Գլխավոր տեղեկություն
Համար
N 1150-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (11.10.2003-25.10.2004)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.12.30/20(42) Հոդ.360
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
29.11.2002
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2003

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 դեկտեմբերի 2002թ.

Պետական գրանցման թիվ 32202378

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

29 նոյեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 1150-Ն 

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն N 1 հավելվածի (կցվում է):

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավաբանական օրենսդրության մշակման վարչության պետ պրն. Վ. Հակոբյանին՝ աշխատակարգերը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ պրն. Ա. Մուսայանին:

 

Կոմիտեի նախագահ 

Մ. Վարդանյան 

 

 

Հավելված 1

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ

գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2002 թ. նոյեմբերի 29-ի N 1150-Ն հրամանի

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱնՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) քաղաքացիական ծառայողների որակավորման ստուգումն (այսուհետ՝ ատեստավորում) իրականացվում է կոմիտեի աշխատակազմն ամրապնդելու, կադրերի պատրաստումը, ընտրությունն ու տեղաբաշխումը բարելավելու նպատակով:

2. Սույնով սահմանվում է Կոմիտեի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների (այսուհետ Քաղաքացիական ծառայողներ) ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատակարգը:

3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) որոշումներով, Կոմիտեի նախագահի և Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի հրամաններով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

4. Կոմիտեի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացվում է թեստավորման և հարցազրույցի եղանակով, Օրենքով սահմանված կարգով:

5. Կոմիտեի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների ատեստավորման հանձնաժողովը ձևավորվում է Խորհրդից, Կոմիտեի և նրա համակարգի կազմակերպություններից, տվյալ բնագավառի գիտական հաստատություններից առաջադրված Հանձնաժողովի անդամության վեցական թեկնածուներից:

6. Մինչև Հանձնաժողովի կազմը սահմանված կարգով հաստատվելը, ցուցակներում ընդգրկված անձինք Կոմիտեի աշխատակազմի կողմից գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:

7. Հանձնաժողովի անդամության թեկնածուներ առաջադրված անձանց ցուցակը կոդերով տարանջատվում և ըստ ներկայացնողների զետեղվում է Կոմիտեի աշխատակազմի կադրերի բաժնի համակարգչում:

8. Հանձնաժողովը կազմվում է համակարգչում զետեղված և համակարգչի կողմից պատահական ընտրված վեց թեկնածուներից, ատեստավորումն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ՝ հետևյալ հարաբերակցությամբ.

ա) երկու թեկնածու՝ Խորհրդի ներկայացուցիչներ.

(«ա» ենթակետը փոփ. 27.08.03 N 478-Ն)

բ) երկու թեկնածու՝ Կոմիտեի աշխատակազմի բարձրագույն և գլխավոր, ինչպես նաև Կոմիտեի հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք,

(«բ» ենթակետը փոփ. 27.08.03 N 478-Ն)

գ) երկու թեկնածու՝ տվյալ բնագավառի կազմակերպությունների և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ:

(«գ» ենթակետը փոփ. 27.08.03 N 478-Ն)

Ատեստավորումից առնվազն մեկ շաբաթ առաջ Կոմիտեի աշխատակազմը համակարգչում զետեղված Հանձնաժողովի անդամության բոլոր թեկնածուներին տեղեկացնում է ատեստավորման անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:

(8-րդ կետը փոփ. 27.08.03 N 478-Ն)

9. Կոմիտեի աշխատակազմը, ատեստավորումն սկսելուց առնվազն 6 ժամ առաջ, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է Հանձնաժողովի անդամ ընտրվելու, ատեստավորում անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին:

10. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) Հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու՝ պահպանելով սույն աշխատակարգի 8-րդ կետում նշված հարաբերակցությունը:

11. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Կոմիտեի նախագահի հրամանով: Նույն հրամանով նշանակվում է Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:

Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի նախագահի և քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում են անհնար, ապա սույն աշխատակարգով սահմանված կարգով Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

12. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Կոմիտեի նախագահի հրամանով Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում գործունեությունը՝ համաձայն սույն աշխատակարգի:

 

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

13. Հանձնաժողովի խնդիրներն են՝ ատեստավորման միջոցով որոշել քաղաքացիական ծառայողի համապատասխանությունը իր զբաղեցրած պաշտոնին, ինչպես նաև ավելի բարձր դասային աստիճանի շնորհման նպատակահարմարությունը:

14. Հանձնաժողովը՝

ա) Կոմիտեի աշխատակազմի ղեկավարից ստանում է ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների ցանկն ու այդ քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերի օրինակները, ծառայողական բնութագրերը և առարկությունները վերջիններիս վերաբերյալ (այդպիսիք լինելու դեպքում).

բ) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.

գ) մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի ու քվերակության համար նախատեսված արկղը.

դ) սահմանված կարգով կազմում է թեստեր՝ թեստավորման փուլն անցկացնելու համար.

