Գլխավոր տեղեկություն
Համար
N 19-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (03.05.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.04.23/13(287) Հոդ.135
Ընդունող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ընդունման ամսաթիվ
15.02.2008
Ստորագրող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 ապրիլի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 11708115

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 փետրվարի 2008 թ.
ք. Երևան

  N 19-Ն

 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ԾՐԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ) ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1 հոդվածի ու ՀՀ կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի N 156-Ն որոշման համաձայն և ի կատարումն ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1484-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել քաղաքաշինական փաստաթղթերի (ծրագրային և ճարտարապետաշինարարական) մշակման աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ քաղաքաշինության նախարարի 2002 թվականի մայիսի 22-ի «Նախագծային աշխատանքների արժեքի որոշման ժամանակավոր մեթոդական ցուցումների հաստատման մասին» N 32-Ն հրամանը:

 

Նախարար

Վ. Վարդանյան

 

 

Հավելված

 

 

Հաստատված է
ՀՀ քաղաքաշինության նախարարի
2008 թ. փետրվարի 15-ի N 19-Ն հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ԾՐԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ) ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ, ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. «Քաղաքաշինական փաստաթղթերի (ծրագրային և ճարտարապետաշինարարական) մշակման աշխատանքների արժեքի հաշվարկման կարգ» նորմատիվատեխնիկական փաստաթղթի (այսուհետ՝ Կարգի) կիրառումը տարածվում է ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Շինարարության ոլորտում գնագոյացման նորմերի և նորմատիվների կիրառումն ապահովելու մասին» թիվ 1484-Ն որոշմամբ նախատեսված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների և/կամ մասնակիցների (այդ թվում՝ կառուցապատողների, քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների, շինարարություն իրականացնողների, քաղաքաշինական գործունեության վերահսկողություն իրականացնողների) վրա:

2. Սույն Կարգը մշակվել է ՀՀ տարածքում իրականացվող նոր շինարարության, գոյություն ունեցող շենքերի և շինությունների հիմնանորոգման (վերակառուցման, վերականգնման, ուժեղացման), ընդլայնման, արդիականացման (հետագայում՝ Շինարարության) համար անհրաժեշտ ճարտարապետաշինարարական փաստաթղթերի, ինչպես նաև կառուցապատման ենթակա տարածքների հատակագծման քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի արժեքների որոշման համար:

3. Նախագծային փաստաթղթերի կազմը պետք է համապատասխանի գործող նորմատիվային պահանջներին և Պատվիրատուի տեխնիկական առաջադրանքին:

Նախագծային փաստաթղթերի առանձին ենթաբաժինների մշակման արժեքների տոկոսային հարաբերակցությունը որոշում են նախագծային կազմակերպությունները:

4. Արժեքի հաշվարկում ներառված են`

1) նախագծման բոլոր մասնակիցների վարձատրման ծախսերը, անհրաժեշտ վարչական անձնակազմի պահպանման հատկացումները, նյութական ծախսերը, հիմնական արտադրական ֆոնդերի վերականգնման ամորտիզացիոն հատկացումները և շահույթը,

2) մասնակցությունը նախագծային փաստաթղթերի պարտադիր համաձայնեցման գործընթացներին,

3) նախագծի պաշտպանությունը փորձաքննական և հաստատող մարմիններում, հարկ եղած դեպքում պատվիրատուի առաջադրանքի սահմաններում անհրաժեշտ փոփոխությունների կատարումը,

4) մասնակցությունը պետական ընդունող հանձնաժողովների աշխատանքում,

5) մասնակցությունը նախագծային առաջադրանքի կազմմանը,

6) մասնակցությունը աշխատանքների պայմանագրերի կազմմանը:

5. Արժեքի հաշվարկում հաշվի առնված չեն`

1) ավելացված արժեքի հարկը,

2) ելակետային տվյալների հավաքագրումը,

3) գիտահետազոտական, հետախուզական և հետազննական աշխատանքները,

4) նախագծային փաստաթղթերի քաղաքաշինական և բնապահպանական փորձաքննությունը,

5) օբյեկտի շինարարության նկատմամբ նախագծային կազմակերպության կողմից իրականացվող հեղինակային հսկողությունը,

