«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հոկտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 10008319
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 սեպտեմբերի 2008 թ. |
N 17-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԵԾԱՀԱՍԱԿԻ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՔԱՐՏԻ ՎԱՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, գյուղական բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական oգնության և սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1936-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 26-ի «Մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտի, երեխաների բժշկական հսկողության ամբուլատոր քարտերի, նորածնի փոխանակման քարտի և նախածննդյան պատրոնաժի թերթիկի ձևերը հաստատելու մասին» N 1752-Ն հրամանի 4-րդ կետի 1-ին ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ՀՀ առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշման 12-րդ կետի «դ» ենթակետը.
Հրամայում եմ`
1. Հաստատել`
1) մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտի և երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտի վարման ուղեցույցը` համաձայն Հավելված 1-ի.
2) մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտերի շրջանառության հաշվառման մատյանի ձևը` համաձայն Հավելված 2-ի.
3) բնակչի այցի հաշվառման ձևը` համաձայն Հավելված 3-ի.
4) համառոտ գրառումների թերթիկի ձևը` համաձայն Հավելված 4-ի:
2. Առաջարկել, որ առողջության առաջնային պահպանման հաստատություններում մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտի և երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտի ներդրումը իրականացվում է աստիճանաբար, առաջին հերթին այն կիրառելով հետևյալ դեպքերում`
1) առաջին անգամ դիմած և նախկինում ամբուլատոր քարտ չունեցող բնակիչների համար,
2) եթե մաշվածության պատճառով ամբուլատոր բժշկական քարտը պիտանի չէ,
3) նախկին ամբուլատոր քարտը կորցրած անձանց համար,
4) 18 տարին լրացած և մեծահասակների ծառայություն տեղափոխված անձանց ամբուլատոր բժշկական քարտեր տրամադրելիս,
5) նորածնի բժշկական հսկողության ամբուլատոր քարտեր տրամադրելիս:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ Վ. Պողոսյանին`
սույն հրամանը ուժի մեջ մտնելուց հետո ապահովել հրամանի օրինակների առաքումը Երևանի քաղաքապետարան և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ:
4. ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Հ. Դարբինյանին:
Նախարար՝ |
Հ. Քուշկյան |
|
Հավելված 1 ՀՀ առողջապահության նախարարի 2008 թ. սեպտեմբերի 24-ի N 17-Ն հրամանի |
ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
ՄԵԾԱՀԱՍԱԿԻ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՔԱՐՏԻ ՎԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ուղեցույցը կարգավորում է առողջության առաջնային պահպանման հաստատություններում (պոլիկլինիկաներ, առողջության առաջնային պահպանման կենտրոններ, ամբուլատորիաներ, ընտանեկան բժիշկների գրասենյակներ) (այսուհետ` ԱԱՊ հաստատություններ) մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտերի և երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտերի վարման գործընթացը` ներառյալ դրանց տրամադրումը, պահպանումը, շրջանառությունը ԱԱՊ հաստատության բժիշկ-մասնագետների մոտ և վերադարձը մատենավարման (գրանցման) բաժին:
2. Մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտը և երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտը ԱԱՊ հաստատությունում վարվող բնակչի անհատական և առողջության վերաբերյալ տվյալների գրանցման բժշկական փաստաթուղթն է: Սույն հրամանի իմաստով «բնակիչ» են համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, oտարերկրյա քաղաքացիները, փախստականի և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող անձինք, ովքեր բնակվում են Հայաստանի Հանրապետությունում:
II. ՄԵԾԱՀԱՍԱԿԻ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳ
1. ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
4. Մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտ բացելու համար բնակիչն անձը հաստատող փաստաթղթով (անձնագրով) դիմում է իր կողմից ընտրված առողջության առաջնային պահպանման բժշկին (այսուհետ` ԱԱՊ բժիշկ), որի հիման վրա բնակչին տրվում է սույն հրամանի հավելված 3-ով հաստատված բնակչի այցի հաշվառման ձև, որով նա ներկայանում է ԱԱՊ հաստատության մատենավարման (գրանցման) բաժին` անձը հաստատող փաստաթղթի հետ մեկտեղ:
5. Առողջության առաջնային պահպանման ծառայություններ ստանալու նպատակով ամբուլատոր բժշկական քարտ ունեցող բնակիչն մատենավարման (գրանցման) բաժնում հայտնում է իր անուն, ազգանունը, բնակության վայրը և իր կողմից ընտրված առողջության ԱԱՊ բժշկի անունը, ազգանունը:
6. Մատենավարման (գրանցման) բաժնի մատենավարը.
1) բժշկական ծառայություններ ստանալու համար բնակչին հայտնում է ԱԱՊ բժշկի կաբինետի հա-մարը,
2) այցի հաշվառման ձևում լրացնում է բնակչի և բժշկի անուն, ազգանունը և այցի ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,
3) համապատասխան գրառում է կատարում սույն հրամանի հավելված 2-ով հաստատված ամբուլատոր բժշկական քարտերի շրջանառության հաշվառման մատյանում:
7. Մատենավարման (գրանցման) բաժնի աշխատակիցը ամբուլատոր բժշկական քարտը և այցի հաշվառման ձևը տրամադրում է բնակչին, ով ստորագրելով հաշվառման մատյանում ամբուլատոր բժշկական քարտով դիմում է ԱԱՊ բժշկին:
8. Անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակների դեպքում բնակիչն կարող է ուղղակի դիմել ԱԱՊ հաստատության նեղ մասնագիտացմամբ բժշկին առանց ԱԱՊ բժշկի ուղեգրման:
9. Բնակչի դիմումի դեպքում նրան տրամադրվում է քաղվածք ամբուլատոր բժշկական քարտից:
10. ԱԱՊ հաստատությունից այլ բժշկական հաստատություն ուղեգրելու դեպքում ամբուլատոր բժշկական քարտը բնակչին չի տրվում:
2. ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՎԱՐՈՒՄԸ ԱԱՊ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԻ ԿՈՂՄԻՑ
11. Ամբուլատոր բժշկական քարտը ԱԱՊ հաստատության բժշկի կողմից լրացվում է բնակչի այցի ընթացքում:
12. Եթե բնակչի` տվյալ առողջական խնդրի կապակցությամբ դեպքն ավարտված է, աշխատանքային օրվա վերջում ամբուլատոր բժշկական քարտը վերադարձվում է մատենավարման (գրանցման) բաժին, որտեղ մատենավարի կողմից կատարվում է համապատասխան գրառում ամբուլատոր բժշկական քարտերի շրջանառության հաշվառման մատյանում:
13. Եթե բնակչի` տվյալ առողջական խնդրի կապակցությամբ դեպքն ավարտված չէ և (կամ) լրացուցիչ այցի կամ շարունակական այցերի անհրաժեշտություն կա, ամբուլատոր բժշկական քարտը պահվում է բուժող բժշկի աշխատասենյակում մինչև լրացուցիչ այցի կամ շարունակական այցերի անհրաժեշտությունը, որից հետո հանձնվում են մատենավարման (գրանցման) բաժին:
3. ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԱԱՊ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ ՆԵՂ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՄԲ ԲԺՇԿԻ ՄՈՏ ԿԱՄ ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳՐԵԼԻՍ
14. Բնակչին ԱԱՊ հաստատության ներսում նեղ մասնագիտացմամբ բժշկի մոտ կամ լաբորատոր-ախտորոշիչ հետազոտության ուղեգրելու դեպքում ԱԱՊ բժիշկը ամբուլատոր բժշկական քարտը հանձնում է բնակչին:
15. Այցի ընթացքում նեղ մասնագիտացմամբ բժիշկը կամ լաբորատոր-ախտորոշիչ հետազոտություն իրականացնող մասնագետը ամբուլատոր բժշկական քարտում լրացնում է հետազոտման արդյունքները: Այցի ավարտից հետո ամբուլատոր բժշկական քարտը տրվում է բնակչին, որն էլ այն վերադարձնում է ուղեգրող ԱԱՊ բժշկին: Ամբուլատոր բժշկական քարտի հետագա շրջանառությունն իրականացվում է սույն ուղեցույցի 3-րդ գլխում սահմանված կարգով:
16. ԱԱՊ հաստատությունից դուրս նեղ մասնագիտացմամբ բժշկի մոտ կամ ախտորոշիչ հետազոտության ուղեգրելու դեպքում ամբուլատոր բժշկական քարտը չի տրվում:
4. ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
17. Ամբուլատոր բժշկական քարտերը պահպանվում են ԱԱՊ հաստատության մատենավարման (գրանցման) բաժնում, այդ նպատակով առանձնացված գրապահարաններում (գրադարակներ):
18. Գրապահարանները (գրադարակներ) համարակալվում և նշագրվում են ԱԱՊ բժիշկների անունով: Յուրաքանչյուր համարակալված և նշագրված գրապահարանում (գրադարակում) պահվում են տվյալ ԱԱՊ բժշկի կողմից սպասարկվող բնակիչների ամբուլատոր բժշկական քարտերը: Համարակալված և նշագրված գրապահարանում (գրադարակ) բնակիչների ամբուլատոր բժշկական քարտերը դասավորվում են ըստ ազգանունների` այբբենական կարգով:
19. Ամբուլատոր բժշկական քարտերի շրջանառության հսկման նպատակով, մատենավարման (գրանցման) բաժնում պահվում է հաշվառման մատյան, որում գրանցվում են յուրաքանչյուր օրվա ընթացքում մատենավարման (գրանցման) բաժնից դուրս եկած ամբուլատոր քարտերի շարժը:
II. ԵՐԵԽԱՅԻ (ՏՂԱ, ԱՂՋԻԿ) ԲԺՇԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՔԱՐՏԻ ՎԱՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
1. ԵՐԵԽԱՅԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
20. Երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտ բացելու համար բնակիչն (երեխայի ծնողը) ԱԱՊ հաստատություն է ներկայացնում երեխայի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, կամ ծննդյան վկայական կամ ծնունդը հաստատող փաստաթուղթ), որում նշված տեղեկությունների հիման վրա առաջին այցելության ժամանակ լրացվում է երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտը: ԱԱՊ հաստատությունների բուժակ-մանկաբարձական կետերում երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտը լրացվում է բուժքրոջ կողմից:
21. Նորածիններին հաշվառման վերցնելու համար փոխանակման քարտը պարտադիր է, բացառությամբ տնային ծննդաբերությունների դեպքում, երբ հաշվառման վերցնելու համար ներկայացնում են ծննդյան մասին տեղեկանք:
22. Երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտը համարակալվում է ԱԱՊ բուժհաստատության ներքին ակտերով սահմանված համարակալման կարգի համաձայն:
2. ԵՐԵԽԱՅԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
23. Երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտերը պահվում են ԱԱՊ հաստատության գրանցման/ մատենավարման բաժնում, առանձին գրադարակներում, բացառությամբ բուժակ-մանկաբարձական կետերի, որտեղ բժշկական հսկողության ամբուլատոր քարտերը պահվում են այդ կետերում:
24. Յուրաքանչյուր բժշկին կցված տեղամասի բնակչության ամբուլատոր քարտերը պահվում են առանձին պահարաններում՝ ըստ բնակության վայրի:
25. Երեխաների ամբուլատոր քարտերը կարող են պահվել նաև բժշկի աշխատասենյակում՝ ըստ երեխայի ծննդյան տարեթվի և անուն-ազգանունի:
26. Ազատ ընտրության սկզբունքով այլ տեղամասերից տվյալ բժշկի մոտ հավաքագրված (գրանցված) երեխաների բժշկական հսկողության ամբուլատոր քարտերը պահպանվում են այդ բժշկի կողմից սպասարկվող երեխաների բժշկական հսկողության ամբուլատոր քարտերի հետ:
27. 18 տարեկանը լրացած բնակչի բժշկական հսկողության ամբուլատոր քարտը պահվում է ԱԱՊ հաստատությունների արխիվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ առողջության վերաբերյալ տեղեկությունները ըստ սահմանված կարգի փոխանցվում են այն ԱԱՊ բուժհաստատություններ, որոնք իրականացնում են մեծահասակների բժշկական օգնություն և սպասարկում:
3. ԵՐԵԽԱՅԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՔԱՐՏԻ ՎԱՐՈՒՄԸ
29. Բնակիչն (երեխայի օրինական ներկայացուցիչը) մատենավարման (գրանցման) բաժնում հայտնում է իր անուն, ազգանունը, բնակության վայրը և ԱԱՊ բժշկի ազգանունը: Մատենավարը բնակչին (երեխայի ծնողին) հայտնում է բժշկի աշխատասենյակի համարը և բժշկական քարտը հանձնում է բնակչին (երեխայի ծնողին):
30. Եթե երեխան բժշկական քարտ չունի բժշկի կամ բուժքրոջ կողմից`
1) երեխայի անունով բացվում է նոր քարտ,
2) եթե տվյալ երեխայի համար նոր բժշկական հսկողության ամբուլատոր քարտ բացելն աննպատակահարմար է (երեխան այլ բուժհաստատությունում արդեն իսկ ունի ամբուլատոր բժշկական քարտ, սակայն տվյալ պահին չի կարող ներկայացնել), ապա այցելուի անունով բացվում է սույն հրամանի հավելված 4-ով հաստատված համառոտ գրառումների թերթիկ:
31. Անհետաձգելի դեպքերում եթե երեխայի վիճակը ծանր է, մատենավարը երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտը հանձնում է ծնողին, իսկ 14 տարեկանից բարձր երեխաների դեպքում կարող է հանձնվել նաև անձամբ երեխային, որն էլ անմիջապես դիմում է նեղ մասնագիտացմամբ բժշկին:
32. ԱԱՊ հաստատությունից այլ բժշկական հաստատություն ուղեգրելու դեպքում ամբուլատոր բժշկական քարտը բնակչին չի տրվում:
4. ԲԺՇԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՔԱՐՏԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԱԱՊ ՆԵՐՍՈՒՄ ՆԵՂ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՄԲ ԲԺՇԿԻ ՄՈՏ ԿԱՄ ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳՐԵԼԻՍ
33. ԱԱՊ հաստատության նեղ մասնագիտացմամբ բժշկի օգնության անհրաժեշտության դեպքում մանկաբույժը կամ ընտանեկան բժիշկը բժշկական հսկողության ամբուլատոր քարտը հանձնում է բնակչին, որն էլ դիմում է նեղ մասնագիտացմամբ բժշկին:
34. Այցելության ընթացքում նեղ մասնագիտացմամբ բժիշկը լրացնում է բժշկական հսկողության ամբուլատոր քարտը: Մասնագիտացված կաբինետի բուժքույրը ամբուլատոր քարտը վերադարձնում է ուղեգրող բժշկին:
35. ԱԱՊ հաստատությունից դուրս ուղեգրելու դեպքում բժշկական հսկողության ամբուլատոր քարտը տվյալ հաստատությունից դուրս չի տրվում:
|
Հավելված 2 ՀՀ առողջապահության նախարարի 2008 թ. սեպտեմբերի 24-ի N 17-Ն հրամանի |
Ձ Ե Վ
ՄԵԾԱՀԱՍԱԿԻ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ
Տրման ամիս, ամսաթիվ, տարեթիվ |
Բնակչի անուն, ազգանուն |
Ամբուլատոր բժշկական քարտի համարը |
Ամբուլատոր բժշկական քարտի ստացողի անուն, ազգանուն |
Ստորագրություն |
Վերադարձման ամիս, ամսաթիվ, տարեթիվ |
Վերադարձնողի պաշտոնը/Անուն, ազգանուն |
Ստորագրություն |
|
Հավելված 3 ՀՀ առողջապահության նախարարի 2008 թ. սեպտեմբերի 24-ի N 17-Ն հրամանի |
Ձ Ե Վ
ԲՆԱԿՉԻ ԱՅՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
ԲՆԱԿՉԻ ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ |
|
ԲԺՇԿԻ ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ |
|
ԱՅՑԻ ԱՄԻՍ, ԱՄՍԱԹԻՎ |
|
Հավելված 4 ՀՀ առողջապահության նախարարի 2008 թ. սեպտեմբերի 24-ի N 17-Ն հրամանի |
Ձ Ե Վ _________________________________________________________________ (Սպասարկող Առողջության առաջնային պահպանման հաստատության անվանումը)
ՀԱՄԱՌՈՏ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԹԵՐԹԻԿ
ԱԶԳԱՆՈՒՆ __________________________________________
ԱՆՈՒՆ _____________________________________________
ՀԱՅՐԱՆՈՒՆ __________________________________________
ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ ____________________________
ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ _____________________________ |
Օրը, ամիսը, տարին ամբուլատոր, տնային (նշել) |
Գանգատները, օբյեկտիվ քննության տվյալները, հիվանդության ընթացքը, ախտորոշումը բժշկի ազգանունը, ստորագրությունը |
Հետազոտություններ, նշանակումներ, նշում անաշխատունակության թերթիկ տալու մասին |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.12.2022, N 93-Ն | 23.12.2022, N 17-Ն | |
04.10.2021, N 77-Ն | 17.10.2021, N 17-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|