Գլխավոր տեղեկություն
Համար
N 03/20
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (04.04.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.05.02/11(129) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
04.04.2003
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

4 ապրիլի 2003 թ. N 03/20

ք. Երևան

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«Արմենիա «Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին անմաքս առԵՎտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու ԵՎ նոր լիցենզիա տրամադրելու մասին

 

Առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 2-րդ կետով, 37 հոդվածի 7-րդ կետով, 43 հոդվածի 2-րդ կետի 11-րդ բաժնի 2-րդ ենթակետով, ՀՀ մաքսային օրենսգրքի 59 հոդվածի 1 և 3 կետերով, «Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի և «Երևան» ազատ տնտեսական գոտու տարածքներում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու մասին» ՀՀ օրենքով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. «Արմենիա «Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի «Զվարթնոց» օդանավակայանում անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության N 000 10 լիզենզիայի գործողությունը դադարեցնել,

2. «Արմենիա «Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին տրամադրել անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիզենզիա

 «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահի 1-2 և 6-7 սեկցիաներում յուրաքանչյուրը 100 մ2, ժամանման սրահում` 25 մ2,

 Բարձրակարգ սպասարկման համալիրի մեկնման սրահում` 27 մ2, ժամանման սրահում` 23 մ2, պաշտոնական պատվիրակությունների սրահում` 23 մ2:

 

Նախագահ,

Մ/Ծ գեներալ-մայոր`

Ա. Ավետիսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան