ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
23 հուլիսի 2008 թ. |
N 08-210-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 23.07.08 թ. կայացած նիստի)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Մադաթյան և որդիներ» ՍՊԸ-ի կողմից 05.04.2008 թ. իրականացված ք. Երևան, Տերյան փողոցի 127 շենք, թիվ 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական գնահատությունը կատարված է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջների և պայմանների խախտումով:
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջները «Մադաթյան և որդիներ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0360 լիցենզիայի գործողությունը կասեցնել` մինչև խախտման պատճառի վերացումը:
2. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները`
«Բոբոչ» ՍՊ ընկերությանը և «Ավագյան Ռիելթի» ՍՊ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա:
3. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը` կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա:
Կոմիտեի նախագահ՝ |
Մ. Վարդանյան |
Ց Ա Ն Կ
Լիցենզավորված անձերի գրանցամատյանում բովանդակՎող տեղեկությունների
(23.07.2008 թ. հր. N 08-210-Լ)
Հ/Հ | Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանա- կան անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) |
Բնակության վայրը, Գտնվելու վայրը |
Լիցեն- զիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառ- ման համարը (ՀՎՀՀ) |
Գը- րանց- ման հա- մարը |
Գործու- նեության տեսակը |
Գործու- նեության իրակա- նացման վայրը |
Գործո- ղության ժամկետը |
Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին | Այլ տեղեկու- թյուններ |
1 | «Մադաթյան և որդիներ» ՍՊԸ | Ք. Երևան, Գ. Լուսավորչի 12 | ԱԳN0360 | 16.04.03 թ. | 02533309 | 360 | Անշարժ գույքի գնա- հատում |
ՀՀ | Անժամկ. | Կասեցվել է խախտումների պատճառով | |
2 | «Բոբոչ» ՍՊԸ | Ք. էջմիածին, Վ. Կոստանյան, 6/20 | ԱԳN0790 | 23.07.08 թ. | 04718595 | 785 | Անշարժ գույքի գնա- հատում |
ՀՀ | Անժամկ. | Լիցեն- զիայի տրա- մադրում | |
3 | «Ավագյան Ռիելթի» ՍՊԸ | Ք. Երևան, Տպագրիչների փ, 9 շ., բն. 9 | ԱԳN0791 | 23.07.08 թ. | 02705132 | 786 | Անշարժ գույքի գնա- հատում |
ՀՀ | Անժամկ. | Լիցեն- զիայի տրա- մադրում |