6) տեխնիկական առաջադրանքով չնախատեսված ցուցադրական գծագրերի, մանրակերտերի, ինչպես նաև նախագծային փաստաթղթերի հավելյալ պատճենների պատրաստումը,

7) նախագծային կազմակերպության մասնակցությունը օբյեկտի համար շինարարական հրապարակի ընտրության մեջ,

8) Պատվիրատուի հանձնարարությամբ շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցման համար անհրաժեշտ ծախսերի փոխհատուցումը:

6. Թվարկված զուգակցվող ծախսերի արժեքները որոշվում են աշխատածախսային հաշվարկով, նորմատիվներով և վճարվում են Պատվիրատուի կողմից առանձին:

7. Կարգում չթվարկված աշխատանքների կատարման արժեքը որոշվում է նմանատիպ օբյեկտի արժեքի զուգադրությամբ` ճշգրտող գործակիցների կիրառմամբ կամ փաստացի ծախսերի հաշվարկից ելնելով:

 

II. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՐԺԵՔԸ

 

1. ՀՐԱՀԱՆԳՆԵՐ ԱՐԺԵՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

8. Կարգի տվյալ գլխում բերված են ՀՀ տարածքի, ՀՀ մարզերի, տարածաշրջանների, քաղաքային և գյուղական համայնքների (բնակավայրերի) , ինչպես նաև դրանց առանձին մասերի հատակագծային կազմակերպմանը նպատակաուղղված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման արժեքի հաշվարկները:

9. Արժեքի հաշվարկման ցուցանիշները հաշվի են առնում ՀՀ տարածքում աշխատանքների աշխատատարության վրա ազդող գործոնները:

10. Երևանի (այդ թվում՝ մերձքաղաքային գոտու տարածքների) և ՀՀ մարզերի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման արժեքը կորոշվի համապատասխանաբար` 1,2 և 1,05 գործակիցների կիրառմամբ:

11. Նախագծվող տարածքի հետազոտություններ պահանջող հատակագծային աշխատանքների և 50 կմ գերազանցող (երկարությամբ) գծային օբյեկտների նախագծման արժեքի որոշման համար ընդունվում են սույն կարգի 3-րդ և 4-րդ բաժինների 1) և 2) ենթակետերով սահմանված հետևյալ գործակիցները՝

թիվ 1 աղյուսակի համար`                            1.05

թիվ 2 աղյուսակի 1-ից 9-ը կետերի համար՝    1.03

թիվ 2 աղյուսակի 10-ից 14 կետերի համար`    1.02:

12. Սույն կարգում ներառված աշխատանքների արժեքը հաշվարկվում է հետևյալ բանաձևերով`

1) 1-ին և 7-րդ աղյուսակների համար

Գ = Ա x Փ, որտեղ`

Գ - գումարային արժեք (հազ. դրամ),

Ա - արժեքի հաստատուն մեծություն,

Փ - փոփոխական մեծություն (օբյեկտի ցուցանիշը).

2) 2-ից 6-րդ աղյուսակների համար

Գ = Ա + (Բ x Փ), որտեղ`

Գ - գումարային արժեքն է, հազ. դրամ,

Ա և Բ - արժեքի հաստատուն մեծություններ,

Փ - փոփոխական մեծություն է (օբյեկտի ցուցանիշը):

 

2. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ

 

13. Տարածքային հատակագծման նախագծի մշակման արժեքը որոշվում է՝ համաձայն թիվ 1 աղյուսակի («Փ» օբյեկտի հիմնական ցուցանիշը` 1000 քկմ):

 

Աղյուսակ 1

 

Հ/հ

Նախագծվող օբյեկտի անվանումը

Արժեքը, հազ. դրամ (Ա)
  Տարածքային հատակագծման նախագիծ, տարածքի նախագծային մակերեսով (1000 կմ2)  
1 մինչև 1.0 16670
2 1.0-ից մինչև 1.5 15560
3 1.5-ից մինչև 2.5 14450
4 2.5-ից մինչև 3.0 12220
5 3.0-ից մինչև 3.5 11110
6 3.5-ից մինչև 4.0 10000
7 4.0 և ավելի 8890

