ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
4 ապրիլի 2003 թ. N 03/20
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Արմենիա «Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին անմաքս առԵՎտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու ԵՎ նոր լիցենզիա տրամադրելու մասին
Առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 2-րդ կետով, 37 հոդվածի 7-րդ կետով, 43 հոդվածի 2-րդ կետի 11-րդ բաժնի 2-րդ ենթակետով, ՀՀ մաքսային օրենսգրքի 59 հոդվածի 1 և 3 կետերով, «Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի և «Երևան» ազատ տնտեսական գոտու տարածքներում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու մասին» ՀՀ օրենքով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «Արմենիա «Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի «Զվարթնոց» օդանավակայանում անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության N 000 10 լիզենզիայի գործողությունը դադարեցնել,
2. «Արմենիա «Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին տրամադրել անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիզենզիա
● «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահի 1-2 և 6-7 սեկցիաներում յուրաքանչյուրը 100 մ2, ժամանման սրահում` 25 մ2,
● Բարձրակարգ սպասարկման համալիրի մեկնման սրահում` 27 մ2, ժամանման սրահում` 23 մ2, պաշտոնական պատվիրակությունների սրահում` 23 մ2:
Նախագահ, Մ/Ծ գեներալ-մայոր` |
Ա. Ավետիսյան |