Գլխավոր տեղեկություն
Համար
N 492-Ա/Ք
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (10.06.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.07.02/22(296) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
09.06.2008
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.06.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

9 հունիսի 2008 թ.

N 492-Ա/Ք

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«Գերմիոնա կրթական համալիր» սահմԱնափակ պատասխանատվությամբ ընկերությանը միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության եզրակացությունը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «Գերմիոնա կրթական համալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային 40 տեղով կրթական գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը (պետ Մ. Մակիչյան):

 

Նախարար`

Ս. Սեյրանյան