Գլխավոր տեղեկություն
Համար
N 12-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.09.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.09.01/29(303) Հոդ.261
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
28.07.2008
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 օգոստոսի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 10008234

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

28 հուլիսի 2008 թ.
ք. Երևան

  N 12-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՎԱԾ ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՆԱՐԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1599-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել հաշվառված և հաշվառումից հանված թմրամոլների վերաբերյալ տեղեկությունները արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատության կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը փոխանցելու կարգը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել թմրամոլների հաշվառման մատյանի ձևը` համաձայն հավելված 2-ի:

3. Նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հունիսի 19-ի «Հաշվառված և հաշվառումից հանված թմրամոլների վերաբերյալ տեղեկությունները արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատության կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը փոխանցելու կարգը և թմրամոլների հաշվառման մատյանի ձևը հաստատելու մասին» N 09-Ն հրամանը:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Նախարար՝

Հ. Քուշկյան

 

 

Հավելված 1
ՀՀ առողջապահության նախարարի
2008 թվականի հուլիսի 28-ի
N 12-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՎԱԾ ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՆԱՐԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ

 

1. Թմրամոլների հաշվառումն իրականացնող արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունները (այսուհետ` բժշկական հաստատություն) մեկ ամսվա ժամանակահատվածում հաշվառված և հաշվառումից հանված թմրամոլների վերաբերյալ տեղեկությունները (այսուհետ` տեղեկություններ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն են ներկայացնում մինչև այդ ամսվան հաջորդող ամսի 5-ը: Այդ տեղեկությունները ներկայացվում են փաստաթղթային և էլեկտրոնային տարբերակներով (էլեկտրոնային կրիչով):

2. Փաստաթղթային տարբերակի յուրաքանչյուր էջը ստորագրվում է բժշկական հաստատության գործադիր մարմնի (տնօրեն, գլխավոր տնօրեն) կողմից և կնքվում բժշկական հաստատության կնիքով:

3. Տեղեկությունները ներկայացվում են փակ ծրարով` կնքված այնպես, որ ապահովվի տեղեկությունների գաղտնիությունը:

4. Ծրարի վրա նշվում է «Գաղտնի` բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ» արտահայտությունը:

5. Տեղեկությունները ներառում են բժշկական հաստատության անվանումն ու հաշվառված և հաշվառումից հանված թմրամոլների վերաբերյալ այն տվյալները, որոնք ներառված են թմրամոլների հաշվառման մատյանում:

6. Եթե տվյալ ժամանակահատվածում որևէ թմրամոլ չի հաշվառվել կամ հաշվառումից չի հանվել, ապա տեղեկությունները ներառում են նշում այդ մասին և բժշկական հաստատության անվանումը:

 

 

Հավելված 2
ՀՀ առողջապահության նախարարի
2008 թվականի հուլիսի 28-ի
N 12-Ն հրամանի

 

Ձև

 

ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

Հ/h Թմրամոլի ազգա-
նունը, անունը, հայրա-
նունը
Թմրամոլի ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը Թմրամոլի (որպես քաղաքացի) հաշվառման վայրը (նաև` բնակության վայրը, եթե բնակվում է ոչ հաշվառման վայրում կամ հաշվառում չունի) Թմրամոլի (որպես թմրամոլ) հաշվառման տարին, ամիսը, ամսաթիվը Թմրամոլի սոցիա-
լական քարտի համարը (առկա-
յության դեպքում)
Թմրամոլի (որպես թմրամոլ) հաշվառ-
ման հիմքը
Ախտո-
րո-
շումը
Թմրամոլի (որպես թմրամոլ) հաշվառումից հանելու տարին, ամիսը, ամսաթիվը Թմրամոլի
(որպես թմրամոլ) հաշվա-
ռումից հանելու հիմքը
տարի ամիս ամսա-
թիվ
մարզ քաղաք փողոց շենք բնա-
կարան
տարի ամիս ամսա-
թիվ
տարի ամիս ամսա-
թիվ
1.                                      
2.                                      
3.                                      
4.                                      
5.                                      

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան