրվածքով ([2.16] տողում պարտադիր լրացնելով արտոնվող վճարատեսակների՝ [2.6]-ից [2.14] տողերից համապատասխան տողերի համարները),

● [2.17] տողին համապատասխանող վանդակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում վճարման ենթակա բնապահպանական և բնօգտագործման վճարների ընդհանուր գումարը ([2.15] տողի [2.4] սյունակին և [2.16] տողին համապատասխանող վանդակների մեծությունների տարբերությունը): ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արտոնություններ վերապահված չլինելու դեպքում [2.15] տողի [2.4] սյունակին համապատասխանող վանդակի մեծությունը տեղափոխվում է [2.17] տողին համապատասխանող վանդակ,

● [2.6]-ից [2.15] տողերի [2.5] սյունակին համապատասխանող վանդակներում լրացվում են համապատասխան վճարատեսակների գծով (նաև ընդամենը) ՀՀ պետական բյուջե փաստացի վճարված գումարները՝ հաշվետվու տարվա սկզբից աճողական կարգով, հաշվարկ-հաշվետվությունը բնապահպանական մարմին գրանցման ներկայացնելու օրվա դրությամբ:

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

● Հաշվարկ-հաշվետվության բնապահպանական վճարների հաշվետվության մասում (հաշվարկ-հաշվետվության [3], [4], [5] և [6] բաժիններ) արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի համապատասխանաբար 2-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետում նշված ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման, 2-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտանետման, 3-րդ հոդվածում նշված շրջակա միջավայր արտադրության և սպառման թափոնների տեղադրման, ինչպես նաև 4-րդ հոդվածում նշված շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների իրացման ծավալները և բնապահպանական վճարների հաշվարկը: Հաշվարկ-հաշվետվության [3] բաժնում չեն ներառվում ավտոմեքենաներից, մեխանիզմներից և շարժիչավոր լողամիջոցներից «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» ենթակետերում նշված վնասակար նյութերի արտանետման ծավալներն ու բնապահպանական վճարի հաշվարկը, իսկ [6] բաժնում չեն ներառվում ՀՀ ներմուծված շրջակա միջավայրին վնաս պատճառող՝ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում նշված ապրանքների ներմուծման և (կամ) իրացման ծավալներն ու բնապահպանական վճարի հաշվարկը:

ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՕԴԱՅԻՆ ԱՎԱԶԱՆ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ

Հաշվետու ժամանակաշրջանում օդային ավազան արտանետված վնասակար նյութերի անվանումները

Հաշվետու ժամանակաշրջանում արտանետված վնասակար նյութերի համապատասխան փաստացի ամբողջ ծավալները (տոննա)

Արտանետումների փաստացի ծավալները չափաքանակներ սահմանված լինելու դեպքում (տոննա)

Չափաքա-նակները

Ժամանակավոր չափաքա-նակները

Արտանետումների փաստացի ծավալները չափաքանակների սահմաններում

Չափաքանակները մինչև 5 անգամ գերազանցող արտանետումների փաստացի ծավալները

Չափաքանակները 5 անգամից ավելի գերազանցող արտանետումների փաստացի ծավալները

[3.1]

[3.2]

[3.3]

[3.4]

[3.5]

[3.6]

[3.7]

             
             
             
             
             
             
             
             
             
             
ԸՆԴԱՄԵՆԸ

 

[3]

Արտանետումների փաստացի ծավալները զրոյական չափաքանակների դեպքում (տոննա)

Բնապահպանական վճարի դրույքաչափերը (դրամ)

Հաշվարկված բնապահպանական վճարը
(հազ. դրամ)

Օրենքով սահմանված չափաքանակները չգերազանցող արտանետումների փաստացի ծավալները

Օրենքով սահմանված չափաքանակներին հավասար կամ դրանք գերազանցող արտանետումների փաստացի ծավալները

Հաշվարկված վճարը չափաքանակների սահմաններում

Հաշվարկված վճարը չափաքանակները գերազանցող ծավալների համար բազմապատիկ դրույքաչափերով

Հաշվարկված վճարը զրոյական չափաքանակների դեպքում բազմապատիկ դրույքաչափերով

Ընդամենը

[3.8]

[3.9]

[3.10]

[3.11]

[3.12]

[3.13

[3.14]

             
             
             
             
             
             
             
             
             
             
         

● [3.1] սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում ամրակայված աղբյուրներից օդային ավազան փաստացի արտանետված՝ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետում նշված վնասակար նյութերի համապատասխան անվանումները, իսկ [3.2] սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում [3.1] սյունակում նշված փաստացի արտանետված վնասակար նյութերի համապատասխան ամբողջ ծավալները,

● [3.3] սյունակում լրացվում են ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար սահմանված կարգով հաստատված անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու թույլտվություններով սահմանված արտանետումների նորմատիվները՝ հաշվարկված հաշվետու ժամանակաշրջանի կտրվածքով,

● [3.4] սյունակում լրացվում են տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած բնապահպանական միջոցառումների ծրագրի հիման վրա ՀՀ կառավարության լիազոր մարմնի կողմից սահմանված օդային ավազան վնասակար նյութերի արտանետումների ժամանակավոր (մինչև հինգ տարի ժամկետով) չափաքանակներով սահմանված արտանետումների նորմատիվները՝ հաշվարկված հաշվետու ժամանակաշրջանի կտրվածքով (այս դեպքում [3.3] սյունակում լրացվում է «0»),

● ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու թույլտվություն չունենալու՝ զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [3.3] և [3.4] սյունակներում լրացվում է «0»,

● [3.5] սյունակում լրացվում են արտանետված վնասակար նյութերի փաստացի ամբողջ ծավալների համար [3.3] կամ [3.4] սյունակում նշված համապատասխան չափաքանակները չգերազանցող ծավալները: Զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [3.5] սյունակում լրացվում է «0»,

● [3.6] սյունակում լրացվում են արտանետված վնասակար նյութերի փաստացի ամբողջ ծավալների համար [3.3] սյունակում նշված չափաքանակները մինչև 5 անգամ գերազանցող, իսկ [3.7] սյունակում լրացվում են այդ չափաքանակները 5 անգամից ավելի գերազանցող համապատասխան ծավալները: Ժամանակավոր չափաքանակներ սահմանված լինելու դեպքում արտանետման փաստացի ամբողջ ծավալների համար [3.4] սյունակում նշված ժամանակավոր չափաքանակները գերազանցող ամբողջ ծավալները լրացվում են միայն [3.6] սյունակում (այս դեպքում [3.7] սյունակում լրացվում է «0»): Բացառապես չափաքանակների սահմաններում փաստացի արտանետումների, ինչպես նաև զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [3.6] և [3.7] սյունակներում լրացվում է «0»,

● Զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում արտանետված վնասակար նյութերի համապատասխան փաստացի ամբողջ ծավալները լրացվում են [3.8] սյունակում, եթե արտանետումների փաստացի ծավալները չեն գերազանցում «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված՝ ըստ վճարի օբյեկտների համապատասխան չափաքանակները: Այդ չափաքանակներին հավասար կամ դրանք գերազանցող համապատասխան փաստացի արտանետումների ամբողջ ծավալները լրացվում են [3.9] սյունակում,

● [3.10] սյունակում լրացվում են «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով սահմանված համապատասխան դրույքաչափերը, իսկ [3.11] սյունակում լրացվում են չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալների ([3.5] սյունակի) համար հաշվարկված բնապահպանական վճարի գումարները ([3.5] սյունակի համապատասխան տող X [3.10] սյունակի համապատասխան տող (արտահայտված հազար դրամներով)),

● [3.12] սյունակում լրացվում են չափաքանակները (այդ թվում՝ ժամանակավոր չափաքանակները) գերազանցող փաստացի ծավալների ([3.6] և [3.7] սյունակների) համար «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված համապատասխան ([3.10] սյունակի նկատմամբ կիրառվող) բազմապատիկ դրույքաչափերով հաշվարկված բնապահպանական վճարի գումարները՝ ([3.6] սյունակի համապատասխան տող X օրենքով սահմանված համապատասխան բազմապատիկ դրույքաչափ) և ([3.7] սյունակի համապատասխան տող X օրենքով սահմանված համապատասխան բազմապատիկ դրույքաչափ) մեծությունների հանրագումար (արտահայտված հազար դրամներով),

