«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 օգոստոսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11008246
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
7 օգոստոսի 2008 թ. |
N 646-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) պետական ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը:
2. ՀՀ կրթության և գիտության նախարարության միջին և նախնական մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ա. Աղբալյան) և օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան), սահմանված կարգով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) պետական ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը» ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Բ. Եսայանին:
ՀՀ կրթության և գիտության նախարար` |
Ս. Սեյրանյան |
Կ Ա Ր Գ
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է նախնական մասնագիտական (արհեստագործական) պետական ուսումնական հաստատության (այսուհետ` հաստատություն) կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգը:
II. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
2. Խորհուրդը ձևավորվում է հաստատության մանկավարժական կազմի, ուսանողության, հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից առաջադրված ներկայացուցիչներից:
3. Խորհրդի անդամների թիվը (ոչ ավելի, քան 20) սահմանում է հաստատության հիմնադիրը` համաձայն հաստատության կանոնադրության:
4. Հաստատության մանկավարժական կազմից խորհրդի թեկնածուներ է առաջարկում հաստատության մանկավարժական կազմի ընդհանուր ժողովը.
ա) հաստատության մանկավարժական կազմի ընդհանուր ժողովի կողմից, խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել հաստատության մանկավարժական կազմից,
բ) հաստատության տնօրենը չի կարող լինել խորհրդի անդամ,
գ) հաստատության մանկավարժական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների մինչև 20 տոկոսը:
5. Հաստատության ուսանողության ներկայացուցիչներից խորհրդի անդամության թեկնածուներ է առաջարկում հաստատության ուսանողական խորհուրդը.
ա) ուսանողական խորհրդի կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջարկվել բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող,
բ) հաստատության ուսանողական խորհուրդը ընտրում է հաստատության ուսանողներից առաջադրված սովորողների թեկնածությունները և ներկայացնում լիազոր մարմին,
գ) ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների մինչև 25 տոկոսը:
6. Խորհրդի անդամների առնվազն 15 տոկոսը առաջադրում է հիմնադիրը կամ հիմնադրի լիազորմամբ` տարածքային կառավարման պետական մարմինը:
7. Լիազոր մարմինը խորհրդի անդամներ է առաջադրում պետական պաշտոն զբաղեցնող անձանցից, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներից, ինչպես նաև ճանաչված գործատուներից և արհմիությունների ներկայացուցիչներից (խորհրդի կազմի մինչև 40 տոկոսը):
8. Խորհուրդն իր կազմից, բացի ուսանողության ներկայացուցիչներից ընտրում է նախագահ: Խորհրդի նախագահը չի կարող լինել նույն հաստատության հաստիքային աշխատող (ամբիոնի վարիչ, առարկայական (ցիկլային) հանձնաժողովի նախագահ, դասախոս, այլ աշխատակից):
9. Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարեցնել`
ա) իր դիմումի համաձայն,
բ) խորհրդի անդամի մահվան պատճառով,
գ) խորհրդի անդամի թեկնածությունն առաջադրվող մարմնի առաջարկությամբ,
դ) ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում` պաշտոնից ազատվելու հետևանքով,
ե) որպես ուսանող առաջադրվելու դեպքում` ուսանողի կարգավիճակը կորցնելու հետևանքով:
10. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն համալրվում է սույն կարգի 4-7-րդ կետերի պահանջներին համապատասխան:
11. Խորհրդի անգործության դեպքում լիազոր մարմինը կարող է վաղաժամկետ դադարեցնել խորհրդի լիազորությունները կամ լուծարել խորհուրդը: