Գլխավոր տեղեկություն
Համար
N 08-252-Լ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (27.08.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.09.26/31(305) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
26.08.2008
Ստորագրող մարմին
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

26 օգոստոսի 2008 թ.
ք. Երևան

  N 08-252-Լ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 26.08.08 թ. կայացած նիստի).

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) անհատ ձեռնարկատեր Նարա Կարապետյանի «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳN0572 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել,

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Ատրիում Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳN0624 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել,

3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Գագիկ-Կարեն» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳN0420 լիցենզիայի ուժր կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել,

4. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Մենդեր» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳN0620 լիցենզիայի գործողության կասեցումը` տրված կոմիտեի 25.07.08 թ. N 08-216- Լ հրամանով, համարել վերացված:

5. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26,28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները`

«Վիլլա» ՍՊ ընկերությանը տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա:

6. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը` կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա:

 

Կոմիտեի նախագահ՝

Մ. Վարդանյան

 

Ց Ա Ն Կ

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(26.08.2008 թ. հր. N 08-252-Լ)

 

Հ/հ Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն)
իրավաբանա-
կան անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը)
Բնակության վայրը,
Գտնվելու վայրը
Լիցեն-
զիայի
համարը
Լիցենզիան
տալու
ամսաթիվը
Հարկ վճարողի հաշվառ-
ման համարը
Գը-
րանց-
ման հա-
մարը
Գործու-
նեության
տեսակը
Գործու-
նեության
իրակա-
նացման
վայրը
Գործո-
ղության ժամկետը
Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղեկու-
թյուններ
1. Նարա Կարապետյան (անհ. ձեռն) ք. Երևան, Ն. Ստեփանյան 18, բն. 36, հեռ. 091- 578-244 ԱԳN0572 26.08.05 թ. 25266843 572 Ռիելթո-
րական գործու-
նեություն
ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն  
2. «Ատրիում Ռիելթի» ՍՊԸ Երևան, Թումանյան 19, բն. 19, հեռ. 523- 938 ԱԳN0624 06.09.06 թ. 02701459 622 Ռիելթո-
րական գործու-
նեություն
ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն  
3. «Գագիկ- Կարեն» ՍՊԸ ք. Սևան, Նաիրյան 168 ԱԳN0420 24.07.03 թ. 08607069 420 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն  
4. «Մենդեր» ՍՊԸ Ք. Երևան, Չեխովի 1, բն. 1 ԱԳN0620 16.08.06 թ. 02237959 618 Ռիելթո-
րական գործու-
նեություն
ՀՀ Անժամկ.   Կոմիտեի 25.07.08 թ. N 108- 216-Լ հրամանով կասեցումը համարել վերացված
5. «Վիլլա» ՍՊԸ Ք. Երևան, Վարդանանց 5ա շ., բն. 249 ԱԳN0795 26.08.08 02703808 790 Ռիելթո-
րական գործու-
նեություն
ՀՀ Անժամկ.   Լիցենզիայի տրամադրում