Գլխավոր տեղեկություն
Համար
N 1008-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.12.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.12.15/42(316) Հոդ.383
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
31.10.2008
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
31.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 նոյեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 11008363

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

31 հոկտեմբերի 2008 թ.

ք. Երևան

N 1008-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 39-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70 հոդվածի 2-րդ մասը՝

 

Հրամայում եմ՝

 

1. Էքստեռն փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2000 թվականի հունվարի 17-ի N 08-Մ հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին 2007 թվականի հունվարի 29-ի N 39-Ն հրամանի առաջին կետով հաստատված կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կարգի 2-րդ կետից «8-ամյա» և 10-րդ կետից «(ութամյա)» բառերը հանել:

2) Կարգի 6-րդ կետի «գ» ենթակետում «1-3-րդ» բառերը փոխարինել «1-4-րդ» բառերով, «4-7-րդ» բառերը փոխարինել «5-8-րդ» բառերով:

3) Կարգի 6-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում «իններորդ» բառը փոխարինել «10-րդ» բառով:

4) Կարգի 6-րդ կետի «գ», «դ» և «ե» ենթակետերում «9-րդ» բառը փոխարինել «10-րդ» բառով:

5) Կարգի 14-րդ կետի «ա» ենթակետից «8-ամյա» բառը հանել և «(հիմնական)» բառը գրել առանց փակագծի:

6) Կարգի 14-րդ կետի «բ» ենթակետում և 19-րդ կետում «8-ամյա» բառերը փոխարինել «հիմնական» բառով:

7) Կարգի 15-րդ կետում «10-րդ» բառը փոխարինել «11-րդ» բառով:

8) Կարգի 16-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

9) Կարգի 5-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. «5. Հանրակրթական դպրոցում տվյալ ուսումնական տարվա 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտների համար, էքստեռն փոխադրական քննություններ չի կազմակերպվում:»:

10) Կարգի 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «11. Էքստեռն ավարտական. քննություններին կարող են մասնակցել և էքստեռն կարգով հիմնական և միջնակարգ կրթության ավարտական վկայական (ատեստատ) ստանալ հանրակրթության համակարգից առնվազն մեկ տարի դուրս մնացած և ինքնակրթությամբ զբաղված անձինք»:

11) Կարգի 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «15. Էքստեռն քննություններն անցկացվում են մայիսի 20-ից հունիսի 20-ը` ըստ նախարարության կողմից հաստատված ժամանակացույցերի:

Այն քննությունները, որոնք համընկնում են հանրակրթական հաստատությունների ավարտական և պետական ավարտական քննությունների հետ, անցկացվում են ավարտական և պետական ավարտական քննությունների միասնական քննական օրերին` ՀՀ կրթության և գիտության նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի կազմած թեստերով: Մնացած առարկաների քննական տոմսերը, առաջադրանքները առարկայական ծրագրերին համապատասխան, կազմում են դպրոցի համապատասխան մեթոդմիավորումները»:

12) Կարգի 19-րդ կետում «վկայական» բառից հետո լրացնել «(կամ ատեստատ)» բառերը և «նշումով» բառից հետո լրացնել «(նշումը կատարվում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում)» բառերը:

2. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան), հանրակրթության վարչությանը (պետ` Ն. Հովհաննիսյան) սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Բ. Եսայանին:

 

ՀՀ կրթության և գիտության

նախարար`

Ս. Սեյրանյան