ե) անցկացնում է Քաղաքացիական ծառայողների թեստավորում.

զ) ստուգում և գնահատում է Քաղաքացիական ծառայողների թեստավորման առաջա-դրանքները.

է) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.

ը) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված Քաղաքացիական ծառայողների բողոքները.

թ) հաստատում և հրապարակում է ատեստավորման հաջորդ՝ հարցազրույցի փուլ անցած Քաղաքացիական ծառայողների ցուցակը.

ժ) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրն անցկացնելու մասին.

ժա) Քաղաքացիական ծառայողի հետ անցկացնում է հարզազրույց.

ժբ) կազմում է քվերաթերթեր.

ժգ) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է փակ գաղտնի քվերակություն.

ժդ) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր Քաղաքացիական ծառայողի վերաբերյալ կայացնում է որոշում.

ժե) ամփոփում է ատեստավորման արդյունքները.

ժզ) յուրաքանչյուր Քաղաքացիական ծառայողի համար կազմում է ատեստավորման թերթ.

ժէ) ատեստավորման արդյունքները ներկայացնում է Քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին.

ժը) աշխատակազմի ղեկավարին է հանձնում Քաղաքացիական ծառայողների թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և մյուս փաստաթղթերը.

ժթ) իրականացնում է Օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

15. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

16. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայներով:

17. Հանձնաժողովի որոշումները և հաստատման ենթակա մյուս փաստաթղթերը հաստատվում են Կոմիտեի կնիքով:

18. Հանձնաժողովի անդամի կողմից ատեստավորում անցկացնելու կարգը խախտելու դեպքում Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենն անմիջապես ներկայացնում է Կոմիտեի նախագահին: Կոմիտեի նախագահն իր հրամանով կարող է ազատել Հանձնաժողովի անդամին Հանձնաժողովի կազմից:

 

4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

19. Հանձնաժողովի նախագահը՝

ա) ղեկավարվում է Հանձնաժողովի աշխատանքները.

բ) վարում է Հանձնաժողովի նիստերը.

գ) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները՝ համաձայն սահմանված կարգի,

դ) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.

ե) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.

զ) որոշում է ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը՝ այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.

է) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

5. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

20. Հանձնաժողովի քարտուղարը՝

ա) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.

բ) բացատրում է Քաղաքացիական ծառայողների թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.

գ) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

6. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

21. Հանձնաժողովի անդամը՝

ա) վարում է նիստերը՝ Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.

բ) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն.

գ) մասնակցում է Քաղաքացիական ծառայողների հետ հարցազրույցի անցկացմանը և տալիս հարցեր Քաղաքացիական ծառայողներին.

դ) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում՝ տալիս է ճիշտ պատասխանը.

ե) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր Քաղաքացիական ծառայողի համար անցկացվող փակ գաղտնի քվեարկություններին.

զ) ստորագրում է ատեստավորման թերթը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

է) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

ը) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

7. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

22. Հանձնաժողովն ատեստավորման թերթը Քաղաքացիական ծառայողին տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:

23. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

Հավելված 2

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ

գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2002 թ. նոյեմբերի 29-ի N 1150-Ն հրամանի

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ) անցկացնող մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատակարգը:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) որոշումներով, Կոմիտեի նախագահի (այսուհետ՝ Նախագահ) և Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի հրամաններով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

3. Կոմիտեի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների առաջատար և կրտսեր թափուր պաշտոնների համար Մրցույթն անցկացվում է Օրենքով սահմանված կարգով՝ թեստավորման և հարցազրույցի միջոցով:

4. Կոմիտեի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների թափուր պաշտոնների համար Մրցութային Հանձնաժողովը ձևավորվում է Խորհրդից, Կոմիտեի և նրա համակարգի կազմակերպություններից, տվյալ բնագավառի գիտական հաստատություններից առաջադրված Հանձնաժողովի անդամության վեցական թեկնածուներից:

5. Մինչև Հանձնաժողովի կազմը սահմանված կարգով հաստատվելը ցուցակներում ընդգրկված անձինք Կոմիտեի աշխատակազմի կողմից գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:

6. Հանձնաժողովի անդամության թեկնածուներ առաջադրված անձանց ցուցակը կոդերով տարանջատվում և ըստ ներկայացողների զետեղվում է Կոմիտեի աշխատակազմի կադրերի բաժնի համակարգչում:

7. Հանձնաժողովը կազմվում է համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից պատահական ընտրված վեց թեկնածուներից՝ Մրցույթն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ՝ հետևյալ հարաբերակցությամբ.

ա) երկու թեկնածու՝ Խորհրդի ներկայացուցիչներ,

(«ա» ենթակետը փոփ. 27.08.03 N 478-Ն)

բ) երկու թեկնածու՝ Կոմիտեի աշխատակազմի բարձրագույն և գլխավոր, ինչպես նաև Կոմիտեի հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք,

(«բ» ենթակետը փոփ. 27.08.03 N 478-Ն)

գ) երկու թեկնածու՝ Կոմիտեի համակարգի կազմակերպությունների, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ:

(«գ» ենթակետը փոփ. 27.08.03 N 478-Ն)

Մրցույթն անցկացնելուց առնվազն մեկ շաբաթ առաջ Կոմիտեի աշխատակազմը համակարգչում զետեղված համապատասխան թեկնածուներին տեղեկացնում է Մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:

8.Կոմիտեի աշխատակազմը, Մրցույթն սկսելուց առնվազն 6 ժամ առաջ, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է Հանձնաժողովի անդամ ընտրվելու, ատեստավորում անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին:

9. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) Հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու՝ պահպանելով սույն աշխատակարգի 7-րդ կետում նշված հարաբերակցությունը:

10. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Կոմիտեի նախագահի հրամանով: Նույն հրամանով նշանակվում է Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

Եթե Մրցույթի ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:

Եթե Մրցույթի ընթացքում Հանձնաժողովի նախագահի և քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում են անհնար, ապա սույն աշխատակարգով սահմանված կարգով Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

11. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Կոմիտեի նախագահի հրամանով Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում գործունեությունը՝ համաձայն սույն աշխատակարգի:

 

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

12. Հանձնաժողովի խնդիրներն են՝

ա) ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.

բ) համաձայն քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար Մրցույթ անցկացնելու կարգի, ապահովել անցկացվող Մրցույթի թափանցիկությունը և հրապարակայնությունը:

13.Հանձնաժողովը՝

ա) Կոմիտեի աշխատակազմի ղեկավարից ստանում է Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը, ինչպես նաև թեստավորման անցկացման համար անհրաժեշտ ամփոփաթերթերը և տվյալ թափուր պաշտոնի անձնագրի օրինակը.

բ) քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնում է որոշում դիմած քաղաքացիներին Մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին.

գ) մինչև թեստավորում սկսելն ստուգում և կնքում է ամփոփաթերթերի ու քվեարկության համար նախատեսված արկղը.

դ) սահմանված կարգով կազմում է թեստեր՝ թեստավորման փուլն անցկացնելու համար.

ե) անցկացնում է Մրցույթի մասնակիցների թեստավորում.

զ) ստուգում և գնահատում է մասնակիցների թեստավորման առաջադրանքները.

է ) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.

ը) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված մասնակիցների բողոքները.

թ) հաստատում և հրապարակում է Մրցույթի հաջորդ՝ հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.

ժ) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրն անցկացնելու մասին.

ժա) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց.

ժբ) կազմում է քվեաթերթեր.

ժգ) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն.

ժդ) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ կայացնում է որոշում.

ժե) ամփոփում է Մրցույթի արդյունքները.

ժզ) պաշտոնապես հրապարակում է Մրցույթի արդյունքները.

ժէ) հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ տալիս է եզրակացություն տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին.

ժը) աշխատակազմի ղեկավարին է հանձնում թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և մյուս փաստաթղթերը.

ժթ) իրականացնում Օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

15. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

16. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայներով:

17. Հանձնաժողովի որոշումները և հաստատման ենթակա մյուս փաստաթղթերը հաստատվում են Կոմիտեի կնիքով:

18. Հանձնաժողովի անդամի կողմից Մրցույթ անցկացնելու կարգը խախտելու դեպքում հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենն անմիջապես ներկայացնում է Կոմիտեի նախագահին: Կոմիտեի նախագահն իր հրամանով կարող է ազատել Հանձնաժողովի անդամին Հանձնաժողովի կազմից:

 

4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

19. Հանձնաժողովի նախագահը՝

ա) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.

բ) վարում է Հանձնաժողովի նիստերը.

գ) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները՝ համաձայն սահմանված կարգի,

դ) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.

ե) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.

զ) որոշում է Մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը՝ այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.

է) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

5. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

20. Հանձնաժողովի քարտուղարը՝

ա) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.

բ) բացատրում է մասնակիցներին թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.

գ) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

6. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

21. Հանձնաժողովի անդամը՝

ա) վարում է նիստերը՝ Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.

բ) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն.

գ) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և տալիս հարցեր մասնակիցներին.

դ) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում՝ տալիս է ճիշտ պատասխանը.

ե) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող փակ գաղտնի քվեարկությանը՝ քվեարկելով կողմ կամ դեմ.

զ) ստորագրում է Մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստարագրության կողքին գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

է) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

ը) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

7. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

22. Հանձնաժողովը, Մրցույթի արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ եռօրյա ժամկետում, Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին եզրակացություն տալուց հետո, ինչպես նաև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար Մրցույթ անցկացնելու կարգով նախատեսված դեպքերում, դադարեցնում է իր գործունեությունը:

23. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: