Գլխավոր տեղեկություն
Համար
N 07-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (14.05.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.05.04/15(289) Հոդ.150
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.03.2008
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 ապրիլի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 10008124

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 մարտի 2008 թ.
ք. Երևան

N 07-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՊԱՐԵՆԱՅԻՆ ՀՈՒՄՔՈՒՄ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՈՒՄ N-ՆԻՏՐՈԶԱՄԻՆՆԵՐԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴ»-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1316-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետի՝ ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից՝ պարենային հումքում և սննդամթերքում ցնդող N-նիտրոզամինների պարունակության որոշման մեթոդը սահմանելու նպատակով,

 

Հրամայում եմ`

 

Հաստատել «Պարենային հումքում և սննդամթերքում ցնդող N-նիտրոզամինների պարունակության որոշման մեթոդը» (կցվում է):

 

  Նախարար՝  Հ. Քուշկյան 

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2008 թվականի մարտի 20-ի

N 07-Ն հրամանի

 

Մ Ե Թ Ո Դ

 

ՊԱՐԵՆԱՅԻՆ ՀՈՒՄՔՈՒՄ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՈՒՄ N-ՆԻՏՐՈԶԱՄԻՆՆԵՐԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

 

1. Կիրառման ոլորտը

 

Սույն մեթոդով սահմանվում է պարենային հումքում և սննդամթերքում ցնդող N-նիտրոզամինների պարունակության որոշումը ֆլուորիմետրիկ և խեմիլյումինեսցենտային միջոցով:

 

2. Սարքավորումներ, նյութեր, ռեակտիվներ

 

2.1 Տեխնիկական և անալիտիկ կշեռքներ:

2.2 Չորացնող պահարան:

2.3. Տաքացնող սարքեր (էլեկտրատաքացուցիչ, կոլբատաքացուցիչ կամ էլեկտրասալիկ):

2.4 Ռոտացիոն գոլորշացուցիչ:

2.5 Ջրային պոմպ:

2.6 Կոնտակտային ջերմաչափեր:

2.7 Լուծույթում վիտամինների ֆլուորեսցենցային անալիզի համար սարք կամ ախտորոշիչ լամպ:

2.8 Ֆլուորիմետր:

2.9 Հղկված կափարիչով խցիկ ՆՇՔ-ի (նրբաշերտ քրոմատագրում) համար, օրինակ ապակյա չորսանկյուն անոթներ 195 x 195 x 200 մմ չափերի:

2.10 Թիթեղներ ՆՇՔ-ի համար «Սիլուֆոլ» կամ «Սորբֆիլ» (առանց ֆլուրեսցենտային ինդիկատորի շերտի):

2.11 Միկրոներարկիչ 10 մկլ տարողությամբ կամ աստիճանավորված ապակյա մազանոթաբերներ (կապիլյարներ):

2.12 Մսաղաց կամ հոմոգենիզատոր:

2.13 Բունզենի շտատիվներ:

2.14 Ջրային, գլիցերինային բաղնիքներ:

2.15 Դեֆլեգմատոր եղևնաձև:

2.16 Չափիչ գլաններ 50 մլ, 100 մլ, 200 մլ տարողությամբ:

2.17 Կաթոցիկներ 1,2 մլ ծավալով:

2.18 Չափիչ կոլբեր կամ չափիչ սրվակներ 2 մլ, 5 մլ, 25 մլ, 50 մլ տարողությամբ:

2.19 Լիբիխի սառնարան ալոնժով:

2.20 Հակադարձ սառնարան:

2.21 Հարթահատակ կոլբեր 250 մլ տարողությամբ:

2.22 Կլորահատակ կոլբեր 1000, 500 և 5 մլ տարողությամբ:

2.23 Բաժանիչ ձագարներ 5 և 250 մլ տարողությամբ:

2.24 Էքսիկատոր:

2.25 Ամոնիակի ջրային լուծույթ:

2.26 Ացետոնիտրիլ, «մ»:

2.27 Բենզոլ, «մհհ»:

2.28 Թորած ջուր:

2.29 Հեքսան, «մհհ»

2.30 Կալցիումի քլորիդ` թրծված:

2.31 Բրոմաջրածնական թթու:

2.32 Աղաթթու, «քմ» և 0,1 մոլ/դմ3 ջրային լուծույթ:

2.33 Ծծմբական թթու, «քմ» և 1 մոլ/դմ3, 5 մոլ/դմ3 ջրային լուծույթներ:

