ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
22 ապրիլի 2008 թ. ք. Երևան |
N 08-102-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 22.04.2008 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Փասիֆիք Ռիելթի» ՍՊ ընկերության կողմից իրականացված անշարժ գույքի գնահատությունները կատարված են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջների և պայմանների խախտումով։
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջները, «Փասիֆիք Ռիելթի» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0637 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Բիզնես Կոնսալտ» ՓԲ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0610 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Ամադասկ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ 0599 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
4. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Էմիկս» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0597 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
5. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Աբրիս և քարտեզ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0671 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
6. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն «Արա-Արտ Ռիելթի» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0543 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի 17.03.08 թ. N 08-67-Լ հրամանով, համարել վերացված։
7. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված«ՀՀ տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝ «Ավա Ռիելթի» ՍՊ ընկերությանը, «Շավ-Տուր» ՍՊ ընկերությանը, «Ռուշ Ռիելթի» ՍՊ ընկերությանը, «Էգնառօ» ՍՊ ընկերությանը, «Ա.Շ.Ի.-Վուդ» ՍՊ ընկերությանը, «Ֆայըր Ընդ Ուոթեր» ՍՊ ընկերությանը և «Արքին» ՍՊ ընկերությանը տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։
8. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
Կոմիտեի նախագահ՝ |
Մ. Վարդանյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (22.04.2008թ. հր. N 08-102-Լ)
Հ/Հ |
Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) |
Բնակության վայրը, Գտնվելու վայրը |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
Գրանցման համարը |
Գործու- |
Գործու- |
Գործո- |
Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին |
Այլ տեղեկու- |
1 | «Փասիֆիք Ռիելթի» ՍՊԸ | Երևան, Ն. Զարյան 22, հեռ. 252-574 | ԱԳN0637 | 05.12.06թ. | 00094118 | 635 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Կասեցվել է խախտումների պատճառով | |
2 | «Բիզնես Կոնսալտ» ՓԲԸ | Երևան, Զաքյան 8, բն. 30, հեռ. 567-767 | ԱԳN0610 | 13.07.06թ. | 00415261 | 608 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Դադարեցվել է դիմումի համաձայն | |
3 | «Ամադասկ» ՍՊԸ | Երևան, Դրոյի 10, բն. 14, հեռ. 516-505 | ԱԳN0599 | 26.04.06թ. | 01006118 | 598 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Դադարեցվել է դիմումի համաձայն | |
4 | «էմիկս» ՍՊԸ | Երևան, Պ. Սևակի 106, բն. 9, հեռ. 249-111 | ԱԳN0597 | 13.04.06թ. | 01005579 | 596 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Դադարեցվել է դիմումի համաձայն | |
5 | «Աբրիս և Քարտեզ» ՍՊԸ | ք. Երևան, Պուշկինի 62, բն. 17, հեռ. 586-423 | ԱԳN0671 | 27.04.07թ. | 02547113 | 669 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Դադարեցվել է դիմումի համաձայն | |
6 | «Արա-Արտ Ռիելթի» ՍՊԸ | Արարատի Մ-զ, Ք. Վեդի | ԱԳN0543 | 15.03.05թ. | 04109917 | 543 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Կոմիտեի 17.03.08թ. N 08-67– Լ հրամանով տրված կասեցումը համարվել է վերացված | |
7 | «Ավա Ռիելթի» ՍՊԸ | ք. Երևան, Բաշինջաղյան 113, հեռ. 357– 558 | ԱԳN0762 | 22.04.08թ. | 01241527 | 758 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
8 | «Շավ-Տուր» ՍՊԸ | ք. Երևան, Վաղարշյան 18, հեռ. 211-500 | ԱԳN0763 | 22.04.08թ. | 00097071 | 759 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
9 | «Ռուշ Ռիելթի» ՍՊԸ | Արարատի մ-զ, Վ. Արտաշատ հ– ք, հեռ. 500-701 | ԱԳN0764 | 22.04.08թ. | 04221159 | 760 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
10 | «Էգնառօ» ՍՊԸ | ք. Երևան, Թումանյան 30, բն. 14, հեռ. 561– 285 | ԱԳN0765 | 22.04.08թ. | 02588589 | 761 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
11 | «Ա.Շ.Ի. ֊Վուդ» ՍՊԸ | ք. Դիլիջան, Մյասնիկյան 50, հեռ. 02680-77– 17 | ԱԳN0766 | 22.04.08թ. | 07905009 | 762 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
12 | «Ֆայըր Ընդ Ուռթեր» ՍՊԸ | ք. Երևան, Դավթաշեն 1-ին թաղ. 23, բն. 7, հեռ. 544-331 | ԱԳN0767 | 22.04.08թ. | 01236664 | 763 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
13 | «Արքին» ՍՊԸ | ք. Երևան, Նորագյուղ 336, հեռ. 520-559 | ԱԳN0768 | 22.04.08թ. | 01842767 | 764 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|