Գլխավոր տեղեկություն
Համար
N 08-102-Լ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.05.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.05.15/16(290) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
22.04.2008
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.04.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

22 ապրիլի 2008 թ.

ք. Երևան

N 08-102-Լ 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 22.04.2008 թ. կայացած նիստի).

 

Հրամայում եմ`

 

1. «Փասիֆիք Ռիելթի» ՍՊ ընկերության կողմից իրականացված անշարժ գույքի գնահատությունները կատարված են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջների և պայմանների խախտումով։

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջները, «Փասիֆիք Ռիելթի» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0637 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Բիզնես Կոնսալտ» ՓԲ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0610 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Ամադասկ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ 0599 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

4. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Էմիկս» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0597 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

5. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Աբրիս և քարտեզ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0671 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

6. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն «Արա-Արտ Ռիելթի» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0543 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի 17.03.08 թ. N 08-67-Լ հրամանով, համարել վերացված։

7. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված«ՀՀ տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝ «Ավա Ռիելթի» ՍՊ ընկերությանը, «Շավ-Տուր» ՍՊ ընկերությանը, «Ռուշ Ռիելթի» ՍՊ ընկերությանը, «Էգնառօ» ՍՊ ընկերությանը, «Ա.Շ.Ի.-Վուդ» ՍՊ ընկերությանը, «Ֆայըր Ընդ Ուոթեր» ՍՊ ընկերությանը և «Արքին» ՍՊ ընկերությանը տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։

8. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։

 

Կոմիտեի նախագահ՝

Մ. Վարդանյան

 

Ց Ա Ն Կ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (22.04.2008թ. հր. N 08-102-Լ)

Հ/Հ

Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը)

Բնակության վայրը, Գտնվելու վայրը

Լիցենզիայի համարը

Լիցենզիան տալու ամսաթիվը

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

Գրանցման համարը

Գործու-
նեության տեսակը

Գործու-
նեության իրակա-
նացման վայրը

Գործո-
ղության ժամկետը

Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին

Այլ տեղեկու-
թյուններ

1 «Փասիֆիք Ռիելթի» ՍՊԸ Երևան, Ն. Զարյան 22, հեռ. 252-574 ԱԳN0637 05.12.06թ. 00094118 635 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. Կասեցվել է խախտումների պատճառով  
2 «Բիզնես Կոնսալտ» ՓԲԸ Երևան, Զաքյան 8, բն. 30, հեռ. 567-767 ԱԳN0610 13.07.06թ. 00415261 608 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն  
3 «Ամադասկ» ՍՊԸ Երևան, Դրոյի 10, բն. 14, հեռ. 516-505 ԱԳN0599 26.04.06թ. 01006118 598 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն  
4 «էմիկս» ՍՊԸ Երևան, Պ. Սևակի 106, բն. 9, հեռ. 249-111 ԱԳN0597 13.04.06թ. 01005579 596 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն  
5 «Աբրիս և Քարտեզ» ՍՊԸ ք. Երևան, Պուշկինի 62, բն. 17, հեռ. 586-423 ԱԳN0671 27.04.07թ. 02547113 669 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն  
6 «Արա-Արտ Ռիելթի» ՍՊԸ Արարատի Մ-զ, Ք. Վեդի ԱԳN0543 15.03.05թ. 04109917 543 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ.   Կոմիտեի 17.03.08թ. N 08-67– Լ հրամանով տրված կասեցումը համարվել է վերացված
7 «Ավա Ռիելթի» ՍՊԸ ք. Երևան, Բաշինջաղյան 113, հեռ. 357– 558 ԱԳN0762 22.04.08թ. 01241527 758 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ.   Լիցենզիայի տրամադրում
8 «Շավ-Տուր» ՍՊԸ ք. Երևան, Վաղարշյան 18, հեռ. 211-500 ԱԳN0763 22.04.08թ. 00097071 759 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ.   Լիցենզիայի տրամադրում
9 «Ռուշ Ռիելթի» ՍՊԸ Արարատի մ-զ, Վ. Արտաշատ հ– ք, հեռ. 500-701 ԱԳN0764 22.04.08թ. 04221159 760 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ.   Լիցենզիայի տրամադրում
10 «Էգնառօ» ՍՊԸ ք. Երևան, Թումանյան 30, բն. 14, հեռ. 561– 285 ԱԳN0765 22.04.08թ. 02588589 761 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ.   Լիցենզիայի տրամադրում
11 «Ա.Շ.Ի. ֊Վուդ» ՍՊԸ ք. Դիլիջան, Մյասնիկյան 50, հեռ. 02680-77– 17 ԱԳN0766 22.04.08թ. 07905009 762 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ.   Լիցենզիայի տրամադրում
12 «Ֆայըր Ընդ Ուռթեր» ՍՊԸ ք. Երևան, Դավթաշեն 1-ին թաղ. 23, բն. 7, հեռ. 544-331 ԱԳN0767 22.04.08թ. 01236664 763 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ.   Լիցենզիայի տրամադրում
13 «Արքին» ՍՊԸ ք. Երևան, Նորագյուղ 336, հեռ. 520-559 ԱԳN0768 22.04.08թ. 01842767 764 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ.   Լիցենզիայի տրամադրում