Գլխավոր տեղեկություն
Համար
N 320-Ա/Ք
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (06.05.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.06.02/18(292) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
05.05.2008
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

5 մայիսի 2008 թ.

  N 320-Ա/Ք

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոց պետական ոչ առԵՎտրային կազմակերպությանը հատուկ ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ հատուկ ընդհանուր կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային 160 տեղով կրթական գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը և կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մ. Մակիչյանին:

 

ՀՀ կրթության և գիտության

նախարար`

L. Մկրտչյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան