Գլխավոր տեղեկություն
Համար
N 145-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (26.06.2008-25.12.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.12.30/32.1 Հոդ.373
Ընդունող մարմին
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Ընդունման ամսաթիվ
29.11.2002
Ստորագրող մարմին
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.11.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.12.2010

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11902392

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

 

29 նոյեմբերի 2002 թ.
ք. Երևան

  N 145-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՒ ԱՅԴ ՊԱՇՏՈՆՆԵՐՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի հինգերորդ մասով և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի փետրվարի 4-ի ՆԿ-1045 կարգադրության 6-րդ կետի «բ» ենթակետի դրույթներով` հրամայում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին ատեստավորող հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

 

Աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի
2002 թվականի նոյեմբերի 29-ի
N 145-Ն հրամանի

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱժՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի (այսուհետ` աշխատակազմ) քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ (այսուհետ` մրցույթ) անցկացնող մրցութային հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) աշխատակարգը:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ` խորհուրդ) որոշումներով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

3. Համակարգչում զետեղելու համար հանձնաժողովի անդամության թեկնածուներն առաջադրվում են խորհրդից, աշխատակազմից, գիտական և ուսումնական հաստատություններից:

Սույն կետով նախատեսված հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

ա) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը, (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն.

բ) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որի թափուր լինելու դեպքում անցկացվող մրցույթին կոնկրետ թեկնածուն որպես հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:

(3-րդ կետը փոփ., լրաց. 23.07.04 N 84-Ն)

4. Հանձնաժողովի անդամների թեկնածուների ցուցակներն աշխատակազմ են ուղարկվում խորհրդի, գիտական և ուսումնական հաստատությունների կողմից հանձնաժողովի անդամների թեկնածուների հետ համաձայնեցվելուց հետո:

(4-րդ կետը փոփ. 23.07.04 N 84-Ն)

5. Հանձնաժողովի անդամների թեկնածուների ցուցակներն աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն (այսուհետ` վարչություն) ներկայացվելուց հետո աշխատակազմի վարչությունը ցուցակները ծածկագրերով տարանջատում է ըստ բնագավառների ու մասնագիտությունների և զետեղում համակարգչում:

Աշխատակազմը մրցույթի արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա կարող է սույն աշխատակարգի 3-րդ կետով նախատեսված մարմիններին և հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով հանձնաժողովի անդամ դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով հանձնաժողովի կազմում առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:

(5-րդ կետը լրաց. 23.07.04 N 84-Ն)

6. Հանձնաժողովը կազմվում է համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից պատահական կարգով ընտրված 6 թեկնածուից` մրցույթն անցկացվելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ`

ա) երկու թեկնածու` խորհրդի ներկայացուցիչներ.

բ) երկու թեկնածու` աշխատակազմի ներկայացուցիչներ:

գ) երկու թեկնածու` գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ:

(6-րդ կետը փոփ. 15.01.03 N 3-Ն, 27.08.03 N 103-Ն, 23.07.04 N 84-Ն, 29.05.08 N 103-Ն)

7. Վարչությունը մրցույթն սկսելուց առնվազն վեց ժամ առաջ, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:

(7-րդ կետը խմբ. 29.05.08 N 103-Ն)

8. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) անհնարին է, ապա համակարգչով ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով սույն աշխատակարգի 6-րդ կետում նշված հարաբերակցությունը:

9. Հանձնաժողովի կազմը հաստատվում է աշխատակազմի ղեկավարի հրամանով:

Եթե մրցույթի ընթացքում հանձնաժողովի հետագա աշխատանքներին հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը դառնում է անհնար, ապա հանձնաժողովի կազմը չի համալրվում:

Եթե մրցույթի ընթացքում հանձնաժողովի նախագահի և (կամ) քարտուղարի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն աշխատակարգով սահմանված կարգով հանձնաժողովի մյուս անդամներից համապատասխանաբար նշանակվում են հանձնաժողովի նախագահ և քարտուղար: Նույն հրամանով աշխատակազմի ղեկավարը հանձնաժողովի անդամներից նշանակում է հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

(9-րդ կետը փոփ. 23.07.04 N 84-Ն, լրաց. 29.05.08 N 103-Ն)

10. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է հանձնաժողովի կազմի հաստատման պահից:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Հանձնաժողովի խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունն ապահովելը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.

բ) անցկացվող մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելը:

12. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներին համապատասխան`

ա) վարչությունից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը, հանձնաժողովի կնիքը, տվյալ թափուր պաշտոնի անձնագրի օրինակը, ինչպես նաև թեստավորման անցկացման համար անհրաժեշտ` դիմորդների թվին համապատասխան թվով կնքված ամփոփաթերթերը.

բ) մինչև թեստավորման փուլի սկիզբը գումարված նիստում քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և մրցույթն սկսվելուց առաջ ընդունում է որոշում մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին.

գ) հաստատում է մրցույթի մասնակիցների ցուցակը.

դ) մինչև թեստավորում սկսելն ստուգում և կնքում է ամփոփաթերթերի ու քվեարկության համար նախատեսված արկղը.

ե) խորհրդի կողմից սահմանված չափաբաժիններով և համապատասխան բնագավառներն ընդգրկող` համակարգչում զետեղված հարցաշարից պատահական կարգով ընտրում է հարցեր (խնդիրներ)` տվյալ մրցույթի թեստավորման փուլն անցկացնելու համար, և կազմում թեստեր.

զ) անցկացնում է մրցույթի մասնակիցների (այսուհետ` մասնակիցներ) թեստավորում.

է) ստուգում և գնահատում է մասնակիցների թեստավորման առաջադրանքները.

ը) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.

թ) քննարկում է մասնակիցների` թեստավորման արդյունքների հետ կապված բողոքները.

ժ) հրապարակում է մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.

ժա) ընդունում է որոշում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրն անցկացնելու մասին.

ժբ) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց հարցատոմսերով` քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով.

ժգ) կազմում է քվեաթերթեր.

ժդ) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է  քվեարկություն.

ժե) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի մասին ընդունում է որոշում.

ժզ) ամփոփում է մրցույթի արդյունքները.

ժէ) անցկացնում է քննարկումներ մրցույթի անցկացմանն առնչվող հարցերի շուրջ.

ժը) հրապարակում է մրցույթի արդյունքները.

ժթ) մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է եզրակացություն հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) մասին.

ի) վարչություն է հանձնում հանձնաժողովի որոշումները, արձանագրությունները և մրցութային փաթեթը.

իա) իրականացնում է օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

13. Հանձնաժողովի որոշմամբ մրցույթին ներկա գտնվելու իրավունք ունեն մամուլի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, ինչպես նաև հրավիրված դիտորդները:

Հասարակական միավորումների ներկայացուցիչները մրցութային հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:

(13-րդ կետը խմբ., փոփ. 15.01.03 N 3-Ն, փոփ., խմբ., լրաց. 23.07.04 N 84-Ն, փոփ. 29.05.08 N 103-Ն)

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

15. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

16. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:

(16-րդ կետը փոփ. 23.07.04 N 84-Ն)

17. Հանձնաժողովի անդամի կողմից` մրցույթի անցկացման կարգի խախտման դեպքում հանձնաժողովն ընդունում է տվյալ հարցի մասին որոշում, որի պատճենն անմիջապես ներկայացվում է աշխատակազմի ղեկավարին:

Աշխատակազմի ղեկավարն իր հրամանով կարող է դադարեցնել հանձնաժողովի անդամի գործունեությունը:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

18. Հանձնաժողովի նախագահը`

ա) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.

բ) վարում է հանձնաժողովի նիստերը.

գ) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները` համաձայն սահմանված կարգի.

դ) իրականացնում է հսկողություն թեստավորման աշխատանքների նկատմամբ.

ե) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.

զ) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների, բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով հանձնաժողովի անդամների հետ.

ը) վարչություն է հանձնում կնիքը, ինչպես նաև թեստավորման անցկացման համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը.

է) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

19. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) արձանագրում է հանձնաժողովի նիստերը, մասնակիցների հետ անցկացվող հարցազրույցը.

բ) մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.

գ) հայտարարում է թեստավորման սկիզբը.

դ) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

20. Հանձնաժողովի անդամը`

ա) վարում է նիստերը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.

բ) իրականացնում է հսկողություն թեստավորման աշխատանքների նկատմամբ.

գ) ստուգում է մասնակիցների կողմից ամփոփաթերթերում նշված պատասխանները.

դ) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և մասնակիցներին տալիս հարցեր.

ե) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում` հնչեցնում է ճիշտ պատասխանը.

զ) մասնակցում է հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող քվեարկությանը` կողմ կամ դեմ քվեարկելով.

է) ստորագրում է մրցույթի մասին եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

է1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից սահմանված կարգով կարող է գրավոր բողոքարկել մրցույթի արդյունքները` այն հրապարակվելուց հետո:

ը) ծանոթանում է նիստերի արձանագրություններին:

թ) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

(20-րդ կետը փոփ., լրաց. 23.07.04 N 84-Ն, փոփ. 29.05.08 N 103-Ն)

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

21. Հանձնաժողովը կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև մրցութային փաթեթը աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:

(21-րդ կետը փոփ. 15.01.03 N 3-Ն, խմբ. 23.07.04 N 84-Ն)

22. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(հավելվածը փոփ., խմբ. 15.01.03 N 3-Ն, փոփ. 27.08.03 N 103-Ն, փոփ., լրաց., խմբ. 23.07.04 N 84-Ն, 29.05.08 N 103-Ն)

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի
2002 թվականի նոյեմբերի 29-ի
N 145-Ն հրամանի

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱժՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի (այսուհետ` աշխատակազմ) քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին (այսուհետ` քաղաքացիական ծառայողներ) ատեստավորող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) աշխատակարգը:

(1-ին կետը փոփ. 29.05.08 N 103-Ն)

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ` խորհուրդ) որոշումներով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

3. Համակարգչում զետեղելու համար հանձնաժողովի անդամների թեկնածուներն առաջադրվում են խորհրդից, աշխատակազմից, գիտական և ուսումնական հաստատություններից:

Սույն կետով նախատեսված հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

ա) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը, (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն.

բ) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի ատեստավորմանը կոնկրետ թեկնածուն, որպես հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:

(3-րդ կետը փոփ., լրաց. 23.07.04 N 84-Ն)

4. Հանձնաժողովի անդամների թեկնածուների ցուցակներն աշխատակազմ են ուղարկվում խորհրդի, գիտական և ուսումնական հաստատությունների կողմից հանձնաժողովի անդամների թեկնածուների հետ համաձայնեցվելուց հետո:

(4-րդ կետը փոփ. 23.07.04 N 84-Ն)

5. Հանձնաժողովի անդամների թեկնածուների ցուցակներն աշխատակազմ ներկայացվելուց հետո աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունը (այսուհետ` վարչություն) ցուցակները ծածկագրերով տարանջատում է ըստ բնագավառների ու մասնագիտությունների և զետեղում համակարգչում:

Աշխատակազմը ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա կարող է սույն աշխատակարգի 3-րդ կետով նախատեսված մարմիններին և հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով հանձնաժողովի անդամ դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով հանձնաժողովի կազմում առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:

(5-րդ կետը լրաց. 23.07.04 N 84-Ն)

6. Հանձնաժողովը կազմվում է համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից պատահական ընտրված 6 թեկնածուից` ատեստավորումն անցկացվելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ`

ա) երկու թեկնածու` խորհրդի ներկայացուցիչներ.

բ) երկու թեկնածու` աշխատակազմի ներկայացուցիչներ.

գ) երկու թեկնածու` գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ:

(6-րդ կետը փոփ. 15.01.03 N 3-Ն, 27.08.03 N 103-Ն,23.07.04 N 84-Ն, 29.05.08 N 103-Ն)

7. Վարչությունը ատեստավորումն սկսելուց առնվազն վեց ժամ առաջ, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է հանձնաժողովի անդամ ընտրվելու, ատեստավորում անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին:

(7-րդ կետը խմբ. 29.05.08 N 103-Ն)

8. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով սույն աշխատակարգի 6-րդ կետում նշված հարաբերակցությունը:

9. Հանձնաժողովի կազմը հաստատվում է աշխատակազմի ղեկավարի հրամանով:

Եթե ատեստավորման ընթացքում հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա հանձնաժողովի կազմը չի համալրվում:

Եթե ատեստավորման ընթացքում հանձնաժողովի նախագահի և (կամ) քարտուղարի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն աշխատակարգով սահմանված կարգով հանձնաժողովի մյուս անդամներից համապատասխանաբար նշանակվում են հանձնաժողովի նախագահ և քարտուղար: Նույն հրամանով աշխատակազմի ղեկավարը հանձնաժողովի անդամներից նշանակում է հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

(9-րդ կետը փոփ. 23.07.04 N 84-Ն, լրաց. 29.05.08 N 103-Ն)

10. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է հանձնաժողովի կազմի հաստատման պահից:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Հանձնաժողովի խնդիրներն են`

ա) ատեստավորման միջոցով քաղաքացիական ծառայողի` իր զբաղեցրած պաշտոնին մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելը.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 29.05.08 N 103-Ն)

(11-րդ կետը փոփ. 29.05.08 N 103-Ն)

12. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներին համապատասխան`

ա) վարչությունից ստանում է աշխատակազմում ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների ցանկը, ծառայողական բնութագրերը, առարկությունները բնութագրերի վերաբերյալ (դրանց առկայության դեպքում) քաղաքացիական ծառայողների կողմից կատարած աշխատանքների մասին վերջին երկու հաշվետվությունների ու դրանց վերաբերյալ նրանց անմիջական ղեկավարների եզրակացությունների պատճենները, հանձնաժողովի կնիքը և քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերի օրինակները.

բ) անցկացնում է քննարկումներ ատեստավորման գործընթացին առնչվող առանձին հարցերի շուրջ.

գ) մինչև թեստավորում սկսելն ստուգում և կնքում է ամփոփաթերթերի ու քվեարկության համար նախատեսված արկղը.

դ) ծանոթանում է ծառայողական բնութագրերի, քաղաքացիական ծառայողների կողմից կատարած աշխատանքների մասին վերջին երկու հաշվետվությունների վերաբերյալ նրանց անմիջական ղեկավարների եզրակացությունների հետ.

ե) անցկացնում է փաստաթղթային ատեստավորում.

զ) անցկացնում է թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորում.

է) խորհրդի կողմից սահմանված չափաբաժիններով և համապատասխան բնագավառներն ընդգրկող` համակարգչում զետեղված հարցաշարից պատահական կարգով ընտրում է հարցեր (խնդիրներ)` թեստավորման փուլն անցկացնելու համար, և կազմում թեստեր.

ը) անցկացնում է քաղաքացիական ծառայողների թեստավորում.

թ) ստուգում և գնահատում է քաղաքացիական ծառայողների թեստավորման առաջադրանքները.

ժ) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.

ժա) քննարկում է քաղաքացիական ծառայողների` թեստավորման արդյունքների հետ կապված բողոքները.

ժբ) հրապարակում է ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.

ժգ) ընդունում է որոշում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրն անցկացնելու մասին.

ժդ)մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց հարցատոմսերով` քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով.

ժե) կազմում է քվեաթերթեր.

ժզ) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է  քվեարկություն.

ժէ) քվեարկության արդյունքում աշխատակազմի յուրաքանչյուր ատեստավորված քաղաքացիական ծառայողի մասին ընդունում է որոշում.

ժը) ամփոփում է ատեստավորման արդյունքները.

ժթ) յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար կազմում է ատեստավորման թերթ.

ի) (ենթակետն ուժը կորցրել է 23.07.04 N 84-Ն)

իա) վարչություն է հանձնում հանձնաժողովի որոշումները, արձանագրությունները և ատեստավորման փաթեթը.

իբ) իրականացնում է օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

(12-րդ կետը փոփ., խմբ. 23.07.04 N 84-Ն, լրաց., խմբ. 29.05.08 N 103-Ն)

13. Հանձնաժողովի որոշմամբ ատեստավորմանը ներկա գտնվելու իրավունք ունեն մամուլի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, ինչպես նաև հրավիրված դիտորդները:

Հասարակական միավորումների ներկայացուցիչները ատեստավորման հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:

(13-րդ կետը լրաց. 23.07.04 N 84-Ն, փոփ. 29.05.08 N 103-Ն)

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

15. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

16. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած` անդամների կեսից ավելի կողմ ձայներով:

(16-րդ կետը փոփ. 23.07.04 N 84-Ն)

161. Ատեստավորման հանձնաժողովի որոշումները պարտադիր են քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) համար:

(161 -րդ կետը լրաց. 15.01.03 N 3-Ն)

17. Հանձնաժողովի անդամի կողմից` ատեստավորման անցկացման կարգի խախտման դեպքում հանձնաժողովն ընդունում է տվյալ հարցի մասին որոշում, որի պատճենն անմիջապես ներկայացվում է աշխատակազմի ղեկավարին:

Աշխատակազմի ղեկավարն իր որոշմամբ կարող է դադարեցնել հանձնաժողովի անդամի գործունեությունը:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

18. Հանձնաժողովի նախագահը`

ա) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.

բ) վարում է հանձնաժողովի նիստերը.

գ) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները` համաձայն սահմանված կարգի.

դ) ստանում է ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների թվին համապատասխան թվով կնքված ամփոփաթերթեր.

ե) իրականացնում է թեստավորման աշխատանքների նկատմամբ հսկողությունը.

զ) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.

է) որոշում է ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների, բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով հանձնաժողովի անդամների հետ.

ը) վարչություն է հանձնում հանձնաժողովի կնիքը, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների թեստավորումն անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը.

թ) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

(18-րդ կետը փոփ., լրաց. 29.05.08 N 103-Ն)

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

19. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) արձանագրում է հանձնաժողովի նիստերը և քաղաքացիական ծառայողների հետ անցկացվող հարցազրույցը.

բ) քաղաքացիական ծառայողներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.

գ) հայտարարում է թեստավորման սկիզբը.

դ) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

20. Հանձնաժողովի անդամը`

ա) վարում է նիստերը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.

բ) իրականացնում է հսկողություն թեստավորման աշխատանքների նկատմամբ.

գ) ստուգում է քաղաքացիական ծառայողների կողմից ամփոփաթերթում նշված պատասխանները.

դ) մասնակցում է քաղաքացիական ծառայողների հետ հարցազրույցի անցկացմանը և տալիս հարցեր.

ե) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում ` հնչեցնում է ճիշտ պատասխանը.

զ) մասնակցում է հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր ատեստավորված քաղաքացիական ծառայողի համար անցկացվող քվեարկությանը` կողմ կամ դեմ քվեարկելով.

է) ստորագրում է ատեստավորման թերթը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

ը) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

թ) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

(20-րդ կետը փոփ. 23.07.04 N 84-Ն, լրաց. 29.05.08 N 103-Ն)

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

21. Հանձնաժողովը կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև ատեստավորման փաթեթը աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:

(21-րդ կետը խմբ. 23.07.04 N 84-Ն)

22. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(հավելվածը փոփ., լրաց. 15.01.03 N 3-Ն, փոփ. 27.08.03 N 103-Ն, փոփ., լրաց., խմբ. 23.07.04 N 84-Ն, 29.05.08 N 103-Ն)