 

14. Ստորև թվարկված աշխատանքների արժեքը որոշվում է`

1) տարածքային հատակագծման ուրվագծի մշակման արժեքը որոշվում է թիվ 1 աղյուսակին համապատասխան արժեքին 0.6 գործակցի կիրառմամբ:

2) Թիվ 1 աղյուսակի արժեքներում հաշվի են առնված տարածքային հատակագծման նախագծի կազմում հայեցակարգի մշակման աշխատանքները:

Որպես առանձին բաժին` հայեցակարգի մշակման դեպքում, վերջինիս արժեքը որոշվում է թիվ 1 աղյուսակին համապատասխան արժեքին 0.15-0.25 գործակցի կիրառմամբ:

3) Նախագծման այլ փուլերում մշակված «շրջակա միջավայրի պահպանության միջոցառումների» նախագծերի բացակայության դեպքում, տարածքային հատակագծման ուրվագծի կամ նախագծի կազմում «շրջակա միջավայրի պահպանություն» բաժնի արժեքը (կախված տեղանքի բնապահպանական իրավիճակի բարդությունից) որոշվում է լրացուցիչ նախագծի ընդհանուր արժեքին 0.2-0.3 գործակցի կիրառմամբ:

4) Պատվիրատուի կողմից հատուկ պահանջների առաջադրման դեպքում (օրինակ` միջազգային զբոսաշրջության զարգացմանը նպաստող պայմանների ստեղծման) աշխատանքների արժեքը որոշվում է թիվ 1 աղյուսակին համապատասխան արժեքին 1.1-1.2 գործակիցների կիրառմամբ:

5) ՀՀ տարաբնակեցման և տարածքային կազմակերպման գլխավոր նախագծերի արժեքը որոշվում է թիվ 1 աղյուսակին համապատասխան արժեքին 0.3 գործակցի կիրառմամբ:

6) Վարչատարածքային միավորների լանդշաֆտային և առողջարանային ռեկրեացիոն (վերականգնողական) բնույթի աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև արտադրական կարողությունների, ինժեներական, տրանսպորտային, կոմունիկացիոն ենթակառուցվածքների տեղաբաշխման նախագծերի արժեքները (կախված աշխատանքների տեսակից և աշխատատարությունից) որոշվում են թիվ 1 աղյուսակին համապատասխան արժեքին 0.1-0.25 գործակիցների կիրառմամբ:

 

3. ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ

 

15. Քաղաքային և գյուղական համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման արժեքը որոշվում է՝ համաձայն թիվ 2 աղյուսակի:

16. Թիվ 2, 3 և 4 աղյուսակներում հաշվի չեն առնված տարածքի ինժեներական նախապատրաստական միջոցառումների ուրվագծերի մշակումը. դրանց արժեքը հաշվարկվում է լրացուցիչ` թիվ 5 աղյուսակին համապատասխան («Փ» օբյեկտի հիմնական ցուցանիշը` 1000 մարդ):

 

Աղյուսակ 2

 

Հ/հ Նախագծվող օբյեկտի անվանումը Արժեքի հաստատուն մեծություններ. հազ. դրամ
Ա Բ
  Քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծ, բնակչությամբ` հազ. մարդ    
1 մինչև 1 1974 320
2 1-ից մինչև 2 2090 263
3 2-ից մինչև 5 2127 245
4 5-ից մինչև 10 2431 197
5 10-ից մինչև 25 2601 195
6 25-ից մինչև 50 5376 98
7 50-ից մինչև 100 8769 88
8 100-ից մինչև 10756 80
9 1000 և ավելի 41884 34
  Գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծ, բնակչությամբ` հազ. մարդ    
10 մինչև 0.5 441 1431
11 0.5-ից մինչև 1.0 565 1187
12 1.0-ից մինչև 2.0 990 764
13 2.0-ից մինչև 5.0 2166 175
14 5.0 և ավելի 2341 142

 

17. Ստորև թվարկված աշխատանքների արժեքը որոշվում է`

1) թիվ 2 աղյուսակի 1-7-րդ կետերում հաշվի է առնված գլխավոր հատակագծի նախագծի կազմում հայեցակարգի մշակումը,

2) թիվ 2 աղյուսակի 8-րդ և 9-րդ կետերում գլխավոր հատակագծի նախագծի հայեցակարգի մշակման արժեքը որոշվում է լրացուցիչ` գլխավոր հատակագծի արժեքի 0.25 գործակցի կիրառմամբ,

Հայեցակարգի, որպես առանձին փուլ մշակման պարագայում, արժեքը որոշվում է թիվ 2 աղյուսակի 8-րդ և 9-րդ կետերում համապատասխան արժեքին 0.4 գործակցի կիրառմամբ: Գլխավոր հատակագծի մշակման արժեքը այդ դեպքում ընդունվում է 0.85 գործակցի կիրառմամբ,

3) թիվ 2 աղյուսակում հաշվի է առնված «Գյուղական բնակավայրի դիրքը տարաբնակեցման համակարգում» ուրվագծի մշակման արժեքը,

4) թիվ 2 աղյուսակում հաշվի է առնված մինչև 100 հազ. մ2 ընդհանուր մակերեսով բնակելի-քաղաքացիական առաջնահերթ շինարարության օբյեկտների տեղաբաշխման նախագծի մշակման արժեքը: Շինարարության նշված ծավալի գերազանցման կամ նախագծի, որպես առանձին փուլ մշակման դեպքում, արժեքը որոշվում է լրացուցիչ` ըստ թիվ 3 աղյուսակի,

5) Քաղաքային բնակավայրի դիրքը տարաբնակեցման համակարգում ուրվագծի արժեքը որոշվում է լրացուցիչ` քաղաքի գլխավոր հատակագծի արժեքին 0.15 գործակցի կիրառմամբ,

6) գլխավոր հատակագծի կազմում «Հենակետային պատմամշակութային հատակագծի» մշակման անհրաժեշտության դեպքում, նրա արժեքը որոշվում է լրացուցիչ` գլխավոր հատակագծի արժեքի 5% -ի չափով,

7) նախագծման այլ փուլերում մշակված «շրջակա միջավայրի պահպանության միջոցառումների» նախագծերի բացակայության դեպքում, հայեցակարգի կամ բնակավայրի գլխավոր հատակագծի կազմում «շրջակա միջավայրի պահպանություն» բաժնում ներառված աշխատանքների արժեքը (կախված տեղանքի բնապահպանական իրավիճակի բարդությունից) որոշվում է լրացուցիչ, նախագծի ընդհանուր արժեքին 0.2-0.3 գործակիցների կիրառմամբ,

8) բնակավայրի գլխավոր հատակագծի հետ համատեղված տարածքի գոտիավորման նախագծի արժեքը, որոշվում է լրացուցիչ` գլխավոր հատակագծի մշակման արժեքին 0.85 գործակցի կիրառմամբ և գոտիավորման նախագծի մշակման արժեքին` 4-րդ գլխի 7-րդ կետի դ. ենթակետին համապատասխան գործակիցների կիրառմամբ,

9) վարչատարածքային միավորների լանդշաֆտային և առողջարանային ռեկրեացիոն (վերականգնողական) բնույթի աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև արտադրական կարողությունների, ինժեներական, տրանսպորտային, կոմունիկացիոն ենթակառուցվածքների տեղաբաշխման նախագծերի արժեքները (կախված աշխատանքների տեսակից և աշխատատարությունից) որոշվում են թիվ 1 աղյուսակին համապատասխան արժեքին 0.1-0.25 գործակիցների կիրառմամբ:

18. Առաջնահերթ շինարարության տեղաբաշխման նախագծի առանձին փուլով մշակման արժեքը որոշվում է՝ համաձայն թիվ 3 աղյուսակի («Փ» օբյեկտի հիմնական ցուցանիշը` 1000 քմ):

 

Աղյուսակ 3

 

Հ/հ Նախագծվող օբյեկտի անվանումը Արժեքի հաստատուն մեծություններ. հազ. դրամ
Ա Բ
  Նոր բնակելի-քաղաքացիական առաջնահերթ շինարարության օբյեկտների տեղաբաշխման նախագծի մշակում, շենքերի ընդհանուր մակերես` 1000 քմ    
1 100-ից մինչև 250 2120 9.86
2 250-ից մինչև 500 2648 7.73
3 500-ից մինչև 1000 3792 5.44

 

19. Քաղաքային համայնքի (բնակավայրի) գոտիավորման նախագծի մշակման արժեքը որոշվում է՝ համաձայն թիվ 4 աղյուսակի («Փ» օբյեկտի հիմնական ցուցանիշը` հա):

 

Աղյուսակ 4

 

Հ/հ Նախագծվող օբյեկտի անվանումը Արժեքի հաստատուն մեծություններ. հազ. դրամ
Ա Բ
  Քաղաքային համայնքի (բնակավայրի) գոտիավորման նախագիծ, տարածքի նախագծային մակերեսով` հա    
1 մինչև 5 155 130
2 5-ից մինչև 30 350 90
3 30-ից մինչև 50 955 71
4 50-ից մինչև 100 2692 38
5 100-ից մինչև 250 4326 22
6 250 և ավելի 5058 19

 

20. Ստորև թվարկված աշխատանքների արժեքը որոշվում է`

1) որպես առանձին նախագիծ «Արդյունաբերական գոտու գոտիավորման նախագծի» մշակման արժեքը որոշվում է թիվ 4 աղյուսակին համապատասխան արժեքին 0.7 գործակցի կիրառմամբ,

2) որպես առանձին նախագիծ «լանդշաֆտային գոտու գոտիավորման նախագծի» մշակման արժեքը (կախված կառուցապատման աստիճանից) որոշվում է թիվ 4 աղյուսակին համապատասխան արժեքին 0.2-ից - 0.5 գործակցի կիրառմամբ,

3) գյուղական բնակավայրի տարածքի գոտիավորման նախագծի մշակման դեպքում կիրառվում է 0,75 գործակիցը,

4) թիվ 4 աղյուսակում հաշվի են առնված կարևոր հանգույցների (փողոցների, հրապարակների, քաղաքաշինական համալիրների) ծավալահատակագծային լուծումների էսքիզների մշակումները:

Գոտիավորման նախագծերի (առանց ծավալահատակագծային լուծումների էսքիզների) մշակման դեպքում՝ արժեքի նկատմամբ կիրառվում են 0.3-ից - 0.5 գործակիցները,

5) Երևան քաղաքի թաղային համայնքների համար գոտիավորման նախագծի մշակման արժեքը որոշվում է առանձին հատակագծային-կառուցվածքային միավորների (թաղամասեր, միկրոշրջաններ) նախագծային արժեքների հանրագումարի արդյունքում:

21. Տարածքի ինժեներական նախապատրաստական միջոցառումների ուրվագծի մշակման արժեքը որոշվում է՝ համաձայն թիվ 5 աղյուսակի և սույն կարգի 4-րդ գլխի 8 և 9 կետերի («Փ» օբյեկտի հիմնական ցուցանիշը` հա և կմ):

 

Աղյուսակ 5

 

Հ/հ Նախագծվող օբյեկտի անվանումը (Օբյեկտի հիմնական ցուցանիշը) Արժեքի հաստատուն մեծություններ (հազ. դրամ)
Ա Բ
1 Տարածքային օբյեկտի ինժեներական նախապատրաստական միջոցառումների ուրվագիծ, տարածքի նախագծային մակերեսով (հա)    
1.1 մինչև 100 292  
1.2 100-ից մինչև 500 262 0.301
1.3 500 հա և ավելի 358 0.109
2 Գծային օբյեկտի ինժեներական նախապատրաստման միջոցառումների ուրվագիծ, օբյեկտի ձգվածությամբ (կմ)    
2.1 մինչև 1 131  
2.2 1-ից մինչև 5 99 32.68
2.3 5 և ավելի 243 3.97

 

