Գլխավոր տեղեկություն
Համար
N 122-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (26.09.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.09.16/30(304) Հոդ.276
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
02.09.2008
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 սեպտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 10208260

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

2 սեպտեմբերի 2008 թ.

ք. Երևան

N 122-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ ՔՀ-66-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողության իրականացման կարգը և հասարակական դիտորդների խմբի կազմը սահմանելու մասին» թիվ ՔՀ-66-Ն հրամանի 2-րդ կետով հաստատված N 2 հավելվածի 13-րդ կետի 2-րդ սյունակում «Մերի Գասպարյան» բառերը փոխարինել «Գայանե Շահնազարյան» բառերով։

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Ա. Մարտիրոսյանին՝

1) 5-օրյա ժամկետում քրեակատարողական հիմնարկների և մարմինների պետերին իրազեկել Մերի Գասպարյանի լիազորությունների դադարեցնելու և Խմբի կազմում Գայանե Շահնազարյանին ընդգրկելու մասին,

2) 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ստորագրմանը ներկայացնել Գայանե Շահնազարյանի՝ Խմբի կազմում ընդգրկված լինելու անդամությունը հաստատող վկայականը։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ oրը:

 

  Գ. Դանիելյան