ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 սեպտեմբերի 2008 թ. |
N 723-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԵրԵՎանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ. 2 հատուկ (օժանդակ) դպրոց» պետական ոչ առԵՎտրային կազմակերպությանը հատուկ ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ. 2 հատուկ (օժանդակ) դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ հատուկ ընդհանուր կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային 160 տեղով տալ կրթական գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը և կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մ. Մակիչյանին:
Նախարար` |
Ս. Սեյրանյան |