«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 փետրվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 10209057
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 փետրվարի 2009 թ. |
N 20-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ ՔՀ-66-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողության իրականացման կարգը և հասարակական դիտորդների խմբի կազմը սահմանելու մասին» թիվ ՔՀ-66-Ն հրամանով սահմանված N 1 հավելվածի 13-րդ կետի՝
1) 5-րդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Հրատապ հաշվետվությունների՝ Խմբի որոշմամբ հաստատված լինելը պարտադիր չէ։ Հրատապ հաշվետվությունները կարող են ուղարկվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ Խմբի նախագահի ստորագրությամբ և այցելությունը կատարած Խմբի անդամների համաձայնությամբ։ Խմբի մյուս անդամները ուղարկված հրատապ հաշվետվությանը պարտադիր տեղեկացվում են Խմբի հերթական նիստի ժամանակ։ Խմբի յուրաքանչյուր անդամ ուղարկված հրատապ հաշվետվության վերաբերյալ դիտողություններ կամ առաջարկություններ ունենալու դեպքում այդ դիտողություններն ու առաջարկությունները կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:»:
2) 6-րդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հաշվետվություններն ու դրանց մեկնաբանությունները տեղադրվում են նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ինտերնետային կայքում։»։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Գ. Դանիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|