Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-255-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (13.04.1998-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.04.30/9(42)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.04.1998
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.04.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. Կառավարության գործունեության ծրագիրը բաժանել Ազգային ժողովի պատգամավորներին Ազգային ժողովի նիստում այն ներկայացվելուց առնվազն 24 ժամ առաջ:

2. Կառավարության գործունեության ծրագիրն Ազգային ժողովի նիստում ներկայացնելու համար վարչապետին տրամադրել մինչև մեկ ժամ:

3. Ծրագիրը ներկայացվելուց և վստահության հարցը դրվելուց հետո վարչապետին տրվում են հարցեր և կազմակերպվում է մտքերի փոխանակություն` կանոնակարգով սահմանված կարգով:

4. Մտքերի փոխանակությունն ավարտվելուց հետո նիստն ընդհատվում է և վերսկսվում վստահության հարցը դրվելուց 24 ժամ հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Խ. Հարությունյան
   

13 ապրիլի 1998 թվականի,
քաղ. Երևան
Ն-255-1