2.34 Քացախաթթու սառցային, «քմ»:

2.35 Մեթիլեն քլորիդ:

2.36 Վազելինային կամ պարաֆինային յուղ:

2.37 Նատրիումի հիդրօքսիդ և 0,1 մոլ/դմ3 ջրային լուծույթ «քմ»:

2.38 Ծծմբաթթվական նատրիում` թրծված:

2.39 Ածխաթթվական նատրիում:

2.40 Նատրիումի քլորիդ:

2.41 Մեթիլ սպիրտ, «մհհ»:

2.42 Էթիլ սպիրտ:

2.43 Սուլֆամինային կամ սուլֆանիլային թթու:

2.44 Ստանդարտ և աշխատանքային լուծույթներ:

Սույն մեթոդում կիրառվում են հետևյալ հապավումները`

«մհհ»` մաքուր հետազոտության համար,

«մ»` մաքուր,

«քմ»` քիմիապես մաքուր,

C` խտություն,

Ra ` նյութի ճակատի (մեկնարկի գծից մինչև բծի կենտրոն) հարաբերությունը լուծիչների ճակատին (մեկնարկի գծից մինչև լուծիչների ճակատի գիծը),

pH` ջրածնային ցուցիչ,

ԿԱԶ` 8-մեթօքսի-5-խինոլինսուլֆոնիլազիրիդին,

8-մեթօքսի-5 (N-(2-N-դիէթիլամինո)) խինոլինսուլֆոնամիդային ամինների ածանցյալներ` դիմեթիլամինի (ԿԱԷ-ԴՄԱ); դիէթիլամինի (ԿԱԷ-ԴԷԱ); դիպրոպիլամինի (ԿԱԷ-ԴՊԱ)- սպիրտային լուծույթները C=2 մգ/մլ խտությամբ,

HBr/AcOH` Սառցային քացախաթթվում գազային բրոմաջրածնի 2-3% լուծույթ,

ՆԴՊԱ` Նիտրոզոդիպրոպիլամին (ՆԴՊԱ-հեքսանային լուծույթ) C=0,2 մգ/100 մլ խտությամբ.

ՆՏՓ` նորմատիվ տեխնիկական փաստաթուղթ:

Օգտագործվող չափման միջոցները, սարքավորումները, քիմիական նյութերն իրենց չափագրական բնութագրերով պետք է ապահովեն մեթոդի ճշտության աստիճանը:

 

3. Մեթոդի էությունը

 

3.1 N-նիտրոզամինների որոշման մեթոդը բաղկացած է հետևյալ քայլերից.

3.1.1 N-նիտրոզամինների գոլորշիով կամ վակուումով թորման ճանապարհով անջատում,

3.1.2 ջրային թորվածքից մեթիլեն քլորիդով նիտրոզամինների լուծամզում (էքստրակցիա),

3.1.3 այդ լուծամզուկի խտացում,

3.1.4 N-նիտրոզամինների դենիտրոզացում բրոմաջրածնի քացախաթթվային լուծույթով,

3.1.5 ստացված ամինների ալկիլացում 8-մեթօքսի-5-խինոլինսուլֆոնիլազիրիդինով (ԿԱԶ),

3.1.6 սիլիկագելի նուրբ շերտում ֆլուորեսցենցող 8-մեթօքսի-5-(N-(2-N-դիէթիլամինո)) խինոլինսուլֆոամիդների ածանցյալների (ԿԱԷ-ածանցյալների) բաժանում և քանակական որոշում:

N-նիտրոզամինների նույնականացումը իրականացվում է սիլիկագելի նուրբ շերտում նմուշից ֆլուորեսցենցող (ԿԱԷ) ածանցյալների և համապատասխան ստանդարտների շարժունակությունների համեմատությամբ (դիմեթիլամին` ԿԱԷ-ԴՄԱ, դիէթիլամին` ԿԱԷ-ԴԷԱ, դիպրոպիլամին` ԿԱԷ-ԴՊԱ):

Կիսաքանակական որոշման հիմքում ընկած է նմուշից ԿԱԷ-ածանցյալների հետքերի ֆլուորեսցենցիայի ինտենսիվության և ստանդարտ միացությունների հետքերի ֆլուորեցենցիայի ինտենսիվության վիզուալ համեմատությունը: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է նաև քանակական որոշումը ԿԱԷ-ածանցյալների ֆլուորեսցենցիայի մեծությունների չափման միջոցով:

N-նիտրոզամինների որոշման ներքին սահմանն է` 1 մկգ/կգ մթերքում:

 

4. Նմուշառում

 

Միջին նմուշից, որը պատրաստվում է ըստ սննդամթերքի կոնկրետ տեսակի համար գործող ՆՏՓ-ի, վերցվում է 100-300 գ կշռվածք: Վերցված նմուշները կարելի է պահել սառցախցիկում մինուս 80C մինուս 180C ջերմաստիճանի պայմաններում`1-ից 3 օր` կախված սննդամթերքի պիտանիության ժամկետից:

 

5. Անվտանգության տեխնիկայի պահանջները փորձարկումների ժամանակ

 

Տարածքը, որտեղ կատարվում է նիտրոզամինների որոշումը, պետք է ապահովված լինի ներհոս-արտաձիգ օդափոխությամբ:

N-նիտրոզամինների, քիմիական միացությունների և լուծիչների հետ աշխատանքը պետք է կատարել քարշիչ պահարանում, օգտագործելով սանիտարական պաշտպանության անհատական միջոցներ (ակնոցներ, ձեռնոցներ և այլն):

N-նիտրոզամինների հետ աշխատանք կատարվող լաբորատորիայում, վերջիններիս աշխատանքային սեղանին կամ գետնին թափվելու դեպքում, N-նիտրոզամինների քայքայման համար պետք է օգտագործել 2-3% բրոմաջրածնի քացախաթթվային լուծույթ:

N-նիտրոզամինների քայքայման նպատակով աշխատանքը ավարտելուց հետո տարածքը պետք է մշակել ուլտրամանուշակագույն լույսով:

N-նիտրոզամինների տեղափոխումը և պահպանումը կատարվում է ապակյա զոդված սրվակներում, որոնք փաթաթված են ասբեստային կտորով և փաթեթավորված մետաղական տարայում, որը պարաֆինապատում են: N-նիտրոզամինները պահում են հատուկ սառնարանում, հետազոտվող նմուշներից առանձին:

 

6. Հետազոտության նախապատրաստումը

 

6.1 Լուծույթների պատրաստումը

6.1.1 ԿԱԶ սրվակի պարունակությունը (1մգ/5մլ) տեղափոխում են 50 մլ տարողությամբ չափիչ կոլբի մեջ և էթիլ սպիրտով հասցնում են մինչև նիշը: Ստացվում է ԿԱԶ աշխատանքային լուծույթ 0,02 մգ/մլ խտությամբ:

6.1.2 ՆԴՊԱ-ի 2 մկգ/մլ խտությամբ ստանդարտ լուծույթը, հետազոտության ժամանակ օգտագործվում է որպես ներքին ստանդարտ:

6.1.3 ԿԱԷ-ԴՄԱ, ԿԱԷ-ԴԷԱ և ԿԱԷ-ԴՊԱ-ի ստանդարտ լուծույթներ.

ԿԱԷ-ԴՄԱ, ԿԱԷ-ԴԷԱ և ԿԱԷ-ԴՊԱ-ի լուծույթներից 2,5-ական մլ (C1 =5մգ/5մլ խտությամբ) տեղափոխում են 25 մլ տարողությամբ չափիչ կոլբերի մեջ, էթիլ սպիրտով հասցնում մինչև նիշը և ստանում են C2=0,1 մգ/մլ խտությամբ լուծույթներ: Ստանդարտ լուծույթների խառնուրդի ստացման համար 25 մլ տարողությամբ չափիչ կոլբի մեջ տեղափոխում են սրվակի մնացած պարունակությունը (յուրաքանչյուր ԿԱԷ ածանցյալից 2,5 մլ) և լուծույթը էթիլ սպիրտով հասցնում մինչև նիշը: Յուրաքանչյուր ստանդարտ ածանցյալի լուծույթի խտությունը այդ խառնուրդում հավասար է C2=0,1 մգ/մլ: Ցածր խտությամբ (C3 և C4) ստանդարտ լուծույթի ստացման համար 25 մլ տարողությամբ չափիչ կոլբերի մեջ համապատասխանաբար լցնում են 2,5 և 1,25 մլ C2 ստանդարտ լուծույթի և էթիլ սպիրտ ավելացնելով լուծույթները հասցնում են մինչև նիշը: Այդ խառնուրդներում յուրաքանչյուր ստանդարտի խտությունը համապատասխանաբար հավասար է C3=10 նգ/մկլ և C4=5 նգ/մկլ:

ԿԱԶ աշխատանքային լուծույթը (ըստ 6.1.1 կետի) և ԿԱԷ-ի ածանցյալների ստանդարտ լուծույթները պահվում են սառնարանում` հղկված խցանով մուգ տարայի մեջ, մեկ տարուց ոչ ավելի ժամկետում:

6.1.4 1% նատրիումի հիդրոկարբոնատի լուծույթ` 1գ Na-ի հիդրոկարբոնատը լցնում են 100 մլ տարողությամբ չափիչ կոլբի մեջ և թորած ջրով հասցնում մինչև նիշը:

6.1.5 Սուլֆանիլային թթվի (կամ սուլֆամինային) 2% լուծույթ.

20 գ սուլֆանիլային կամ սուլֆամինային թթուն լցնում են 100 մլ տարողությամբ չափիչ կոլբի մեջ, ավելացնում են 600-800 մլ թորած ջուր, խառնում ջրով և հասցնում մինչև նիշը:

6.2 Լուծիչների և ռեակտիվների պատրաստումը հետազոտության համար, նրանց մաքրության ստուգումը:

6.2.1 Մեթիլեն քլորիդի նախապատրաստումը:

Օգտագործման համար նախատեսված մեթիլեն քլորիդը նախօրոք ենթարկվում է աստիճանական թորման: 60-75 մլ մեթիլեն քլորիդը (քանակությունը, որը օգտագործվում է հետազոտության ժամանակ) խտացնում են մինչև 1 մլ ըստ 7.1 և խտանյութը հետազոտում են N-նիտրոզամինների պարունակության նկատմամբ ֆլուորիմետրիկ կամ խեմիլյումինեսցենտային մեթոդով համաձայն 8-րդ կետի: N-նիտրոզամինների բացակայության դեպքում մեթիլեն քլորիդը կարող է օգտագործվել N-նիտրոզամինների հայտնաբերման համար, հակառակ դեպքում` մեթիլեն քլորիդը ենթարկում են լրացուցիչ մաքրման: Դրա համար 500 մլ մեթիլեն քլորիդը կրկնակի լվանում են խիտ ծծմբական թթվի լուծույթով (H2SO4)` 2 անգամ 30-ական մլ և թորած ջրով, այնուհետև 30% նատրիումի հիդրօքսիդի լուծույթով և նորից թորած ջրով` մինչև չեզոք pH-ի ստացումը, չորացնում են թրծված կալցիումի քլորիդով և կատարում են աստիճանական թորում, հավաքելով ֆրակցիան 40 + 0,20C ջերմաստիճանային պայմաններում:

6.2.2 Ռեակտիվների մաքրության ստուգումը:

Ռեակտիվների յուրաքանչյուր խմբաքանակի նմուշները (Na2 SO4, NaCl, NaOH և այլն) այն քանակությամբ, որ օգտագործվում է հետազոտության ընթացքում, 10 րոպե առանձին պահում են 60-70 մլ մեթիլեն քլորիդի հետ, այնուհետև ֆիլտրում և խտացնում են ըստ 7.1 կետի մինչև 1մլ և խտանյութը հետազոտում են նիտրոզամինների առկայության նկատմամբ: N-նիտրոզամինների բացակայության դեպքում ռեագենտները օգտագործվում են ըստ նպատակի: N-նիտրոզամինների առկայության դեպքում` ենթարկվում են լրացուցիչ մաքրման վերաբյուրեղացման ճանապարհով կամ փոխարինվում են նորով:

 

7. N-նիտրոզամինների անջատումը

 

7.1 N-նիտրոզամինների անջատումը գոլորշու միջոցով թորման ճանապարհով:

50-100 գ մսաղացով մանրացված կշռանքը տեղավորում են 500 մլ տարողությամբ կլորահատակ կոլբի մեջ, որը միացված է գոլորշի ստեղծող կոլբի հետ և ուղիղ սառնարանին: Նմուշին ավելացնում են 10 գ նատրիումի քլորիդ, 10 գ նատրիումի կամ մագնեզիումի սուլֆատ, 25-50 մլ թորած ջուր (կախված մթերքի խոնավությունից), 5 մլ 2% սուլֆամինային (կամ սուլֆանիլային) թթու (ըստ 6.1.5 կետի), 5-10 մլ 1մոլ/դմ3 խտությամբ ծծմբական թթվի (H2SO4) լուծույթ մինչև pH=3,1 մլ ՆԴՊԱ-ի հեքսանային լուծույթ (ըստ 6.1.2 կետի) և N-նիտրոզամինները թորում են ջրային գոլորշիով, հավաքելով 200-300 մլ թորվածք: Եթե գոլորշիով թորումը ուղեկցվում է փրփրացմամբ (գարեջուր, ցորեն, հիդրոբիոնտներ և նրանցից ստացված մթերք), ապա ավելացնում են 5-10 մլ հագեցած ապիեզոնի իզոպրոպրիլ սպիրտի լուծույթ, իսկ եթե թորման ընթացքում նմուշի կտորները կպչում են իրար (հաց, ցորեն և այլն)` ավելացնում են կերամիկայի մանր փշուրներ կամ ապակյա մազանոթի կտորներ:

Ալկոհոլային ըմպելիքներից N-նիտրոզամինների առավել լրիվ անջատման համար անհրաժեշտ է նմուշը նոսրացնել ջրով մինչև սպիրտի խտությունը դառնա 20%: Թորվածքը տեղափոխում են բաժանիչ ձագարի մեջ և N-նիտրոզամինները 4-5 անգամ լուծամզում են 15 մլ թարմ թորված մեթիլեն քլորիդով:

Ծանոթություն. խորհուրդ չի տրվում այլ` ոչ բևեռային լուծիչների (եթեր, էթիլացետատ, հեքսան, քլորոֆորմ և այլն ) օգտագործումը, քանի որ ջրային լուծույթներից N-նիտրոզամինների կորզման աստիճանը շատ ցածր է:

Միացյալ քլորմեթիլենային լուծամզուկները չորացնում են թրծված մագնեզիումի սուլֆատով, ֆիլտրում են, չորացուցիչը լվանում են մեթիլեն քլորիդի ոչ մեծ ծավալով, միացյալ ֆիլտրատները տեղափոխում են 100-150 մլ կլորահատակ կոլբի մեջ, որը միացված է դեֆլեգմատորին (կամ օդային սառնարանին), տեղադրում են ջրային բաղնիքում և մեթիլեն քլորիդը գոլորշացնում են մինչև դառնա 5-7 մլ (55-650C ջերմաստիճանում): Նպատակահարմար է իներտ գազի հոսանքի անցկացումը քլորմեթիլենային լուծույթի միջով: Լուծույթի ծավալը 5-7 մլ մնալուց հետո դեֆլեգմատորը հանում են, լվանում 2 մլ հեքսանով և շարունակում են նմուշի խտացումը մինչև 1-2 մլ:

7.2 N-նիտրոզամինների անջատումը վակուումային թորումով:

20-50 գ զանգվածով հետազոտվող նմուշը կշռված (0,1 գ ճշտությամբ), տեղափոխում են 200 մլ կլորահատակ կոլբի մեջ, ավելացնում են 75-80 մլ թորած ջուր, 1 մլ ՆԴՊԱ-ի հեքսանային լուծույթ, 4 մլ 0,1 մոլ/դմ3 նատրիումի հիդրօքսիդի լուծույթ և 20 մլ պարաֆինային կամ վազելինային յուղ (զանգվածի հանդարտ թորման համար) և միացնում են վակուում համակարգին:

Հետազոտվող նմուշով կոլբը տեղավորում են այրիչի վրա գտնվող ավազի բաղնիքի վրա: Ընդունող կոլբը սառեցնում են չոր սառույցի և հեքսանի (ացետոնի խառնուրդով) կամ հեղուկ ազոտով: Կատարում են թորում, համակարգում հաստատելով վակուում (մինչև 1մթն) և հավաքում 50 մլ թորվածք: N-նիտրոզամինների կորստից խուսափելու համար թորումը պետք է կատարել փակ համակարգում: Համակարգի հերմետիկությունը կարելի է պահպանել օգտագործելով մաքուր վակուումային քսուք կամ տեֆլոնային երիզներ հղկված մասերի համար: Թորման ավարտից հետո հեռացնում են տաքացուցիչը, դադարեցնում սառեցումը, անջատում են վակուում համակարգի խողովակը, հետո` թորման համակարգը և լվանում մի քանի մլ թորած ջրով, որը ավելացնում են թորվածքին: Թորվածքով կլորահատակ կոլբի մեջ ավելացնում են 1-2 մլ էթանոլ, 0,5մլ 5 մոլ/դմ3 ծծմբական թթվի լուծույթ (H2 SO4) և երեք անգամ լուծամզում են 7-10 մլ մեթիլեն քլորիդով: Լուծամզուկը (ներքին շերտը) չորացնում են անջուր նատրիումի սուլֆատով: Չորացումից հետո լուծամզուկի յուրաքանչյուր չափաբաժինը տեղափոխում են փորձանոթի մեջ: Բաժակի մեջ մնացած նատրիումի սուլֆատը լվանում են 2 մլ մեթիլեն քլորիդով, որն ավելացնում են լուծամզուկին: Լուծամզուկի խտացումը կատարում են ջրային բաղնիքի վրա 400C ջերմաստիճանում ազոտի հոսքի տակ մինչև 5-7 մլ, այնուհետև լուծամզուկը տեղափոխում են կենտրոնախույս փորձանոթի մեջ և խտացնում ազոտի հոսքով սենյակային ջերմաստիճանում մինչև 1մլ (լուծամզուկի լրիվ թորումը բացառել):

 

8. Հետազոտության ընթացքը

 

8.1 Ալկիլացման կատարումը:

8.1.1 Դենիտրոզացում: Ըստ 7.1 կետի կամ ըստ 7.2 կետի ստացված մեթիլեն քլորիդային կամ հեքսանային լուծույթը (2 մլ) բաժանում են 2 հավասար մասերի (լուծույթ Ա և լուծույթ Բ): 1 մլ լուծույթին (լուծույթ Ա) ավելացնում են 1մլ 2-3% գազային բրոմաջրածնի քացախաթթվային լուծույթ( HBr/AcOH) (չի թույլատրվում օգտագործել բրոմաջրածնական թթու) և այդ լուծույթը 30 րոպե պահում են սենյակային ջերմաստիճանում: Ապա լուծույթը գոլորշացնում են ռոտացիոն գոլորշացուցչի վրա 40-500C ջերմաստիճանի և ճնշման`p=10-15 մմ սնդիկի սյան պայմաններում, մինչև լուծիչի լրիվ հեռանալը:

8.1.2 ԿԱԷ ածանցյալների ստացումը: Ստացված չոր մնացորդին ավելացնում են 0,2-0,3 մլ նատրիումի հիդրոկարբոնատի լուծույթ (ըստ 6.1.4 կետի) մինչև խառնուրդի pH մեծ լինի 8-ից, 0,5 մլ ԿԱԶ-ի սպիրտային լուծույթ (ըստ 6.1.1 կետի), 30 րոպե եռացնում են հետադարձ սառնարանով գլիցերինային բաղնիքի վրա` 1000C ջերմաստիճանի պայմաններում: Գարեջրում և քաղցուի մեջ N-նիտրոզամինների պարունակության որոշման դեպքում ավելացնում են 2,5 մլ ԿԱԶ-ի աշխատանքային լուծույթ (ըստ 6.1.1 կետի): Խառնուրդը գոլորշացնում են մինչև չոր մնացորդի, որը լուծում են 0,3-0,5 մլ էթիլ սպիրտում: Այդ լուծույթը օգտագործում են N-նիտրոզամինների հետազոտության համար: Ստացված ամինների ԿԱԷ ածանցյալները, որոնց պարունակությունը համարժեք է նմուշում N-նիտրոզամինների քանակությանը, հետազոտում են նրբաշերտ քրոմատագրաֆիայի մեթոդով` համեմատելով ստանդարտների հետ, որոնք պատրաստված են ըստ 6.1.3 կետի:

«Զրոյական նմուշի» պատրաստման համար քլորմեթիլենային լուծամզուկի երկրորդ մասին (լուծույթ Բ) ավելացնում են 0,1 մլ ԿԱԷ աշխատանքային լուծույթ (ըստ 6.1.4 կետի) և եռացնում են 30 րոպե: Հետագա մշակումը կատարվում է լուծույթ Ա-ի նման: Ստացված սպիրտային լուծույթը (զրոյական նմուշ) հետազոտում են նրբաշերտ քրոմատագրման մեթոդով, որի արդյունքները հաշվի են առնում N-նիտրոզամինների պարունակության հաշվարկման ժամանակ:

8.1.3 Նրբաշերտ քրոմատագրում

8.1.3.1 Թիթեղի պատրաստումը քրոմատագրման հետազոտության համար:

Թիթեղը տեղադրում են քրոմատագրման համար նախատեսված խցիկում, որտեղ նախօրոք լցնում են բենզոլ-էթիլացետատ-քացախաթթու (100:50:1 հարաբերությամբ) խառնուրդը (համակարգ 1): Քրոմատագրամի զարգացումը կատարում են մինչև լուծիչը հասնի թիթեղի վերին եզրին, այնուհետև թիթեղը հանում են խցիկից, 10 րոպե չորացնում են օդում, հետո` չորացնող պահարանում, ակտիվացնում են 110-1200C ջերմաստիճանի պայմաններում` 1 ժամվա ընթացքում: Հետազոտության համար անհրաժեշտ են մի քանի թիթեղներ, որոնք ակտիվացումից հետո մինչև օգտագործումը պահում են փակ լուծամզիչի մեջ` թրծված կալցիումի քլորիդի վրա:

8.1.3.2 Նրբաշերտ քրոմատագրման իրականացումը, N-նիտրոզամինների նույնականացումը և որոշումը:

Թիթեղի ներքին եզրից 3 սմ հեռավորության վրա մատիտով նշել թույլ հորիզոնական գիծ, որի վրա 1-3 սմ հեռավորությամբ նշել 10 կետ: Առաջին կետում կաթեցնում են 20-30 մկլ հետազոտվող ԿԱԷ ածանցյալների Ա լուծույթից (ստացված ըստ 8.1.2 կետի), երկրորդ կետում` 20-30 մկլ «զրոյական լուծույթից», երրորդ և չորրորդ կետերում` համապատասխանաբար մեկական մկլ ԿԱԷ-ԴՄԱ, ԿԱԷ-ԴԷԱ C2 խտությամբ լուծույթներից, հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ կետերում` մեկական մկլ ԿԱԷ-ԴՄԱ, ԿԱԷ-ԴԷԱ և ԿԱԷ-ԴՊԱ C3 խտությամբ լուծույթներից, ութերորդ և իններորդ կետերում` կաթեցնում են համապատասխանաբար ԿԱԷ-ԴՄԱ, ԿԱԷ-ԴԷԱ C4 խտությամբ լուծույթներից:

Թիթեղը շրջում են 1800 աստիճանով և տեղավորում են քրոմատագրման խցիկում (լուծիչների համակարգ առաջին): Քրոմատագրման զարգացումը կատարում են մինչև լուծիչի թիթեղի վերին եզրին հասնելը: Թիթեղը հանում են խցիկից, 15 րոպե չորացնում են օդում` քարշիչ պահարանի տակ: Կտրում են 2 սմ-ի չափով ներքևի եզրից, այդպիսով հեռացնելով լիպոֆիլ խառնուրդները:

Թիթեղը նորից են շրջում 1800 աստիճանով և դնում են քրոմատագրման խցիկում որտեղ լցված է ացետոնիտրիլ -25%-ամոնիակ (9:1 հարաբերությամբ) խառնուրդը (համակարգ 2): Քրոմատագրման լուծիչի մակարդակը պետք է լինի մոտավորապես կաթեցրած բծերից 1 սմ ներքև: Քրոմատագրման զարգացումը կատարում են մինչև լուծիչի թիթեղի վերին եզրին հասնելը: Թիթեղը չորացնում են օդում և նորից տեղադրում են քրոմատագրման խցիկում (լուծիչների համակարգի 1) և քրոմատագրում են նույն ուղղությամբ, չորացնում և նայում են ուլտրամանուշակագույն լույսի տակ: Համեմատելով նմուշի մեջ հայտնաբերված ֆլուորեսցող ածանցյալների շարժունակությունը ստանդարտների համապատասխան ԿԱԷ ածանցյալների շարժունակության հետ, կատարում են N-նիտրոզամինների նույնականացումը:

 

ԿԱԷ ածանցյալների Rf արժեքները:

Միացությունները

Rf

ԿԱԷ-ԴՄԱ

0,25

ԿԱԷ-ԴԷԱ

0,21

ԿԱԷ-ԴՊԱ

0,62

Տարբեր քանակների N-նիտրոզամինների ստանդարտների ֆլուրեսցենցիայի ինտենսիվությունը համեմատելով նմուշի և զրոյական նմուշի ֆլուրեսցենցիայի ինտենսիվության հետ որոշում են N-նիտրոզամինների քանակը նմուշի հետքում: Մթերքի նմուշում N-նիտրոզամինների պարունակությունը հաշվում են ըստ բանաձևի: Այդ դեպքում հաշվի է առնվում նմուշից (%) N-նիտրոզամինների կորզման աստիճանը` համեմատելով ներքին ստանդարտի (ՆԴՊԱ ըստ 7.1 կետի) ֆլուրեսցենցիայի ինտենսիվությունը ՆԴՊԱ-ի ստանդարտի ինտենսիվության հետ (Rf -ի=0,6)`

