Գլխավոր տեղեկություն
Համար
N 1869-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.12.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.03.02/10(328) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
17.12.2008
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 դեկտեմբերի 2008 թ. 
ք. Երևան

N 1869-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐՍԵՆ ԹԱՂԻԱՆՈՍՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը, անհատ ձեռնարկատեր Արսեն Թաղիանոսյանի 25.11.08 թվականի N 6844-Թ դիմումը.

 

Հրամայում եմ` 

 

1. Անհատ ձեռնարկատեր Արսեն Թաղիանոսյանի գործունեության (2006 թվականի մարտի 22-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Ա-XX-000183 լիցենզիա) իրականացման վայրը (ք. Երևան, Սունդուկյան 18) տեղափոխել ք. Երևան, Ն. Զարյան փող., շ. 21, հ. 100 հասցե:

2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար

Հ. Քուշկյան