22. Տարածքային օբյեկտների ինժեներական նախապատրաստական միջոցառումների ստորև թվարկված ուրվագծերի մշակման արժեքները որոշվում են թիվ 5 աղյուսակի 1-ին կետին համապատասխան արժեքին հետևյալ գործակիցների կիրառմամբ`

1) հակասողանքային միջոցառումների ուրվագիծ                   1.00

2) հակահեղեղային միջոցառումների ուրվագիծ                      0.35

3) սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման ուրվագիծ    0.55

4) գրունտային ջրերի մակարդակի իջեցման ուրվագիծ             1.15

5) ջրածածկումից պաշտպանության ուրվագիծ                       0.30

6) հողերի վերամշակման ուրվագիծ                                      1.20

7) հողերի ռեկուլտիվացիայի ուրվագիծ                                 0.35:

23. Գծային օբյեկտների ինժեներական նախապատրաստման միջոցառումների ստորև թվարկված ուրվագծերի մշակման արժեքները որոշվում են թիվ 5 աղյուսակի 2-րդ կետին համապատասխան արժեքի նկատմամբ կիրառվող գործակիցների միջոցով`

1) գետի հունի կարգավորման և ուղղման ուրվագիծ              1.00

2) ափաամրացման աշխատանքների ուրվագիծ                      0.60

3) առափնյա փողոցների ուրվագիծ                                     1.90

4) գետի հոսքի կարգավորման ուրվագիծ                             2.35

5) հեղեղատար ձորակների և այլ խախտված տարածքների

    բարեկարգման ուրվագիծ                                               0.60:

 

4. ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՅՐՈՒՂԻՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ

 

24. Տվյալ բաժինը ներառում է մայրուղիների, փողոցների, տրանսպորտային հանգույցների և հատումների նախագծման աշխատանքների արժեքները:

Դրանք կիրառվում են նաև գոտիավորման նախագծերի կազմման ընթացքում` միկրոշրջանների (թաղամասերի) կառուցապատման «Էսքիզային նախագիծ» փուլում` տրանսպորտային հանգույցների առավել մանրակրկիտ մշակման անհրաժեշտության դեպքում վերը նշված աշխատանքների արժեքների որոշման համար:

25. Քաղաքային մայրուղիների և տրանսպորտային հանգույցների հատակագծի մշակման արժեքը որոշվում է՝ համաձայն թիվ 6 աղյուսակի («Փ» օբյեկտի հիմնական ցուցանիշը` կմ):

 

Աղյուսակ 6

 

Հ/հ Նախագծվող օբյեկտի անվանումը (Օբյեկտի հիմնական ցուցանիշը, կմ) Արժեքի հաստատուն մեծություններ.
հազ. դրամ
Ա Բ
1 Համաքաղաքային նշանակության մայրուղի 484 193
2 Շարժման ուղեբաժանքով տրանսպորտային հանգույցներ`    
 2.1 մեկ մակարդակով 826  
 2.2 երկու մակարդակներով 1242  
3 Քաղաքային մայրուղիների հատումները տարբեր մակարդակներով`    
 3.1 քաղաքային նշանակության փողոցի հետ 550  
3.2 երկաթուղային գծերի, գետերի, զառիթափերի, ինժեներական կառույցների, տրամվայի գծերի 416  
 3.3 նույնը շարժման կարգավորմամբ 758  
4 Հետիոտնային փողոցներ 272  

 

26. Թիվ 6 աղյուսակում մայրուղիների և տրանսպորտային հանգույցների գլխավոր հատակագծի մշակման արժեքները նախատեսված են նախագծի 1:500 մասշտաբով կատարման համար:

1:1000 կամ 1:2000 մասշտաբով գլխավոր հատակագծերի մշակման դեպքում` թիվ 6 աղյուսակին համապատասխան արժեքի նկատմամբ կիրառվում են համապատասխանաբար` 0.9 և 0.7 գործակիցները:

27. Մայրուղու 1կմ-ից պակաս ձգվածության դեպքում թիվ 6 աղյուսակին համապատասխան արժեքի նկատմամբ կիրառվում է 1.15 գործակիցը:

28. Քաղաքային նշանակության փողոցների նախագծերի մշակման դեպքում թիվ 6 աղյուսակին համապատասխան արժեքին 0.6 և 0.2 գործակիցների կիրառմամբ:

 

5. ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԳԾԱԳՐԵՐ

 

29. Ցուցադրական գծագրերի մշակման արժեքը որոշվում է՝ համաձայն թիվ 7 աղյուսակի («Փ» օբյեկտի հիմնական ցուցանիշը` քառ. դմ):

 

Աղյուսակ 7

 

Հ/հ Նախագծվող օբյեկտի անվանումը Արժեք. հազ. դրամ (Ա)
  Ցուցադրական գծագրերի կատարում. կառուցապատման և բարեկարգման փռվածք, աքսոնոմետրիա, հեռանկար, համայնապատկեր  
1 մասշտաբ 1:400 0.85
2 մասշտաբ 1:200 1.05
3 մասշտաբ 1:100 1.25

 

30. Ցուցադրական գծագրերի էլեկտրոնային եղանակով կատարման դեպքում` թիվ 7 աղյուսակին համապատասխան արժեքին 0.8 գործակցի կիրառմամբ:

31. Ցուցադրական գծագրերի փոքրացված մասշտաբով և աշխատանքի ճարտարապետական պարզեցված լուծումներ օգտագործելիս թիվ 7 աղյուսակին համապատասխան արժեքին 0.7 գործակցի կիրառմամբ:

 

III. ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՐԺԵՔԸ

 

6. ՀՐԱՀԱՆԳՆԵՐ ԱՐԺԵՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

32. Կարգի տվյալ գլխում բերված են ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի, այդ թվում՝ բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների, տրանսպորտային և կոմունալ տնտեսության օբյեկտների կառուցման, վերակառուցման, ընդլայնման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման, բարեկարգման, բնակելի թաղամասերի համալիր կառուցապատման նախագծերի մշակման արժեքի հաշվարկները: Արժեքները որոշվում են ստորև բերվող գնագոյացման նորմատիվների միջոցով:

33. Նախագծային փաստաթղթերի մշակման գնագոյացման նորմատիվներում հաշվի են առնված և լրացուցիչ վճար չեն պահանջում`

1) տարածքի բարեկարգման նախագծի մշակումը` հատկացված հողատարածքի սահմաններում,

2) ներտարածքային ինժեներական ցանցերի նախագծերի մշակումը` մինչև հատկացված հողատարածքում գտնվող միացման կետերը,

3) ներտարածքային ինժեներական ցանցերի տեղափոխման նախագծերի մշակումը` հատկացված հողատարածքի սահմաններում,

4) շենքի ներքին ընդհանուր շինարարական լուծումների մշակումը,

5) օբյեկտների և համալիրների նախագծման, շինարարության արժեքի և պայմանագրային գնի որոշումը:

34. Նախագծային փաստաթղթերի մշակման գնագոյացման նորմատիվներում հաշվի չեն առնված և լրացուցիչ արժեք են պահանջում հետևյալ նախագծային աշխատանքները՝

1) հատկացված տարածքով անցնող քաղաքային ցանցերի նախագծումը,

2) արտատարածքային ինժեներական ցանցերի և կառույցների նախագծումը,

3) շենքերի արտաքին և ներքին գեղարվեստական ձևավորումների, անհատական կահույքի, գովազդի տարրերի և ճարտարապետական փոքր ձևերի նախագծումները,

4) փողոցային երթևեկության կարգավորման և ղեկավարման ավտոմատացված համակարգի նախագծումը,

5) մեխանիկական և ոչ մեխանիկական ստանդարտացված սարքավորումների նախագծումը,

6) մետաղական կոնստրուկցիաների մանրամասնեցման (ՄԿՄ) նախագծումը,

7) մի քանի տարբերակով կամ մրցութային հիմունքներով նախագծումը,

8) աշխատանքների հատուկ մեթոդների կիրառման ընթացքում օգտագործվող բարդ կոնստրուկցիաների, օժանդակ կառույցների, հարմարանքների և սարքերի նախագծումը,

