Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 24-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (12.02.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.02.02/4(322) Հոդ.49
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
16.01.2009
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 հունվարի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 11809027

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

16 հունվարի 2009 թ.
ք. Երևան

թիվ 24-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 918-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5-րդ մասի զ) կետը և «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում`

          

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Բյուջետային հիմնարկի արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման վերաբերյալ նախահաշվի օրինակելի ձևը և դրա լրացման պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի մայիսի 2-ի թիվ 73 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 918-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը.

Հրամանի հավելված N 1-ի «Բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի օրինակելի ձև»-ի «Բ. ԴԻՏԱՐԿՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԸՆԴԱՄԵՆԸ» հատվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

2200000

Բ. ԴԻՏԱՐԿՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
ԸՆԴԱՄԵՆԸ
այդ թվում`

X

                     

2211000

1. ՀԱՐԿԵՐ ԵՎ ՏՈՒՐՔԵՐ

x

             

2212000

2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ

x

             

2212100

2.1 Արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված այլ պետություններից

x

             

2212110

-ընթացիկ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված այլ պետություններից

x

             

2212120

- կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված այլ պետություններից

x

             

2212200

2.2 Արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված միջազգային կազմակերպություններից

x

             

2212210

-ընթացիկ ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված միջազգային կազմակերպություններից

x

             

2212220

- կապիտալ ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված միջազգային կազմակերպություններից

x

             

2212300

2.3 Ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված կառավարման այլ մակարդակներից

x

             

2212310

- ընթացիկ ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված
կառավարման այլ մակարդակներից

x

             

2212320

- կապիտալ ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված կառավարման այլ մակարդակներից

x

             

2213000

3. ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ, որից`

x

             

2213100

3.1 Եկամուտներ սեփականությունից

x

             

2213110

- տոկոսներ

x

             

2213120

-շահաբաժիններ

x

             

2213130

- գույքի վարձակալություն

x

             

2213200

3.2 Եկամուտներ ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից

x

             

2213210

 - ապրանքների մատակարարում

x

             

2213220

 - ծառայությունների մատուցում

x

             

2213230

 -աշխատանքների կատարում

x

             

2213240

 -վարչական գանձումներ

x

             

2213300

3.3 Եկամուտներ տույժերից, տուգանքներից

x

             

2213400

3.4 Ոչ պաշտոնական դրամաշնորհներ

x

             

2213410

 - ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհներ

x

             

2213420

 -կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներ

x

             

2213500

3.5 Այլ եկամուտներ

x

             

 2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար

Տ. Դավթյան