● [3.13] սյունակում լրացվում են զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում արտանետումների փաստացի ամբողջ ծավալների ([3.8] կամ [3.9] սյունակների) համար «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված համապատասխան ([3.10] սյունակի նկատմամբ կիրառվող) բազմապատիկ դրույքաչափերով հաշվարկված բնապահպանական վճարի գումարները՝ ([3.8] սյունակի համապատասխան տող X օրենքով սահմանված համապատասխան բազմապատիկ դրույքաչափ (արտահայտված հազար դրամներով) կամ [3.9] սյունակի համապատասխան տող X օրենքով սահմանված համապատասխան բազմապատիկ դրույքաչափ (արտահայտված հազար դրամներով),

● [3.14] սյունակի տողերում լրացվում են [3.11], [3.12] և [3.13] սյունակների համապատասխան տողերի հանրագումարները, իսկ [3.11], [3.12], [3.13] և [3.14] սյունակների «ընդամենը» տողերում լրացվում են այդ սյունակների բոլոր տողերի հանրագումարները:

ՋՐԱՅԻՆ ԱՎԱԶԱՆ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ

[4]

Հաշվետու ժամանակաշրջա-նում ջրային ավազան արտանետված վնասակար նյութերի և միացությունների անվանումները

Հաշվետու ժամանա-կաշրջանում արտանե-տումների համապա-տասխան փաստացի ամբողջ ծավալները (տոննա)

Չափաքա-նակները(տոննա)

Արտանե-տումների փաստացի ծավալները չափաքա-նակների սահման-ներում (տոննա)

Չափաքա-նակները գերազանցող արտանե-տումների փաստացի ծավալները (տոննա)

Բնապահ-պանական վճարի դրույքա-չափերը (դրամ)

Հաշվարկված վճարը չափաքա-նակների սահման-ներում (հազ. դրամ)

Հաշվարկված վճարը չափաքա-նակները գերազանցող ծավալների համար բազմա-պատիկ դրույքաչափով (հազ. դրամ)

Հաշվարկված վճարը զրոյական չափաքա-նակների դեպքում բազմա-պատիկ դրույքա-չափով (հազ. դրամ)

Ընդամենը (հազ. դրամ)

[4.1]

[4.2]

[4.3]

[4.4]

[4.5]

[4.6]

[4.7]

[4.8]

[4.9]

[4.10]

                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
ԸՆԴԱՄԵՆԸ        

● [4.1] սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում ջրային ավազան փաստացի արտանետված՝ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասում նշված վնասակար նյութերի և միացությունների անվանումները, իսկ [4.2] սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում [4.1] սյունակում նշված փաստացի արտանետված վնասակար և միացությունների համապատասխան ամբողջ ծավալները,

● [4.3] սյունակում լրացվում են վնասակար նյութերը և միացությունները ջրային ավազան արտանետելու համար ՀՀ ջրային օրենսգրքին համապատասխան տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրային ռեսուրսներ կամ դրանց ջրահավաք ավազաններ թափվող կեղտաջրերի թույլատրելի կամ կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի ծավալները՝ հաշվարկված հաշվետու ժամանակաշրջանի կտրվածքով:

● Ջրօգտագործման թույլտվություն չունենալու (այդ թվում՝ ջրօգտագործման թույլտվություններում ջրօգտագործման ծավալները կամ ջրային ռեսուրսներ կամ դրանց ջրահավաք ավազաններ թափվող կեղտաջրերի թույլատրելի ծավալները կամ կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի մասին տվյալները չնշվելու)՝ զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [4.3] սյունակում լրացվում է «0»,

● [4.4] սյունակում լրացվում են ջրային ավազան արտանետված վնասակար նյութերի և միացությունների փաստացի ամբողջ ծավալների համար [4.3] սյունակում նշված համապատասխան չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալները: Զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [4.4] սյունակում լրացվում է «0»,

● [4.5] սյունակում լրացվում են ջրային ավազան արտանետված վնասակար նյութերի և միացությունների փաստացի ամբողջ ծավալների համար [4.3] սյունակում նշված համապատասխան չափաքանակները գերազանցող փաստացի ծավալները ([4.2] և [4.3] սյունակների դրական տարբերությունը): Դրական տարբերություն չառաջանալու դեպքում կամ զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [4.5] սյունակում լրացվում է «0»,

● [4.6] սյունակում լրացվում են «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված համապատասխան դրույքաչափերը, իսկ [4.7] սյունակում լրացվում են չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալների ([4.4] սյունակի) համար հաշվարկված բնապահպանական վճարի գումարները ([4.4] սյունակի համապատասխան տող X [4.6] սյունակի համապատասխան տող (արտահայտված հազար դրամներով)),

● [4.8] սյունակում լրացվում են չափաքանակները գերազանցող փաստացի ծավալների ([4.5] սյունակի) համար «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված համապատասխան ([4.6] սյունակի նկատմամբ կիրառվող) բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված բնապահպանական վճարի գումարները ([4.5] սյունակի համապատասխան տող X օրենքով սահմանված համապատասխան բազմապատիկ դրույքաչափ (արտահայտված հազար դրամներով)),

● [4.9] սյունակում լրացվում են զրոյական դրույքաչափերի (սահմանափակումների) դեպքում ջրային ավազան արտանետված վնասակար նյութերի և միացությունների համապատասխան փաստացի ամբողջ ծավալների ([4.4] սյունակի) համար «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված համապատասխան ([4.6] սյունակի նկատմամբ կիրառվող) բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված բնապահպանական վճարի գումարները ([4.6] սյունակի համապատասխան տող X օրենքով սահմանված համապատասխան բազմապատիկ դրույքաչափ (արտահայտված հազար դրամներով)),

● [4.10] սյունակի տողերում լրացվում են [4.7], [4.8] և [4.9] սյունակների համապատասխան տողերի հանրագումարները, իսկ [4.7], [4.8], [4.9] և [4.10] սյունակների «ընդամենը» տողերում լրացվում են այդ սյունակների բոլոր տողերի հանրագումարները:

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ

[5]

Հաշվետու ժամանա-կաշրջանում շրջակա միջավայրում տեղադրված թափոնների դասերն ըստ վտանգա-վորության աստիճանի

Հաշվետու ժամանա-կաշրջանում տեղադրված թափոնների փաստացի ամբողջ ծավալները (տոննա)

Չափա-քանակները(տոննա)

Տեղադրված թափոնների փաստացի ծավալները չափաքա-նակների սահմաններում (տոննա)

Չափաքա-նակները (սահմանա-փակումները) գերազանցող տեղադրված թափոնների փաստացի ծավալները (տոննա)

Բնապահ-պանական վճարի դրույքա-չափերը (դրամ)

Հաշվարկված վճար չափաքա-նակների սահման-ներում (հազ. դրամ)

Հաշվարկված վճարը չափաքա-նակները գերազանցող ծավալների համար բազմապատիկ դրույքաչափով (հազ. դրամ)

Հաշվարկված վճարը զրոյական չափաքա-նակների դեպքում բազմապատիկ դրույքաչափով (հազ. դրամ)

Ընդամենը (հազ. դրամ)

[5.1]

[5.2]

[5.3]

[5.4]

[5.5]

[5.6]

[5.7]

[5.8]

[5.9]

[5.10]

Առաջին դասի

                 

Երկրորդ դասի

                 

Երրորդ դասի

                 

Չորրորդ դասի

                 

Ոչ թունավոր և ոչ վտանգավոր

                 
ԸՆԴԱՄԵՆԸ        

● [5.2] սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների տեղադրված փաստացի ամբողջ ծավալներն ըստ [5.1] սյունակում նշված դասերի,

● [5.3] սյունակում լրացվում են թափոնների տեղադրման համար «Թափոնների մասին» ՀՀ օրենքին համապատասխան տրամադրված թափոնների տեղադրման սահմանաքանակներով սահմանված տեղադրման ծավալները՝ հաշվարկված հաշվետու ժամանակաշրջանի կտրվածքով: Թափոնների տեղադրման սահմանաքանակներ տրամադրված չլինելու՝ զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [5.3] սյունակում լրացվում է «0»,

● [5.4] սյունակում լրացվում են փաստացի տեղադրված թափոնների փաստացի ամբողջ ծավալների համար [5.3] սյունակում նշված համապատասխան չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալները: Զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [5.4] սյունակում լրացվում է «0»,

● [5.5] սյունակում լրացվում են տեղադրված թափոնների փաստացի ամբողջ ծավալների համար [5.3] սյունակում նշված համապատասխան չափաքանակները գերազանցող փաստացի ծավալները ([5.2] և [5.3] սյունակների դրական տարբերությունը): Դրական տարբերություն չառաջանալու կամ զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [5.5] սյունակում լրացվում է «0»,

● [5.6] սյունակում լրացվում են «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված համապատասխան դրույքաչափերը, իսկ [5.7] սյունակում լրացվում են չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալների ([5.4] սյունակի) համար հաշվարկված բնապահպանական վճարի գումարները ([5.4] սյունակի համապատասխան տող X [5.6] սյունակի համապատասխան տող (արտահայտված հազար դրամներով)),

● [5.8] սյունակում լրացվում են չափաքանակները գերազանցող փաստացի ծավալների ([5.5] սյունակի) համար «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված համապատասխան ([5.6] սյունակի նկատմամբ կիրառվող) բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված բնապահպանական վճարի գումարները ([5.5] սյունակի համապատասխան տող X օրենքով սահմանված համապատասխան բազմապատիկ դրույքաչափ (արտահայտված հազար դրամներով)),

● [5.9] սյունակում լրացվում են զրոյական դրույքաչափերի (սահմանափակումների) դեպքում շրջակա միջավայր տեղադրված թափոնների փաստացի ամբողջ ծավալների ([5.2] սյունակի) համար «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված համապատասխան ([5.6] սյունակի նկատմամբ կիրառվող) բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված բնապահպանական վճարի գումարները ([5.2] սյունակի համապատասխան տող X օրենքով սահմանված համապատասխան բազմապատիկ դրույքաչափ (արտահայտված հազար դրամներով)),

● [5.10] սյունակի տողերում լրացվում են [5.7], [5.8] և [5.9] սյունակների համապատասխան տողերի հանրագումարները, իսկ [5.7], [5.8], [5.9] և [5.10] սյունակների «ընդամենը» տողերում լրացվում են այդ սյունակների բոլոր տողերի հանրագումարները:

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ

[6]

Հաշվետու ժամանակաշրջանում արտադրողի կողմից Հայաստանի Հանրապետությունում արտադրված և իրացվող՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների անվանումները

Հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքների իրացման համապատասխան շրջանառությունը
 (հազ. դրամ)

Բնապահպանա-կան վճարի դրույքաչափերը
(%)

Իրացված ապրանքների համար հաշվարկված բնապահպանական վճարը 
 (հազ. դրամ)

[6.1]

[6.2]

[6.3]

[6.4]

       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
ԸՆԴԱՄԵՆԸ  

● [6.1] սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում արտադրված և իրացվող՝ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում նշված շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների անվանումները, իսկ [6.2] սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում [6.1] սյունակում նշված ապրանքների իրացման շրջանառության համապատասխան ամբողջ ծավալները,

● [6.3] սյունակում լրացվում են «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված համապատասխան դրույքաչափերը, [6.4] սյունակում լրացվում են շրջակա միջավայրին վնաս պատճառող իրացված ապրանքների համար հաշվարկված բնապահպանական վճարի գումարները ([6.2] սյունակի համապատասխան տող X [6.3] սյունակի համապատասխան տող (արտահայտված հազար դրամներով), իսկ [6.4] սյունակի «ընդամենը» տողում՝ այդ սյունակի բոլոր տողերի հանրագումարը:

ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐ

● Հաշվարկ-հաշվետվության բնօգտագործման վճարների հաշվետվության մասում (հաշվարկ-հաշվետվության [7], [8], [9], [10] և [11] բաժիններ) արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում օգտագործված մակերևութային ջրերի, արդյունահանված ստորերկրյա քաղցրահամ ջրերի և աղի, հանքային ջրերի (այդ թվում՝ արտադրված (ստացված) ածխաթթու գազի, մարված պինդ օգտակար հանածոների (բացառությամբ աղի), ինչպես նաև օգտագործված կենսապաշարների փաստացի ծավալները և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքով ու ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշմամբ սահմանված կարգով բնօգտագործման վճարի հաշվարկը:

ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ

[7]

Հաշվետու ժամանա-կաշրջանում մակերևու-թային ջրերի օգտա-գործման տեսակներն ըստ օգտա-գործման նպա-տակների

Հաշվետու ժամանա-կաշրջանում օգտագործված մակերևութային ջրերի փաստացի ամբողջ ծավալները (մ3)

Չափա-քանակ-ները (մ3)

Ջրօգտա-գործման փաստացի ծավալները չափաքա-նակների սահման-ներում (մ3)

Չափաքա-նակները գերազանցող ջրօգտա-գործման փաստացի ծավալները (մ3)

Բնօգտա-գործման վճարի դրույքաչափերը (դրամ)

Հաշվարկված վճարը չափաքա-նակների սահման-ներում (հազ. դրամ)

Հաշվարկված վճարը չափաքա-նակները գերազանցող ծավալների համար բազմապատիկ դրույքաչափով
(հազ. դրամ)

Հաշվարկված վճարը զրոյական չափաքա-նակների դեպքում բազմապատիկ դրույքաչափով
(հազ. դրամ)

Ընդամենը (հազ. դրամ)

[7.1]

[7.2]

[7.3]

[7.4]

[7.5]

[7.6]

[7.7]

[7.8]

[7.9]

[7.10]

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

 

 

● [7.1] սյունակում լրացվում են ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի (Դրույքաչափեր) I բաժնով ըստ օգտագործման նպատակների սահմանված՝ հաշվետու ժամանակաշրջանում մակերևութային ջրերի փաստացի օգտագործման տեսակները, իսկ [7.2] սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում օգտագործված մակերևութային ջրերի համապատասխան (ըստ [7.1] սյունակում նշված նպատակի) փաստացի ամբողջ ծավալները,

● [7.3] սյունակում լրացվում են ջրօգտագործման տեսակների համար ՀՀ ջրային օրենսգրքին համապատասխան տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրօգտագործման (մակերևութային ջրերի ջրառի) ծավալները՝ հաշվարկված հաշվետու ժամանակաշրջանի կտրվածքով: Ջրօգտագործման թույլտվություն չունենալու (այդ թվում՝ ջրօգտագործման թույլտվություններում ջրօգտագործման ծավալները չնշվելու)՝ զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [7.3] սյունակում լրացվում է «0»,

● [7.4] սյունակում լրացվում են մակերևութային ջրերի օգտագործման փաստացի ամբողջ ծավալների համար [7.3] սյունակում նշված համապատասխան չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալները: Զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [7.4] սյունակում լրացվում է «0»,

● [7.5] սյունակում լրացվում են մակերևութային ջրերի օգտագործման փաստացի ամբողջ ծավալների համար [7.3] սյունակում նշված համապատասխան չափաքանակները գերազանցող փաստացի ծավալները ([7.2] և [7.3] սյունակների դրական տարբերությունը): Դրական տարբերություն չառաջանալու կամ զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [7.5] սյունակում լրացվում է «0»,

● [7.6] սյունակում լրացվում են Դրույքաչափերի I բաժնով սահմանված բնօգտագործման վճարների համապատասխան դրույքաչափերը, իսկ [7.7] սյունակում լրացվում են չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալների ([7.4] սյունակի) համար հաշվարկված բնօգտագործման վճարի գումարները ([7.4] սյունակի համապատասխան տող X [7.6] սյունակի համապատասխան տող (արտահայտված հազար դրամներով)),

● [7.8] սյունակում լրացվում են չափաքանակները գերազանցող փաստացի ծավալների ([7.5] սյունակի) համար «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված համապատասխան ([7.6] սյունակի նկատմամբ կիրառվող) բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված բնապահպանական վճարի գումարները ([7.5] սյունակի համապատասխան տող X համապատասխան բազմապատիկ դրույքաչափ (արտահայտված հազար դրամներով)),

● [7.9] սյունակում լրացվում են զրոյական դրույքաչափերի (սահմանափակումների) դեպքում ջրօգտագործման ամբողջ փաստացի ծավալների ([7.2] սյունակի) համար «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված համապատասխան ([7.6] սյունակի նկատմամբ կիրառվող) բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված բնապահպանական վճարի գումարները ([7.2] սյունակի համապատասխան տող X համապատասխան բազմապատիկ դրույքաչափ (արտահայտված հազար դրամներով)),

● [7.10] սյունակի տողերում լրացվում են [7.7], [7.8] և [7.9] սյունակների համապատասխան տողերի հանրագումարները, իսկ [7.7], [7.8], [7.9] և [7.10] սյունակների «ընդամենը» տողերում լրացվում են այդ սյունակների բոլոր տողերի հանրագումարները:

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ԵՎ ԱՂԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԸ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ

[8]

Հաշվետու ժամանա-կաշրջանում ստորերկրյա քաղցրահամ ջրերի և աղի արդյունահանման տեսակներն ըստ արդյունահանման (օգտագործման) նպատակների

Հաշվետու ժամանա-կաշրջանում արդյունահանված ստորերկրյա քաղցրահամ ջրերի և աղի փաստացի ամբողջ ծավալները 3 կամ տոննա)

Չափաքա-նակները 3  կամ տոննա)

Արդյունա-հանման փաստացի ծավալները չափաքա-նակների սահման-ներում (մ3 կամ տոննա)

Չափաքա-նակները գերազանցող արդյունա-հանման փաստացի ծավալները (մ3 կամ տոննա)

Բնօգտա-գործման վճարի դրույքա-չափերը (դրամ)

Հաշվարկված վճարը չափաքա-նակների սահմաններում (հազ. դրամ)

Հաշվարկված վճարը չափաքա-նակները գերազանցող ծավալների համար բազմապատիկ դրույքաչափով (հազ. դրամ)

Հաշվարկված վճարը զրոյական չափաքա-նակների դեպքում բազմապատիկ դրույքաչափով (հազ. դրամ)

Ընդամենը (հազ. դրամ)

[8.1]

[8.2]

[8.3]

[8.4]

[8.5]

[8.6]

[8.7]

[8.8]

[8.9]

[8.10]

                   
                   
                   
                   
                   

ԸՆԴԱՄԵՆԸ

       

● [8.1] սյունակում լրացվում են ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի (Դրույքաչափեր) I և II բաժիններով ըստ արդյունահանման (օգտագործման) նպատակների սահմանված ստորերկրյա քաղցրահամ ջրերի և աղի արդյունահանման փաստացի իրականացված տեսակները,

● [8.2] սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում ստորերկրյա քաղցրահամ ջրերի և աղի արդյունահանված համապատասխան (ըստ [8.1] սյունակում նշված արդյունահանման (օգտագործման) նպատակների) ամբողջ պաշարները: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անմիջապես հորատանցքի (աղբյուրի) վրա հաշվիչ (չափիչ) սարքեր տեղադրված լինելու դեպքում [8.2] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում հաշվիչ (չափիչ) սարքերով հաշվառված ջրի ծավալը, իսկ հաշվիչ (չափիչ) սարքեր տեղադրված չլինելու դեպքում՝ հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ջրի ամբողջ ծավալը,

● [8.3] սյունակում լրացվում են ջրօգտագործման համար ՀՀ ջրային օրենսգրքին համապատասխան տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրօգտագործման (ստորերկրյա (ստորգետնյա) քաղցրահամ ջրերի արդյունահանման) կամ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքին և «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման նպատակով տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքին համապատասխան կնքված հանքարդյունահանման նպատակով ընդերքօգտագործման լիցենզային պայմանագրերով սահմանված օգտակար հանածոների (աղի) արդյունահանման ծավալները՝ հաշվարկված հաշվետու ժամանակաշրջանի կտրվածքով, ելնելով տարեկան ծրագրով հաստատված եռամսյակային համամասնություններից: Ջրօգտագործման թույլտվություն չունենալու (այդ թվում՝ ջրօգտագործման թույլտվություններում ստորերկրյա (ստորգետնյա) քաղցրահամ ջրերի արդյունահանման ծավալները չնշվելու) կամ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքին համապատասխան ընդերքօգտագործման պայմանագրեր չունենալու (այդ թվում՝ պայմանագրում արդյունահանման ենթակա ծավալները չնշվելու)՝ զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [8.3] սյունակում լրացվում է «0»,

● [8.4] սյունակում լրացվում են ստորերկրյա քաղցրահամ ջրերի և աղի արդյունահանված փաստացի ամբողջ ծավալների համար [8.3] սյունակում նշված չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալները: Զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [8.4] սյունակում լրացվում է «0»,

● [8.5] սյունակում լրացվում են ստորերկրյա քաղցրահամ ջրերի և աղի արդյունահանված փաստացի ամբողջ ծավալների համար [8.3] սյունակում նշված չափաքանակները գերազանցող փաստացի ծավալները ([8.2] և [8.3] սյունակների դրական տարբերությունը): Դրական տարբերություն չառաջանալու կամ զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [8.5] սյունակում լրացվում է «0»,

● [8.6] սյունակում լրացվում են Դրույքաչափերի I և II բաժիններով սահմանված բնօգտագործման վճարների համապատասխան դրույքաչափերը, իսկ [8.7] սյունակում լրացվում են չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալների ([8.4] սյունակի) համար հաշվարկված բնօգտագործման վճարի գումարները ([8.4] սյունակի համապատասխան տող X [8.6] սյունակի համապատասխան տող (արտահայտված հազար դրամներով)),

● [8.8] սյունակում լրացվում են չափաքանակները գերազանցող փաստացի ծավալների ([8.5] սյունակի) համար «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված համապատասխան ([8.6] սյունակի նկատմամբ կիրառվող) բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված բնօգտագործման վճարի գումարները ([8.5] սյունակի համապատասխան տող X համապատասխան բազմապատիկ դրույքաչափ (արտահայտված հազար դրամներով)),

● [8.9] սյունակում լրացվում են զրոյական դրույքաչափերի (սահմանափակումների) դեպքում արդյունահանված փաստացի ամբողջ ծավալների ([8.2] սյունակի) համար «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված համապատասխան ([8.6] սյունակի նկատմամբ կիրառվող) բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված բնապահպանական վճարի գումարները ([8.2] սյունակի համապատասխան տող X օրենքով սահմանված համապատասխան բազմապատիկ դրույքաչափ (արտահայտված հազար դրամներով)),

● [8.10] սյունակի տողերում լրացվում են [8.7], [8.8] և [8.9] սյունակների համապատասխան տողերի հանրագումարները, իսկ [8.7], [8.8], [8.9] և [8.10] սյունակների «ընդամենը» տողերում՝ այդ սյունակների բոլոր տողերի հանրագումարները:

ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԸ, ԱԾԽԱԹԹՈՒ ԳԱԶԻ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ

[9]

Հաշվետու ժամանա-կաշրջանում հանքային ջրի արդյունահանման տեսակներն ըստ օգտագործման նպատակների և ածխաթթու գազի արտադրությունը(ստացումը)

Հաշվետու ժամանա-կաշրջանում արդյունա-հանված հանքային ջրի և արտադրված (ստացված) ածխաթթու գազի փաստացի համապա-տասխան ամբողջ ծավալները (մ3)

Չափա-քանակները (մ3)

Արդյունա-հանված հանքային ջրի և արտադրված (ստացված) ածխաթթու գազի փաստացի ծավալները չափաքա-նակների սահմաններում (մ3)

Արդյունա-հանված հանքային ջրի և արտադրված (ստացված) ածխաթթու գազի չափաքա-նակները գերազանցող փաստացի ծավալները (մ3)

Բնօգտա-գործման վճարի դրույքա-չափերը (դրամ)

Հաշվարկված վճարը չափաքա-նակների սահման-ներում (հազ. դրամ)

Հաշվարկված վճարը չափաքա-նակները գերազանցող ծավալների համար բազմապատիկ դրույքաչափով (հազ. դրամ)

Հաշվարկված վճարը զրոյական չափաքա-նակների դեպքում բազմապատիկ դրույքաչափով(հազ. դրամ)

Ընդամենը (հազ. դրամ)

[9.1]

[9.2]

[9.3]

[9.4]

[9.5]

[9.6]

[9.7]

[9.8]

[9.9]

[9.10]

                   
                   
                   
                   
                   

ԸՆԴԱՄԵՆԸ

       

● [9.1] սյունակում լրացվում են ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշման 2-րդ կետով ու որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի (Դրույքաչափեր) II բաժնով ըստ նպատակների սահմանված՝ հաշվետու ժամանակաշրջանում հանքային ջրի հորատանցքի (աղբյուրի) շահագործման փաստացի իրականացման տեսակները: Միայն մեկ նպատակով շահագործելիս [9.1] սյունակում լրացվում է Դրույքաչափերի II բաժնով սահմանված հանքային ջրի արդյունահանման փաստացի տեսակը, իսկ միաժամանակ մեկից ավելի նպատակներով շահագործելիս [9.1] սյունակում լրացվում են հանքային ջրի արդյունահանման փաստացի իրականացված բոլոր տեսակները: Անկախ հորատանցքը (աղբյուրը) շահագործելու նպատակներից՝ այն դեպքում, երբ գազանջատիչից դուրս եկող խողովակի վրա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տեղադրված (միացված) է (են) ածխաթթու գազ ստանալու սարք (սարքեր), պարտադիր կարգով [9.1] սյունակում լրացվում է նաև ածխաթթու գազ արտադրելու (ստանալու) նպատակը,

● [9.2] սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված հանքային ջրի և արտադրված (ստացված) ածխաթթու գազի փաստացի ամբողջ ծավալները: Միայն մեկ նպատակով հանքային ջրերի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անմիջապես հորատանցքի (աղբյուրի) վրա տեղադրված գազանջատիչից դուրս եկող ջրախողովակի (առաջնային խողովակի) վրա ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր (առաջնային ջրահաշվիչ) տեղադրված լինելու դեպքում [9.2] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում առաջնային ջրահաշվիչով հաշվառված ջրի ամբողջ ծավալը, իսկ առաջնային ջրահաշվիչ տեղադրված չլինելու դեպքում՝ հաշվետու ժամանակաշրջանում փաստացի արդյունահանված ջրի ամբողջ ծավալը: Միաժամանակ մեկից ավելի նպատակներով հանքային ջրերի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս առաջնային խողովակին միացված հանքային ջրի օգտագործման յուրաքանչյուր նպատակի համար առանձնացված խողովակների (առանձնացված խողովակների) վրա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր (առանձնացված ջրահաշվիչներ) տեղադրված լինելու դեպքում [9.2] սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում ըստ օգտագործման առանձին նպատակների առանձնացված համապատասխան ջրահաշվիչներով հաշվառված ջրի ծավալները, առանձնացված ջրահաշվիչներ տեղադրված չլինելու դեպքում հաշվետու ժամանակաշրջանում առաջնային հաշվիչ սարքով հաշվառված ջրի ծավալները, իսկ դրա բացակայության դեպքում՝ հաշվետու ժամանակաշրջանում հանքային ջրի հորատանցքից (աղբյուրից) փաստացի արդյունահանված ջրի ամբողջ ծավալը: Գազանջատիչից դուրս եկող խողովակի վրա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ածխաթթու գազ ստանալու սարք (սարքեր) տեղադրված (միացված) լինելու դեպքում, երբ մինչև ածխաթթու գազ ստանալու սարքն ընկած հատվածում գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տեղադրված է գազաչափ՝ [9.2] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում գազաչափով հաշվառված ածխաթթու գազի ծավալը, իսկ գազաչափ տեղադրված չլինելու դեպքում՝ հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հորատանցքից (աղբյուրից) փաստացի արդյունահանված հանքային ջրի ամբողջ ծավալը (անկախ հորատանցքը (աղբյուրը) շահագործելու նպատակներից),

● [9.3] սյունակում լրացվում են հանքային ջրի արդյունահանման համար ՀՀ ընդերքի մասին օրենսգրքին և «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման նպատակով տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքին համապատասխան կնքված հանքարդյունահանման նպատակով ընդերքօգտագործման լիցենզային պայմանագրերով սահմանված օգտակար հանածոների արդյունահանման ծավալները՝ հաշվարկված հաշվետու ժամանակաշրջանի կտրվածքով, ելնելով տարեկան ծրագրով հաստատված եռամսյակային համամասնություններից: ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի համաձայն ընդերքօգտագործման պայմանագրեր չունենալու (այդ թվում՝ պայմանագրում արդյունահանման ենթակա ծավալները չնշվելու)՝ զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [9.3] սյունակում լրացվում է «0»,

● [9.4] սյունակում լրացվում են հանքային ջրի փաստացի արդյունահանված ամբողջ ծավալների համար [9.3] սյունակում նշված չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալները: Զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [9.4] սյունակում լրացվում է «0»,

● [9.5] սյունակում լրացվում են հանքային ջրի փաստացի արդյունահանված ամբողջ ծավալների համար [9.3] սյունակում նշված չափաքանակները գերազանցող փաստացի ծավալները ([9.2] և [9.3] սյունակների դրական տարբերությունը): Դրական տարբերություն չառաջանալու դեպքում կամ զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [9.5] սյունակում լրացվում է «0»,

● [9.6] սյունակում լրացվում են Դրույքաչափերի II բաժնով սահմանված բնօգտագործման վճարների համապատասխան դրույքաչափերը: Առաջնային ջրահաշվիչ կամ առանձնացված ջրահաշվիչներ տեղադրված լինելու դեպքում [9.6] սյունակում լրացվում է Դրույքաչափերի II բաժնով հանքային ջրի շահագործման համապատասխան նպատակի համար սահմանված դրույքաչափը: Առաջնային ջրահաշվիչ տեղադրված չլինելու դեպքում [9.6] սյունակում լրացվում է Դրույքաչափերի II բաժնով հանքային ջրի շահագործման տվյալ նպատակի համար սահմանված դրույքաչափը, իսկ առանձնացված ջրահաշվիչներ տեղադրված չլինելու դեպքում [9.6] սյունակում շահագործման յուրաքանչյուր տեսակի համապատասխան տողում լրացվում է Դրույքաչափերի II բաժնով հանքային ջրի արդյունահանման համար սահմանված՝ տվյալ հորատանցքի (աղբյուրի) փաստացի շահագործման տեսակներից ամենաբարձր դրույքաչափը: Գազանջատիչից դուրս եկող խողովակի վրա մինչև ածխաթթու գազ ստանալու սարքն ընկած հատվածում գազաչափ տեղադրված լինելու դեպքում [9.6] սյունակում լրացվում է Դրույքաչափերի II բաժնով ածխաթթու գազ ստանալու նպատակով տվյալ հանքավայրի համար սահմանված համապատասխան դրույքաչափը, իսկ գազաչափ տեղադրված չլինելու դեպքում՝ Դրույքաչափերի II բաժնով ածխաթթու գազ ստանալու նպատակով հանքային ջրի արդյունահանման համար սահմանված դրույքաչափը,

● [9.7] սյունակում լրացվում են չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալների ([9.4] սյունակի) համար հաշվարկված բնօգտագործման վճարի գումարները ([9.4] սյունակի համապատասխան տող X [9.6] սյունակի համապատասխան տող (արտահայտված հազար դրամներով)),

● [9.8] սյունակում լրացվում են չափաքանակները գերազանցող փաստացի ծավալների ([9.5] սյունակի) համար «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված համապատասխան ([9.6] սյունակի նկատմամբ կիրառվող) բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված բնօգտագործման վճարի գումարները ([9.5] սյունակի համապատասխան տող X օրենքով սահմանված համապատասխան բազմապատիկ դրույքաչափ (արտահայտված հազար դրամներով))

● [9.9] սյունակում լրացվում են զրոյական դրույքաչափերի (սահմանափակումների) դեպքում արդյունահանված հանքային ջրի ամբողջ փաստացի ծավալների ([9.2] սյունակի) համար «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված համապատասխան ([9.6] սյունակի նկատմամբ կիրառվող) բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված բնօգտագործման վճարի գումարները ([9.2] սյունակի համապատասխան տող X օրենքով սահմանված համապատասխան բազմապատիկ դրույքաչափ (արտահայտված հազար դրամներով)),

● [9.10] սյունակի տողերում լրացվում են [9.7], [9.8] և [9.9] սյունակների համապատասխան տողերի հանրագումարները, իսկ [9.7], [9.8], [9.9] և [9.10] սյունակների «ընդամենը» տողերում՝ այդ սյունակների բոլոր տողերի հանրագումարները:

 

ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՂԻ) ՄԱՐՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԸ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ

[10]

Հաշվետու ժամանա-կաշրջանում մարված պինդ օգտակար հանածոների տեսակները

Համապա-տասխան չափման միավորը

Հաշվետու ժամանա-կաշրջանում պինդ օգտակար հանածոների փաստացի մարված պաշարների համապա-տասխան ամբողջ ծավալները

Չափաքա-նակներն՝ արտա-հայտված համապա-տասխան չափման միավորով

Մարված օգտակար հանածոների փաստացի ծավալները չափաքա-նակների սահման-ներում

Չափաքա-նակները գերազանցող մարված օգտակար հանածոների փաստացի ծավալները

Բնօգտա-գործման վճարի դրույքա-չափերը (դրամ)

Հաշվարկված վճարը չափաքա-նակների սահման-ներում (հազ. դրամ)

Հաշվարկված վճարը չափաքա-նակները գերազանցելու համար բազմա-պատիկ դրույքա-չափով (հազ. դրամ)

Հաշվարկված վճարը զրոյական չափաքա-նակների դեպքում բազմա-պատիկ դրույքա-չափով (հազ. դրամ)

Ընդամենը (հազ. դրամ)

[10.1]

[10.2]

[10.3]

[10.4]

[10.5]

[10.6]

[10.7]

[10.8]

[10.9]

[10.10]

[10.11]

                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     

ԸՆԴԱՄԵՆԸ

       

● [10.1] սյունակում լրացվում են ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի (Դրույքաչափեր) II բաժնով սահմանված պինդ օգտակար հանածոների՝ հաշվետու ժամանակաշրջանում փաստացի մարված տեսակները, [10.2] սյունակում լրացվում են պինդ օգտակար հանածոների համար սահմանված համապատասխան չափման միավորները (գրամ, կգ, տոննա, մ3), իսկ [10.3] սյունակում՝ հաշվետու ժամանակաշրջանում պինդ օգտակար հանածոների համապատասխան տեսակների փաստացի մարված պաշարների ամբողջ ծավալները,

● [10.4] սյունակում լրացվում են պինդ օգտակար հանածոների համար ՀՀ ընդերքի մասին օրենսգրքին և «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման նպատակով տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքին համապատասխան կնքված հանքարդյունահանման նպատակով ընդերքօգտագործման լիցենզային պայմանագրերով սահմանված օգտակար հանածոների արդյունահանման (մարման) ծավալները՝ հաշվարկված հաշվետու ժամանակաշրջանի կտրվածքով, ելնելով տարեկան ծրագրով հաստատված եռամսյակային համամասնություններից: ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի համաձայն ընդերքօգտագործման պայմանագրեր չունենալու (այդ թվում՝ պայմանագրում արդյունահանման (մարման) ենթակա ծավալները չնշվելու)՝ զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [10.4] սյունակում լրացվում է «0»,

● [10.5] սյունակում լրացվում են պինդ օգտակար հանածոների փաստացի մարված ամբողջ ծավալների համար [10.4] սյունակում նշված չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալները: Զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [10.5] սյունակում լրացվում է «0»,

● [10.6] սյունակում լրացվում են պինդ օգտակար հանածոների փաստացի մարված ամբողջ ծավալների համար [10.4] սյունակում նշված չափաքանակները գերազանցող փաստացի ծավալները ([10.3] և [10.4] սյունակների դրական տարբերությունը): Դրական տարբերություն չառաջանալու կամ զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [10.6] սյունակում լրացվում է «0»,

● [10.7] սյունակում լրացվում են բնօգտագործման վճարի հաշվարկման համար համապատասխան դրույքաչափերը: Պինդ օգտակար այն հանածոների մասով, որոնց համար ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N864 որոշմամբ սահմանված կարգով բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հանածոյի միջազգային շուկայական միջին գնից (հիմք ընդունելով ՀՀ թանկարժեք մետաղների և քարերի պետական գանձարանի կողմից հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարված գինը), [10.7] սյունակում լրացվում են Դրույքաչափերի II բաժնով սահմանված համապատասխան դրույքաչափերը: Եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ օգտակար հանածոյի իրացման փաստացի գնի և Դրույքաչափերի II բաժնում նշված համապատասխան դրույքաչափի արտադրյալը չի գերազանցում Դրույքաչափերի IV բաժնով սահմանված հաստատագրված դրույքաչափը կամ հաշվետու ժամանակաշրջանում մարված պաշարների իրացում չի կատարվել կամ իրացվել է ոչ թե օգտակար հանածոն, այլ դրա օգտագործման արդյունքում ստացված արտադրանքը կամ օգտակար հանածոն օգտագործվել է արդյունահանողի ներտնտեսական կարիքների համար՝ [10.7] սյունակում պարտադիր կարգով լրացվում են Դրույքաչափերի IV բաժնով սահմանված համապատասխան հաստատագրված դրույքաչափերը: Հաշվետու ժամանակաշրջանում օգտակար հանածոյի իրացման փաստացի գնի և Դրույքաչափերի II բաժնում նշված համապատասխան դրույքաչափի արտադրյալը Դրույքաչափերի IV բաժնով սահմանված հաստատագրված դրույքաչափից գերազանցելու դեպքում [10.7] սյունակում լրացվում են Դրույքաչափերի II բաժնով սահմանված համապատասխան դրույքաչափերը,

● [10.8] սյունակում լրացվում են չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալների ([10.5] սյունակի) համար հաշվարկված բնօգտագործման վճարի գումարները ([10.5] սյունակի համապատասխան տող X [10.7] սյունակի համապատասխան տող (արտահայտված հազար դրամներով)),

● [10.9] սյունակում լրացվում են չափաքանակները գերազանցող փաստացի ծավալների ([10.6] սյունակ) համար «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված համապատասխան ([10.7] սյունակի նկատմամբ կիրառվող) բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված բնօգտագործման վճարի գումարները ([10.6] սյունակի համապատասխան տող X օրենքով սահմանված համապատասխան բազմապատիկ դրույքաչափ (արտահայտված հազար դրամներով)),

● [10.10] սյունակում լրացվում են զրոյական դրույքաչափերի (սահմանափակումների) դեպքում փաստացի մարված ամբողջ ծավալների ([10.3] սյունակի) համար «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված համապատասխան ([10.7] սյունակի նկատմամբ կիրառվող) բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված բնապահպանական վճարի գումարները ([10.3] սյունակի համապատասխան տող X օրենքով սահմանված համապատասխան բազմապատիկ դրույքաչափ (արտահայտված հազար դրամներով)),

● [10.11] սյունակի տողերում լրացվում են [10.8], [10.9] և [10.10] սյունակների համապատասխան տողերի հանրագումարները, իսկ [10.8], [10.9], [10.10] և [10.11] սյունակների «ընդամենը» տողերում՝ սյունակների բոլոր տողերի հանրագումարները:

ԿԵՆՍԱՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ

[11]

Հաշվետու ժամանա-կաշրջանում օգտագործված կենսապա-շարների տեսակները

Համապա-տասխան չափման միավորը

Հաշվետու ժամանա-կաշրջանում օգտա-գործված կենսապա-շարների փաստացի համապա-տասխան ամբողջ ծավալները

Չափաքա-նակներն՝ արտա-հայտված համապա-տասխան չափման միավորով

Օգտագործված կենսապա-շարների փաստացի ծավալները չափաքա-նակների սահման-ներում

Չափա-քանակները գերազանցող օգտա-գործված կենսա-պաշարների փաստացի ծավալները

Բնօգտա-գործման վճարի դրույքա-չափերը (դրամ)

Հաշվարկված վճարը չափաքա-նակների սահման-ներում (հազ. դրամ)

Հաշվարկված վճարը չափաքա-նակները գերազանցելու համար բազմա-պատիկ դրույքա-չափով (հազ. դրամ)

Հաշվարկված վճարը զրոյական չափաքա-նակների դեպքում բազմա-պատիկ դրույքա-չափով (հազ. դրամ)

Ընդամենը (հազ. դրամ)

[11.1]

[11.2]

[11.3]

[11.4]

[11.5]

[11.6]

[11.7]

[11.8]

[11.9]

[11.10]

[11.11]

                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     

ԸՆԴԱՄԵՆԸ

       

● [11.1] սյունակում լրացվում են ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի (Դրույքաչափեր) III բաժնով սահմանված կենսապաշարների՝ հաշվետու ժամանակաշրջանում փաստացի օգտագործված տեսակները, [11.2] սյունակում լրացվում են կենսապաշարների համար սահմանված համապատասխան չափման միավորները (մ3, կգ, հատ, հեկտար, գլուխ և այլն), իսկ [11.3] սյունակում՝ հաշվետու ժամանակաշրջանում օգտագործված կենսապաշարների փաստացի համապատասխան ծավալները,

● [11.4] սյունակում լրացվում են կենսապաշարների տեսակների համար ՀՀ օրենսդրության համաձայն սահմանված չափաքանակները: ՀՀ անտառային օրենսգրքի համաձայն բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) համար անտառօգտագործման պայմանագրեր (այդ թվում՝ անտառահատման, անտառային տոմսեր, արմատի վրա բնափայտի մանր բացթողման օրդեր) չունենալու, ինչպես նաև օրենսդրության համաձայն կենսապաշարների մնացած տեսակների օգտագործման պայմանագրեր չունենալու (այդ թվում՝ պայմանագրում օգտագործման ենթակա ծավալները չնշվելու)՝ զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [11.4] սյունակում լրացվում է «0»,

● [11.5] սյունակում լրացվում են օգտագործված կենսապաշարների փաստացի ամբողջ ծավալների համար [11.4] սյունակում նշված չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալները: Զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [11.5] սյունակում լրացվում է «0»,

● [11.6] սյունակում լրացվում են օգտագործված կենսապաշարների փաստացի ամբողջ ծավալների համար [11.4] սյունակում նշված չափաքանակները գերազանցող փաստացի ծավալները ([11.3] և [11.4] սյունակների դրական տարբերությունը): Դրական տարբերություն չառաջանալու կամ զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [11.6] սյունակում լրացվում է «0»,

● [11.7] սյունակում լրացվում են կենսապաշարների համապատասխան տեսակների օգտագործման համար Դրույքաչափերի III բաժնով սահմանված բնօգտագործման վճարի համապատասխան դրույքաչափերը,

● [11.8] սյունակում լրացվում են չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալների ([11.5] սյունակի) համար հաշվարկված բնօգտագործման վճարի գումարները ([11.5] սյունակի համապատասխան տող X [11.7] սյունակի համապատասխան տող (արտահայտված հազար դրամներով)),

● [11.9] սյունակում լրացվում են չափաքանակները գերազանցող փաստացի ծավալների ([11.6] սյունակ) համար «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված համապատասխան ([11.7] սյունակի նկատմամբ կիրառվող) բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված բնօգտագործման վճարի գումարները ([11.6] սյունակի համապատասխան տող X օրենքով սահմանված համապատասխան բազմապատիկ դրույքաչափ (արտահայտված հազար դրամներով)),

● [11.10] սյունակում լրացվում են զրոյական դրույքաչափերի (սահմանափակումների) դեպքում օգտագործված կենսապաշարների փաստացի ամբողջ ծավալների ([11.3] սյունակի) համար «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված համապատասխան ([11.7] սյունակի նկատմամբ կիրառվող) բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված բնապահպանական վճարի գումարները ([11.3] սյունակի համապատասխան տող X օրենքով սահմանված համապատասխան բազմապատիկ դրույքաչափ (արտահայտված հազար դրամներով)),

● [11.11] սյունակի տողերում լրացվում են [11.8], [11.9] և [11.10] սյունակների համապատասխան տողերի հանրագումարները, իսկ [11.8], [11.9], [11.10] և [11.11] սյունակների «ընդամենը» տողերում՝ այդ սյունակների բոլոր տողերի հանրագումարները:

Տնօրեն (անհատ ձեռնարկատեր) (ազգանունը, անունը և ստորագրությունը)

_______________________________

_______________________________

Հարկ վճարողի կնիքը

Հաշվապահ (ազգանունը, անունը և ստորագրությունը)

_______________________________

_______________________________

«_______» _______________20___թ.

 

Հաշվարկ-հաշվետվությունները կազմվում են երկու օրինակից և սահմանված ժամկետում ներկայացվում բնապահպանական մարմին գրանցման: Գրանցված հաշվարկ-հաշվետվության 1-ին էջի վերևի աջ անկյունում կատարվում է համապատասխան գրառում՝ նշելով գրանցման համարը, գրանցման ամսաթիվը, գրանցում կատարողի անունը, ազգանունը և պաշտոնը: Նշված գրառումները հաստատվում են բնապահպանական մարմնի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով:Գրանցված հաշվարկ-հաշվետվությունների երկրորդ օրինակները սահմանված ժամկետում ներկայացվում են համապատասխան հարկային մարմին:

Հաշվարկ-հաշվետվությունները կարող են կազմվել երեք օրինակից, սահմանված ժամկետում ներկայացվել բնապահպանական մարմին գրանցման, իսկ գրանցված հաշվարկ-հաշվետվությունների երկրորդ և երրորդ օրինակները սահմանված ժամկետում ներկայացվել համապատասխան հարկային մարմին: Հարկային մարմնում գրանցվելուց և կնքվելուց հետո հաշվարկ-հաշվետվության երրորդ օրինակը վերադարձվում է վճար վճարողին:

(ձևը խմբ. 07.12.05 N 1299-Ն, 18.11.08 թիվ 958-Ն)

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության
05.06.2002 թ.
թիվ 444 հրամանով

Համաձայնեցված է
ՀՀ բնապահպանության
նախարարության հետ
11.07.2002 թ.

Համաձայնեցված է
ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարության
հետ
21.06.2002 թ
.

 

Գ Ր Ա Ն Ց Մ Ա Ն  Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Հ/Հ

ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՀԱՄԱՐԸ. ԱՄՍԱԹԻՎԸ

ՀԱՇՎԵՏՈՒ ԵՌԱՄՍՅԱԿԸ. ՈՐԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ է ՀԱՇՎԱՐԿ-– ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՇՎԱՐԿ-– ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՄՈՒՏՔԻ ՀԱՄԱՐԸ

ՓԱՍՏԱՑԻ ԾԱՎԱԼԸ (հատ. մ3. կգ, տ)

ՀԱՇՎԱՐԿԸ (հազ. դրամ)

ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐՈՂԻ ԱՆՈՒՆԸ. ԱԶԳԱՆՈՒՆԸ, ՊԱՇՏՈՆԸ

ՀԱՇՎԱՐԿ-– ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՁՆԵՑ (ստորագրությունը)

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

1

2

3

4

5

6

7

 8

9

10

 

Գրանցամատյանը ժապավենացվում և կնքվում է Հանրապետական բնապահպանական պետական տեսչության կողմից:

Գրանցամատյանի յուրաքանչյուր էջի (աջ և ձախ) անկյուններում կատարվում է համարակալում:

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության
05.06.2002 թ.
թիվ 444 հրամանով

Համաձայնեցված է
ՀՀ բնապահպանության
նախարարության հետ
11.07.2002 թ.

Համաձայնեցված է
ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարության
հետ
21.06.2002 թ
.

 

Ա Կ Տ  թ ի վ ________

 

բնապահպանական ԵՎ բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների ստուգման

 

 ____________ 200 թ.

________________________

 (ստուգման վայրը` մարզը)

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

(ստուգողների անունը, ազգանունը, պաշտոնը)

Համաձայն ________ 200 թ. թիվ _________ ստուգման հանձնարարագրի

տրված ________________________________________________________

(հանրապետական բնապահպանական մարմնի անվանումը)

_________________________________________________________ կողմից

_____ թ. _______________ -ից մինչև _____ թ. _______________ -ը

_____________________________________________________________

(տնտեսվարող սուբյեկտի լրիվ անվանումը)

_____________________________________________________________

(ՀՎՀՀ)

Կատարեցինք _____________ թ. մինչև ______________ թ.

ընկած ժամանակաշրջանի բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող

փաստացի ծավալների չափաքանակների ստուգում: Ստուգմանը տնտեսվարող սուբյեկտի կողմից

մասնակցեցին`

1. ____________________________________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

2. ____________________________________________________________

3. ____________________________________________________________

Տնտեսվարող սուբյեկտը գրանցված է _________________________ թ.

(առաջին անգամ գրանցման ամսաթիվը)

______________________________________________________________

(ում կողմից)

թիվ _____________ որոշմամբ________________________________________

(գրանցման հասցեն)

______________________________________________________________

Տնտեսվարող սուբյեկտի հաշվարկային հաշիվը _______________________________

բացված է _______________________________________________________

(բանկի անվանումը)

Տնտեսվարող սուբյեկտի մոտ նախորդ ստուգումը ______________________________

_____________________________________ կատարվել է _________________

(նշել ստուգման տեսակը)

__________________________________________________ տեսչության կողմից

(ստուգող կազմակերպության լրիվ անվանումը)

Նախորդ ստուգման արդյունքում  ________ թ. կազմվել է թիվ_____ ակտը

 

Ս տ ու գ մ ա ն  ա ր դ յ ու ն ք ու մ  ա ր ձ ա ն ա գ ր վ ե ց

 

1. Նշված ժամանակաշրջանում սույն տնտեսվարող սուբյեկտը վճարող է հանդիսացել

բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող հետևյալ տեսակների գծով`

_______________________________________________________________

_______________________________________________________________

2. Բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների

չափաքանակների ստուգմամբ պարզվեց հետևյալը`

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

 

Ակտը կազմված է երեք օրինակից, որից մեկը տրվում է տնտեսվարող սուբյեկտին, մեկը

տարածքային բնապահպանման մարմնին, մեկը բնապահպանման հանրապետական մարմնին

 

Ստուգողների ազգանունը

Տնտեսվարող սուբյեկտի կողմից ներկա

և ստորագրությունը

անձանց ազգանունը և ստորագրությունը

1. ____________________

1. ____________________

2. ____________________

2. ____________________

3. ____________________

3. ____________________

 

Ծանուցում

1. Ստացա ակտի մեկ օրինակ, որի վերաբերյալ

ա) առարկություններ չունեմ _________________________________

(պաշտոնը, ազգանունը, ստորագրությունը)

բ) ունեմ առարկություններ, որի համար ներկայացնում եմ կից բացատրություն

_______________________________________________________________

(պաշտոնը, ազգանունը, ստորագրությունը)

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության
05.06.2002 թ.
թիվ 444 հրամանով

Համաձայնեցված է
ՀՀ բնապահպանության
նախարարության հետ
11.07.2002 թ.

Համաձայնեցված է
ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարության
հետ
21.06.2002 թ
.

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

200 թ. ____ եռամսյակի բնապահպանական ԵՎ բնօգտագործման վճար վճարող իրավաբանական անձանց ԵՎ նրանց կողմից վճարված գումարների ԵՎ առկա ապրանքների վերաբերյալ

գումարները հազ. դրամ

Հ/Հ

Վճարողի անվանումը

ՀՎՀՀ

ԳԱՆՁՎԵԼ է

Օդային ավազան անշարժ աղբյուրներից վնասակար նյութերի արտանետման համար

Օդային ավազան շարժական աղբյուրներից վնասակար նյութերի արտանետման համար

Ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտանետման համար

Շրջակա միջավայր արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման համար

Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար (առանց ՀՀ ներմուծվող ապրանքների)

Ջրօգտագործման համար

Օգտակար հանածոների մարված և արդյունահանված պաշարների համար

 

Կենսապաշարների օգտագործման համար

Հաշվարկված վճարի եռամսյակային գումարը ընդամենը

 

 

 

եռամսյա- կի ընթաց-քում

տարվա սկզբից

եռամսյա- կի ընթաց-քում

տարվա սկզբից

եռամսյա- կի ընթաց-քում

տարվա սկզբից

եռամսյա- կի ընթաց-քում

տարվա սկզբից

եռամսյա- կի ընթաց- քում

տարվա սկզբից

եռամսյա- կի ընթաց-քում

տարվա սկզբից

եռամսյա- կի ընթաց-քում

տարվա սկզբից

եռամսյա- կի ընթաց-քում

տարվա սկզբից

եռամսյա- կի ընթաց-քում

տարվա սկզբից

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

           

 

 

                          
           

 

 

                         
 

Ընդամենը

       

 

 

                          

 

___________________________

________________

_____________

տարածքային հարկային տեսչության ղեկավարի պաշտոնը

ստորագրություն

ամսաթիվ

     կատ. հեռ. ____________________

Արտահայտվում է առանց վերապահված արտոնությունների

Ներկայացվում է մինչև տվյալ եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 10-ը ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան տարածքային մարմիններին

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության
05.06.2002 թ.
թիվ 444 հրամանով

Համաձայնեցված է
ՀՀ բնապահպանության
նախարարության հետ
11.07.2002 թ.

Համաձայնեցված է
ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարության
հետ
21.06.2002 թ
.

 

Մ Ե Թ Ո Դ Ի Կ Ա

 

արտադրական թափոնների փաստացի ծավալների հաշվարկի

 

Արտադրական թափոնների տեղադրման լիմիտը (Mլ) որոշվում է որպես թափոնների գոյացման և օգտագործման պլանավորվող ծավալների տարբերություն, ելնելով հումքի և նյութերի ծախսման նորմերից, թափոնների գոյացման և օգտագործման նորմատիվներից հետևյալ բանաձևով`

 

Mլ = Mգ - Mo, որտեղ`

 

Mգ  - գոյացող թափոնների պլանավորվող քանակն է (տ)

Mo  - օգտագործվող թափոնների պլանավորվող քանակն է (տ):

 

Mգ = Hգ Mh K, որտեղ`

 

Hգ - թափոնների գոյացման նորմատիվն է` հումքի (տ) միավորի վերամշակման դեպքում,

K - թափոններ գոյացնող արտադրության հզորության օգտագործման գործակիցն է հաշվետու

ժամանակաշրջանում: «K»-ի արժեքը` 1-ից (100%-ի համար) մինչև 0,

Mh  - վերամշակվող հումքի պլանավորվող քանակն է (տ):

 

Mo = Ho Mեա, որտեղ`

 

Ho - թափոնների օգտագործման նորմատիվն է` երկրորդական արտադրանքի (տ) միավորի ստացման դեպքում,

Mեա - երկրորդական արտադրանքի պլանավորվող քանակն է (տ):

 

Թափոնների գոյացման նորմատիվները (Hգ) սահմանվում են ըստ տեխնոլոգիական ռեգլամենտի կամ թափոնների գոյացման տեսակարար նորմատիվների տեղեկատու աղյուսակների հիման վրա:

Որպես հումք օգտագործվող թափոնների նորմատիվները վերցվում են արտադրական տեխնոլոգիական ռեգլամենտներից:

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության
05.06.2002 թ.
թիվ 444 հրամանով

Համաձայնեցված է
ՀՀ բնապահպանության
նախարարության հետ
11.07.2002 թ.

Համաձայնեցված է
ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարության
հետ
21.06.2002 թ
.

 

Ց Ա Ն Կ

 

ՋՐԱՅԻՆ ԱՎԱԶԱՆ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

Ջրային ավազան ուղղակի (կամ կենտրոնացված կոյուղու համակարգի միջոցով) վնասակար նյութերի արտահոսքի հաշվառման համար, ջրօգտագործող հանդիսացող իրավաբանական անձանցից և անհատ ձեռնարկատերերից պահանջվող փաստաթղթերն են`

 

Առաջնային ջրօգտագործողներ`

 

 Հատուկ ջրօգտագործման թույլտվություն` (ՀՋԹ) բնական ջրային օբյեկտների ջրառի, կեղտաջրերի թափման կամ ջրառի ու կեղտաջրերի թափման համար.

 2-տա /ջուր/ պետական վիճակագրական հաշվետվություն.

 Ջրավազաններ թափվող կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի (ԹՍԱ) նորմաներ.

 Ջրամատակարարման և ջրահեռացման (ՋՋ) անհատական նորմաներ.

 

Երկրորդային ջրօգտագործողներ1 `

 

 Երկրորդային ջրօգտագործման թույլտվություն` տրված առաջնային ջրօգտագործողների կողմից.

 2-տա (ջուր) պետական վիճակագրական հաշվետվություն` համաձայնեցված տարածքային բնապահպանական տեսչության կողմից.

 Կենտրոնացված կոյուղու ցանց թափվող կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի (ԹՍԱ) պայմաններ,

 Ջրամատակարարման և ջրահեռացման (ՋՋ) անհատական նորմաներ

 

_______

Ծանուցում

1 Նշված պահանջները չեն վերաբերում այն ջրօգտագործողներին, որոնք օգտվում են կենտրոնացված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգից բացառապես խմելու-կենցաղային ջրամատակարարման կամ կոմունալ-կենցաղային կեղտաջրերի թափման նպատակով:

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության
05.06.2002 թ.
թիվ 444 հրամանով

Համաձայնեցված է
ՀՀ բնապահպանության
նախարարության հետ
11.07.2002 թ.

Համաձայնեցված է
ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարության
հետ
21.06.2002 թ
.

 

Ձև-Հ

(հաշվառում)

ՀՀ բնապահպանության

նախարարություն

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՋՐԱՅԻՆ ԱՎԱԶԱՆ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Ջրօգտագործողի անվանումը ____________________________________

________________________________________________________

գտնվելու վայրը

_________________________________

2. Ջրառի տեղը

_________________________________

ծավալը

_________________________ հազ. մ3/տարի

այդ թվում`

 

ստորերկրյա

_________________________ հազ. մ3 /տարի

մակերևութային

_________________________ հազ. մ3/տարի

3.Կեղտաջրերի թափման տեղը

__________________________________

ծավալը

_________________________ հազ. մ3/տարի

այդ թվում`

բաց ջրավազան

________________________ հազ. մ3/տարի

քաղ կ/կ

________________________ հազ. մ3/տարի

    

Վնասակար նյութերի քանակությունները

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

 

___________________________

________________

_____________

(ջրօգտագործողի պաշտոնը Կ. Տ.)

(ստորագրություն)

(անուն, ազգանուն)

 ______________

 

 

(ամիս, ամսաթիվ)

 

Համաձայնեցված է տարածքային բնապահպանական պետական տեսչության հետ

 

(Կ. Տ.)

 

 

________________

_____________

 

(ստորագրություն)

(պետի անուն, ազգանուն)

 ______________

 

 

(ամիս, ամսաթիվ)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.11.2013, թիվ 1045-Ն 11.02.2014, N 444-Ն
18.11.2008, թիվ 958-Ն 11.04.2009, N 444-Ն
07.12.2005, N 1299-Ն 25.02.2006, N 444-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան