Գլխավոր տեղեկություն
Համար
N 302
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (25.11.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.01.29/2(65)
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
07.12.2000
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.12.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.02.2001

118.0302.07.12.00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

7 դեկտեմբերի 2000 թ.
ք. Երևան

N 302

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետը, 8-րդ հոդվածի 10-րդ և 13-րդ կետերը և 9-րդ հոդվածի 3-րդ կետը`

Հրամայում եմ`

1. Հաստատել`

ա) շահումով խաղի և խաղատան գործունեության կազմակերպման լիցենզիա ստանալու դիմումի ձևը (կցվում է).

բ) շահումով խաղի և խաղատան գործունեության կազմակերպման լիցենզիանրի ձևերը (կցվում են).

գ) շահումով խաղերի և խաղատների գործունեության կազմակերպման լիցենզիաների գրանցամատյանների ձևերը (կցվում են).

դ) (ենթակետն ուժը կորցրել է 09.02.01 N 37)

ե) «Ամերիկյան պտուտակախաղ», «Բլեք ջեք» և «Պոկեր» սեղանի խաղերի համար Հայաստանի Հանրապետությունում գործող կանոնները (կցվում է):

 (1-ին կետը փոփ. 09.02.01 N 37)

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 1998 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 381 և 1999 թվականի մարտի 23-ի «Ամերիկյան պտուտակախաղ», «Բլեք Ջեք» և «Պոկեր» սեղանի խաղերի համար Հայաստանի Հանրապետությունում գործող կանոնները հաստատելու մասին» N 108 հրամանները:

 

Նախարար

Վ. Խաչատրյան

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2000 թ. դեկտեմբերի 7-ի N 302 հրամանով

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Ներմուծեք նկարագրությունը_22489

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ

Ներմուծեք նկարագրությունը_22489

ԽԱՂԱՏԱՆ

 


դիմողի անվանումը, կազմակերպական- իրավական ձևը

իրավաբանական անձի գտնվելու վայրը խաղասրահի գտնվելու վայրը

հեռ.`

 

_____________________
_____________________
_____________________
_____________________

 

Դիմումին կից ներկայացնում եմ`

 

դիմողի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները Ներմուծեք նկարագրությունը_22489
(տողը հանվել է 09.02.01 N 37) Ներմուծեք նկարագրությունը_22489
պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգը տեղադրող պատասխանատու անձի տեղեկանքը` խաղասրահի տարածքում համակարգը` դրա տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին Ներմուծեք նկարագրությունը_22489
խաղասրահի տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը Ներմուծեք նկարագրությունը_22489
շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների, խաղասեղանների ծագման սերտիֆիկատների պատճենները Ներմուծեք նկարագրությունը_22489
տեղեկանք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմնից` խաղասրահի Երևանի և մարզկենտրոնների վարչական սահմաններից ուղիղ գծով հեռավորության վերաբերյալ Ներմուծեք նկարագրությունը_22489
տեղեկանք տարածքային հարկային մարմնից` դիմողի հարկային պարտավորությունների վերաբերյալ Ներմուծեք նկարագրությունը_22489
տեղեկանք սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի համապատասխան տարածքային մարմնից` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով դիմողի պարտավորությունների վերաբերյալ Ներմուծեք նկարագրությունը_22489
շահումով խաղի կամ խաղատան կազմակերպման և անցկացման կանոնակարգը` երկու օրինակից, հաստատված դիմողի կառավարման համապատասխան մարմնի կողմից Ներմուծեք նկարագրությունը_22489

 

Սույնով հայտնում եմ նաև, որ «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 5-րդ կետի պահանջը խախտված չէ:

Առդիր`   թերթ:

Ներկայացված փաստաթղթերը և տվյալները ճիշտ են,

որի համար ստորագրում եմ`

________________
ստորագրություն

__ _________2000 թ.

_________________
պաշտոնը

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2000 թ. դեկտեմբերի 7-ի N 302 հրամանով

Ներմուծեք նկարագրությունը_18939

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2000 թ. դեկտեմբերի 7-ի N 302 հրամանով

 

Ներմուծեք նկարագրությունը_18940

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2000 թ. դեկտեմբերի 7-ի N 302 հրամանով


Ձ Ե Վ

 

շահումով խաղի գործունեության կազմակերպման լիցենզիաների գրանցամատյանի*

 

կազմակերպչի անվանում և կազմակերպական-իրավական ձև

իրավաբանական անձի գտնվելու վայրը

խաղասրահի գտնվելու վայրը

պետական գրանցման վկայականի համար

լիցենզիայի համար

տրամադրման ամսաթիվ

լիցենզիայի գործողության ընթացքում արձանագրված խախտումներ (ամսաթիվ, խախտում, կիրառված պատասխանատվության միջոց)

             
             

 

Ձ Ե Վ

 

խաղատան գործունեության կազմակերպման լիցենզիաների գրանցամատյանի* 

 

կազմակերպչի անվանում և կազմակերպական-իրավական ձև

իրավաբանական անձի գտնվելու վայրը

խաղասրահի գտնվելու վայրը

պետական գրանցման վկայականի համար

լիցենզիայի համար

տրամադրման ամսաթիվ

լիցենզիայի գործողության ընթացքում արձանագրված խախտումներ (ամսաթիվ, խախտում, կիրառված պատասխանատվության միջոց)

             
             

___________

գրանցամատյանների բոլոր էջերը համարակալվում և կնքվում են նախարարության կողմից

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2000 թ. դեկտեմբերի 7-ի N 302 հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

շահումով խաղի եվ խաղատան գործունեության կազմակերպման վերաբերյալ տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման

(կարգն ուժը կորցրել է 09.02.01 N 37)

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2000 թ. դեկտեմբերի 7-ի N 302 հրամանով

 

«Ամերիկյան պտուտակախաղ», «Բլեք ջեկ» եվ «Պոկեր» սեղանի խաղերի համար Հայաստանի Հանրապետությունում գործող կանոնները

 

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊՏՈՒՏԱԿԱԽԱՂ

 

Պտուտակախաղն իրենից ներկայացնում է մի սեղան, որի մի անկյունում տեղադրված է պտուտակը (պտուտակաանիվը), որի դաշտը բաժանված է կարմիր և սև գույներով ներկված սեկտորների, ինչպես նաև համարակալված է 1-ից 36 և 0 թվերով: Սեղանի մնացած մասում պատկերված է դաշտը, որի վրա խաղացողները դնում են խաղանիշերը (խաղագումարները):

Դաշտը բաղկացած է 2 մասից` արտաքին և ներքին: Դաշտի ներքին մասը իր հերթին բաժանված է 37 թվերի` 0-ից մինչև 36, որոնք նույնպես ներկված են կարմիր և սև գույներով:

Պտուտակախաղ խաղալու համար յուրաքանչյուր խաղացող պետք է խաղատան դրամարկղից ձեռք բերի համապատասխան խաղանիշեր, այնուհետև, մոտենալով խաղասեղանին, դրանք փոխարինել գունավոր խաղանիշերի (սեղանի վրա գունավոր խաղանիշերի արժեքը սահմանվում է խաղացողի կողմից, որը ցուցադրվում է խաղասեղանի անկյունում գտնվող հատուկ ցուցանակի վրա): Խաղալու ընթացքում խաղացողը կարող է նաև տեղում ձեռք բերել խաղանիշեր` խաղարկողին վճարելով խաղանիշերի արժեքին համապատասխան գումար:

Խաղացողները կարող են լինել նվազագույնը մեկ, իսկ առավելագույն խաղացողների քանակը պայմանավորված է խաղանիշերի գույների քանակով:

Այն, թե որտեղ է խաղացողը տեղադրում խաղանիշը կամ խաղանիշերը պտուտաձողի սեղանի վրա, կարևոր է: Խաղանիշի ճիշտ տեղադրումը որոշելը խաղացողի պարտականությունն է:

Խաղարկողը պտտում է պտուտաձողի անիվը մեկ ուղղությամբ, իսկ փոքրիկ սպիտակ գնդակը նետում հակառակ ուղղությամբ: Ընդ որում, խաղարկողն իրավունք չունի խաղի ընթացքում փոխել պտուտաձողի անիվի ուղղությունը: Խաղանիշերը կարող են դրվել պտուտաձողի սեղանին մինչև խաղավարի կողմից «խաղագումարների տեղադրումներն ավարտված են» հայտարարելը:

Երբ գնդակը կանգնում է, խաղարկողը հայտարարում է հաղթող համարը: Սկզբում սեղանը ազատվում է պարտված խաղագումարներից, որից հետո հաղթողները ստանում են իրենց հասանելիք գումարները: Այդ ժամանակահատվածում խնդրվում է խաղասեղանին ձեռք չտալ և սպասել մինչև խաղարկողը չհայտարարի` «Դրեք խաղագումարները»: Նույն վանդակում խաղագումար կարող է դնել մի քանի խաղացող: Երբ տեղադրված է/են խաղագումար/ներ 1-ից, 18-ի, 19-ից 36-ի, կենտի, զույգի, կարմիրի կամ սևի վրա, և գնդակը կանգ է առնում 0-ի վրա, ապա դրված ամբողջ խաղագումարներն անցնում են խաղարկողին:

 

Ներմուծեք նկարագրությունը_22489

Խաղագումարների կատարման տարբերակները

շահումներն ըստ խաղագումարների տեղադրության

1. լրիվ վանդակում (ներառյալ 0 թիվը) (մեկ թիվ) խաղագումարը 35-ապատկվում է
2. վանդակները կիսող գծի վրա (ներառյալ 0-ն) (երկու թվերից մեկը) խաղագումարը 17-ապատկվում է
3. տվյալ ուղղության վանդակների թվերից որևէ մեկը (երեք թվերից մեկը) խաղագումարը 11-ապատկվում է
4. վանդակների խաչմերուկում (չորս թվերից մեկը) խաղագումարը 8-ապատկվում է
5. վեց թվերից որևէ մեկը (վեց թվից մեկը) խաղագումարը 5-ապատկվում է
6. տասներկու թվերից որևէ մեկը (1-12, 13-24, 25-36) խաղագումարը եռապատկվում է
7. տասնութ թվերից որևէ մեկը (1-18, 19-36) խաղագումարը կրկնապատկվում է
8. կարմիր կամ սև (գույնի գուշակում) խաղագումարը կրկնապատկվում է
9. կենտ կամ զույգ խաղագումարը կրկնապատկվում է

 

ԲԼԵՔ ՋԵԿ

 

Խաղի կազմակերպման համար հարկավոր են`

ա) խաղաթղթերի 6 կապուկ.

բ) հատուկ խաղասեղան.

գ) խաղաթղթերի հատուկ արկղ, որը պատրաստված է այնպես, որ խաղաթղթերը հերթականությամբ են դուրս գալիս արկղից:

«Բլեք Ջեք» խաղալու համար յուրաքանչյուր խաղացող պետք է խաղատան դրամարկղից ձեռք բերի համապատասխան խաղանիշեր: Խաղը վարում է խաղարկողը, որը բոլոր խաղացողների հետ խաղում է միաժամանակ: Խաղին մասնակցելու համար անհրաժեշտ է խաղագումարներ դնել: Խաղացողի խնդիրն է վերցնել այնքան խաղաթուղթ, մինչև որ դրանց ընդհանուր գումարը դառնա 21 միավոր (խաղաթղթերի գումարը չպետք է գերազանցի 21 միավորը) կամ մոտենա 21 միավորին և գերազանցի խաղարկողի մոտ հավաքված խաղաթղթերի միավորների գումարին: Բոլոր խաղաթղթերը, բացի արքայից, թագուհուց և զինվորից, որոնք հաշվվում են 10 միավոր, և մեկնոցից, որը կարող է հաշվվել 1 կամ 11` կախված խաղացողի ցանկությունից, հաշվվում են համապատասխան այն թվերի, որոնք նշվում են խաղաթղթերի վրա: Յուրաքանչյուր խաղացողին տրվում է երկու խաղաթուղթ (բաց վիճակում): Խաղարկողը վերցնում է մեկ խաղաթուղթ (բաց վիճակում): Երբ խաղացողն ունի երկու խաղաթուղթ, նա կարող է որոշել վերցնել ևս մեկ կամ մի քանի խաղաթուղթ, կամ այլևս խաղաթղթեր չվերցնել: Եթե խաղացողի խաղաթղթերի գումարը գերազանցի 21 միավորը, ապա նա համարվում է պարտված: Եթե խաղացողներին տրված են լինում խաղաթղթեր, խաղարկողը իրեն վերցնում է այնքան խաղաթուղթ, մինչև խաղաթղթերի գումարը հասնի առնվազն 17 միավոր:

Խաղացողը համարվում է շահող, երբ նրա խաղաթղթերի գումարը չի գերազանցել 21 միավորը և բարձր է խաղարկողի խաղաթղթերի միավորների գումարից, կամ խաղարկողի միավորների գումարը գերազանցում է 21-ը: Խաղարկողի և խաղացողի հավասար միավորների դեպքում խաղագումարները նույնությամբ պահպանվում են: Այն խաղացողը, որի երկու խաղաթղթերի միավորների գումարը կազմում է 21 (Black Jack), ստանում է պարգևատրում իր կատարած խաղագումարի կեսի չափով, բացառությամբ այն դեպքի, երբ խաղարկողի մոտ 2 խաղաթղթերի միավորների գումարը նույնպես 21 միավոր է: Եթե խաղացողին բացվել է 2 նույն միավորային խաղաթղթեր, ապա նա կարող է իր դրած խաղագումարի չափով ևս մեկ խաղագումար դնել, առանձնացնել խաղաթղթերը և 2 տեղում վերցնել խաղաթղթեր Split: Երկու մեկնոցի դեպքում Split-ը կատարվում է միայն մեկ անգամ և տրվում է մեկական խաղաթուղթ: Մնացած բոլոր դեպքերում Split կարելի է կատարել մինչև 3 անգամ:

Խաղաթղթերը բաժանելու ընթացքում խաղացողներին չի թույլատրվում խաղագումարները փոխել: Արկղի խաղաթղթերը վերջանալուց հետո այդ խաղաթղթերը խառնվում և տեղադրվում են արկղի մեջ:

Խաղացողն իրավունք ունի կրկնապատկել իր խաղագումարը ցանկացած 2 խաղաթղթի վրա, որի դեպքում ստանում է միայն մեկ խաղաթուղթ:

Եթե խաղացողի մոտ բացվել է Black Jack, իսկ խաղարկողի մոտ մեկնոց, ապա խաղարկողը խաղացողին կարող է առաջարկել խաղագումարի կրկնապատիկը` անկախ խաղարկողի մոտ հաջորդ խաղաթղթի միավորից:

 

Խաղատան կողմից տրվող առավելություններ

 

Երբ խաղարկողի մոտ բացված խաղաթուղթը մեկնոց է, խաղատունը հնարավորություն է ընձեռում խաղացողներին ապահովագրելու իրենց խաղագումարները Black Jack-ից: Ապահովագրման չափը կազմում է խաղագումարի կեսը: Եթե խաղարկողի մոտ բացվել է Black Jack, ապա ապահովագրումը վճարվում է 1:2 հարաբերությամբ, իսկ եթե չի բացվել, ապա նա վերցնում է ապահովագրումը և խաղը շարունակվում է:

Խաղացողն իրավունք ունի հրաժարվել խաղից` զոհաբերելով խաղագումարի կեսը, բացառությամբ այն դեպքի, երբ խաղարկողի մոտ բացված է մեկնոց: Այդուհանդերձ, այդ սահմանափակումը, խաղատան կազմակերպչի հայեցողությամբ, ի օգուտ խաղացողի կարող է նաև չկիրառվել:

 

ՊՈԿԵՐ

 

Պոկեր թղթախաղը հիմնվում է 5 թղթախաղերի աստիճանների վրա, որը խաղում են հատուկ խաղասեղանի վրա, ուր պատկերված են խաղագումարի` Ante-ի («Կոնի»), կրկնապատկման և դեպոզիտի` «Բոնուսի» վանդակները:

«Պոկեր» խաղալու համար յուրաքանչյուր խաղացող պետք է խաղատան դրամարկղից ձեռք բերի համապատասխան խաղանիշեր: Խաղացողները խաղասեղանի խաղաշրջանակի Ante-ի վրա դնում են սկզբնական խաղագումարները մինչև խաղարկողի «Խաղագումարների տեղադրումներն ավարտված են» հայտարարելը:

Խաղարկողը իրեն և խաղացողներին բաժանում է 5-ական խաղաթուղթ երեսով ներքև (փակ), իսկ խաղարկողի վերջին խաղաթուղթը դրվում է երեսով վերև (բաց): Մինչև բաժանման ավարտը խաղացողներն իրավունք չունեն ձեռք տալ խաղաթղթերին: Խաղացողները իրենց խաղաթղթերը դիտելուց հետո որոշում են` շարունակել խաղը, թե` ոչ: Եթե ոչ, ապա խաղարկողը խաղաթղթերի հետ միասին վերցնում է Ante-ի գումարը: Եթե խաղացողը որոշում է շարունակել խաղը, ապա Ante-ի կրկնակի չափով գումարը (կրկնապատկման գումար) դրվում է խաղասեղանի կրկնապատկման մասում: Դրանից հետո խաղարկողը բացում է մնացած 4 խաղաթղթերը: Երբ խաղարկողի մոտ չկա խաղաձեռք` այսինքն խաղարկողը չունի խաղին մասնակցելու խաղաթղթերի նվազագույն համակցումը (մեկնոց, թագավոր), ապա խաղացողներին վերադարձվում է Ante-ի և Ante-ի կրկնակի չափով գումարը, ինչպես նաև վճարվում է լրացուցիչ գումար` Ante-ի չափով: Եթե խաղարկողի խաղաթղթերի համակցումը որակավորվում է, ապա խաղարկողը համեմատում է իր և խաղացողների խաղաթղթերը: Եթե խաղացողի խաղաթղթերի համակցումն ավելի բարձր կարգի է, քան խաղարկողինը, ապա խաղացողին վերադարձվում է Ante-ի և Ante-ն կրկնակի չափով գումար, վճարվում է Ante-ի գումարի չափով գումար, ինչպես նաև շահման լրացուցիչ գումար` հետևյալ աղյուսակի համաձայն`

 

խաղաթղթերի համակցումը

շահման լրացուցիչ գումարը
(կրկնապատկման գումարի բազմապատիկ)

մեկ զույգ կամ ցածր (մեկնոց-թագավոր)

 1

երկու զույգ

 2

երեք նույնատիպ

3

Straight (ցանկացած 5 հաջորդականություն)

4

Flush (ցանկացած 5 նույներանգ)

5

Full House (1 զույգ և 3 նույնատիպ)

7

չորս նույնատիպ

20

Straight flush (նույներանգ 5  հաջորդականություն

50

Royal flash (նույներանգ 5 հաջորդականություն, որն ավարտվում է մեկնոցով)

100

 

Յուրաքանչյուր խաղացող իր ցանկությամբ կարող է գնել ևս մեկ խաղաթուղթ` նախօրոք վճարելով Ante-ի մասում դրված գումարի չափով գումար և վերադարձնելով իր մոտ եղած 5 խաղաթղթերից որևէ մեկը:

Խաղին միանգամից կարող են մասնակցել այնքան խաղացողներ, որքան սեղանի վրա կան Ante-ի համար նախատեսված տեղեր:

Առկա է նաև որոշակի համակցումների ստացման դեպքում երաշխավորված շահումների ստացման հնարավորություն, որից օգտվելու համար խաղացողը պետք է խաղագումարից բացի խաղասեղանի վրա հատկացված համապատասխան «Բոնուս»-ի տեղում դնի խաղագումար` խաղատան կազմակերպչի սահմանած չափով: Այս խաղագումարը մասնակցին հնարավորություն է ընձեռում, անկախ խաղավարի խաղաթղթերի զուգակցումից, Flush, Full House, Չորս նույնատիպ, Straight flush կամ Royal flash համակցումներ ունենալու դեպքում ստանալ որոշակի շահում` կազմակերպչի սահմանած չափով:

Խաղացողները չպետք է քննարկեն և միմյանց ցույց տան իրենց խաղաթղթերի համակցումը:

Եթե խաղացողին բաժանվել է սխալ թվով խաղաթուղթ, ապա նրա համակցումը չի հաշվվում: Եթե խաղարկողի կողմից իրեն 5-ի փոխարեն բաժանվել է 4 խաղաթուղթ, ապա նա պետք է բաժանի լրացուցիչ խաղաթուղթ` համակցումը լրացնելու նպատակով: Խաղարկողի կողմից իրեն խաղաթղթերի ցանկացած այլ սխալ բաժանումը հանգեցնում է բոլոր համակցումների զրոյացմանը, և խաղաթղթերը ենթակա են նորից խառնման:

Խաղացողները պետք է ողջ խաղի ընթացքում իրենց խաղաթղթերը պահեն խաղարկողի տեսադաշտում: Իր խաղաթղթերը դիտելուց և դրանք երեսով ներքև դնելուց հետո խաղացողն այլևս իրավունք չունի դրանց ձեռք տալ:

Խաղարկողը պարտավոր է պատասխանել խաղի կարգի վերաբերյալ խաղացողների հարցերին:

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության 
արդարադատության նախարարության կողմից
25 դեկտեմբերի 2001 թ.

պետական գրանցման թիվ 11800166

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.10.2002, N 722-Ն 25.11.2002, N 302
09.02.2001, թիվ 37 09.02.2001, N 302
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան