«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 սեպտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 32908289
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
20 օգոստոսի 2008 թ. |
N 11-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 02/456 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001 թ. ապրիլի 16-ի «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02/456 հրամանում կատարվող փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ՝ |
Գ. Խաչատրյան |
Համաձայնեցված է |
Հավելված |
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001 թվականի ապրիլի 16-ի «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02/456 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը
Հրամանով հաստատված հրահանգում՝
Հավելված 2-ի «Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասին տեղեկության» 9-րդ սյունակի լրացման կարգում «(այդ թվում` նվազեցվող եկամուտների)» բառերը փոխարինել «(բացառությամբ նվազեցվող եկամուտների)» բառերով: