Գլխավոր տեղեկություն
Համար
N 877-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (27.11.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.11.17/39(313) Հոդ.364
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
29.10.2008
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 նոյեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 11808347

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

29 հոկտեմբերի 2008 թ.
ք. Երևան

N 877-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 14-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1049-Ն որոշումը`

 

Հրամայում եմ՝

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային ու հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 5-Ն հրամանի N 23 հավելվածում կատարել հետևյալ լրացումը.

բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման «Հայաստանի Հանրապետության նախարարություններ» ենթահատվածի «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն 1 04 023» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ`

«ՀՀ սփյուռքի նախարարություն 1 04 024»:

 

Նախարար Տ. Դավթյան