 

K =2,4× N × V× 100
P × V2 × %
(մկգ/կգ)

 

որտեղ`

K` N-նիտրոզմանինների քանակն է պարենային հումքում և սննդամթերքում, մկգ/կգ,

N` N-նիտրոզամինների քանակն է հետքում «հաշվի առնելով զրոյական նմուշը», մկգ,

կ` մթերքի կշիռը, կգ

V1` հետազոտվող նմուշի ծավալը, մկլ

V2` կաթեցված նմուշի ծավալը, մկլ

2.4` ուղղման գործակից

%` նմուշից նիտրոզամինների կորզման աստիճանն է:

Անհրաժեշտության դեպքում սննդային հումքում և սննդամթերքում N-նիտրոզամինների քանակական որոշումը կատարում են ֆլուորիմետրով: 2 կամ ավելի թիթեղների վրա (կախված հետազոտվող լուծույթի մածուցիկությունից) թիթեղի ներքին եզրից 3 սմ հեռավորության վրա 6-7 սմ շերտով կաթեցնում են ամբողջ հետազոտվող լուծույթը (100մկլ) և այդ նույն թիթեղների վրա 3-4 սմ շերտով կաթեցնում են 100 մկլ-ական ստանդարտ լուծույթներից այն խտությամբ, որը հայտնաբերվել է նմուշում: Նմանապես կաթեցնում են «զրոյական փորձի» նմուշները:

Քրոմատագրում են ըստ 8.1.3.2 կետի: Թիթեղները չորացնում են օդում, դիտում են ուլտրամանուշակագույն լույսի տակ, ասեղով կամ մատիտով նշում են հետազոտվող լուծույթի և ստանդարտների ֆլյուրեսցող հետքերի դաշտերը տարբեր թիթեղներից, միացնում են իրար, կտրատում և տեղափոխում են 100 մլ կոլբերի մեջ, ավելացնում են 4 մլ 1 մոլ/դմ3 HCl-ի լուծույթ և պարբերաբար թափահարում են, պահում են 30 րոպե` սենյակային ջերմաստիճանում: Լուծույթը զգուշորեն լցնում են մաքուր կոլբերի մեջ (եթե առկա են սիլիկագելի մասնիկներ, նմուշները ֆիլտրում են), 3 անգամ սիլիկագելը լվանում են 1-ական 1մլ 1 մոլ/դմ3 աղաթթվի (HCl) լուծույթով և լվացուկները միացնում են հիմնական լուծույթներին: Նմանապես վարվում են նմուշի, յուրաքանչյուր ստանդարտների և «զրոյական փորձի» ֆլյուրեսցող դաշտերի հետ:

Ստացված լուծույթների (7 մլ յուրաքանչյուրը) ֆլյուրեսցենցիայի մեծությունը չափում են սպեկտրոֆլուորիմետրիկ սարքով` 340 նմ գրգռման ալիքի երկարության և 480 նմ ֆլուրեսցենցիայի ալիքի երկարության դեպքում: N-նիտրոզամինների քանակը նմուշում հաշվում են հետևյալ բանաձևով`

 

K =2,4× P × F× 100
M × F2 × %
(մկգ/կգ)

 

որտեղ՝

K` պարենային հումքում և սննդամթերքում N-նիտրոզամինների քանակն է, (մկգ/կգ),

կ` N-նիտրոզամինի քանակն է ստանդարտում, մկգ,

M` մթերքի կշռվածքն է, կգ,

Ղ1` նմուշի N-նիտրոզամինների ֆլուրեսցենցիան է, հաշվի առնելով «զրոյական փորձի» ֆլուորեսցենցիան,

Ղ2` N-նիտրոզամինային ստանդարտի ֆլուրեսցենցիան,

2,4` ուղղման գործակից,

%`- նմուշից N-նիտրոզամինների կորզման աստիճանը:

Հումքի և սննդամթերքի հետազոտությունների արդյունքների վիճակագրական մշակումը ցույց է տվել, որ հարաբերական ստանդարտ շեղումը տատանվում է 20-ից մինչև 30% (n=2, P=0.90):