9) նախագծային լուծումների շտկումը` նախագծման պայմանների փոփոխման դեպքում (նոր նորմատիվ փաստաթղթերի կիրառում` լրացուցիչ նախագծային առաջադրանքի կատարում, սարքավորումների փոխարինում առավել արդյունավետ ցուցանիշներ ունեցողներով և այլն),

10) հատկացված հողամասի սահմաններից դուրս գտնվող տարածքների բարեկարգման ու լանդշաֆտային կազմակերպման նախագծումը,

11) լրացուցիչ աշխատանքների կատարումը:

35. Նախագծային աշխատանքների արժեքը սահմանվում է թիվ 8 աղյուսակում բերված ցուցանիշներով` կախված շինարարության արժեքի հաշվարկային մեծությունից և օբյեկտի բարդության կարգից:

36. Շինարարության արժեքի հաշվարկային չափը և նախագծման բարդությունը որոշվում է՝ կախված օբյեկտի տիպից և հիմնական ցուցանիշից:

Նախագծային աշխատանքների արժեքի որոշման բանաձևն է՝

Նաան/100,

որտեղ`

Նա՝ նախագծային աշխատանքների արժեքն է,

Շա՝ շինարարության արժեքը (հաշվարկվում է շինարարական աշխատանքների (կոնստրուկցիաների, պատրաստվածքների) խոշորացված ցուցանիշների կիրառմամբ, որոնք սահմանվում են լիազոր մարմնի կողմից` համաձայն ՀՀ կառավարության թիվ 156-Ն, 20.02.2003 թ. որոշման),

Ան՝ հիմնական նախագծային աշխատանքների նորմատիվն է (%-ով):

37. Որպես ուղենիշ կարելի է օգտագործել նաև 1 քմ ընդհանուր մակերեսի նախագծային աշխատանքների արժեքը` ըստ օբյեկտների բարդության կարգի ( հավելված Բ):

 

Աղյուսակ 8

 

Հ/հ Շինարարության արժեքի խոշորացված ցուցանիշ կամ մոտավոր նախահաշվային արժեք` Շա (մլն դրամ) Հիմնական նախագծային աշխատանքների նորմատիվը շինարարության (վերակառուցման) արժեքի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ՝ ըստ օբյեկտների բարդության կարգի (%)
I II III IV V
1 մինչև 10 ներառյալ 5.0 6.5 8.0 - -
2 10-ից ավելի մինչև 20-ը ներառյալ 4.0 5.5 7.0 8.5 -
3 20-ից ավելի մինչև 50-ը ներառյալ 3.0 4.5 6.0 7.5 9.0
4 50-ից ավելի մինչև 100-ը ներառյալ 2.5 4.0 5.5 6.5 8.5
5 100-ից ավելի մինչև 200-ը ներառյալ 2.0 3.5 4.5 6.0 7.5
6 200-ից ավելի մինչև 350-ը ներառյալ - 3.0 4.0 5.5 6.5
7 350-ից ավելի մինչև 500-ը ներառյալ - 2.5 3.5 4.5 5.5
8 500-ից ավելի մինչև 700-ը ներառյալ - 2.0 3.0 4.0 5.0
9 700-ից ավելի մինչև 1000-ը ներառյալ - - 2.5 3.5 4.5
10 1000-ից ավելի մինչև 1500-ը ներառյալ - - 2.0 3.0 4.0
11 1500-ից ավելի մինչև 2500-ը ներառյալ - - - 2.5 3.5
12 2500-ից ավելի մինչև 3500-ը ներառյալ - - - 2.0 3.0
13 3500 և ավելի - - - - 2.0

 

7. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱՉԱՓԸ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻՑ

 

38. Օբյեկտների բարդության կարգը որոշվում է՝ համաձայն Ա հավելվածի:

39. Մի քանի շենքերից (կառույցներից, միավորներից) բաղկացած համալիրների նախագծման արժեքը որոշվում է որպես միավոր արժեքների հանրագումար:

40. Նախագծման արժեքի բաշխումը նախագծման փուլերի միջև կատարվում է թիվ 9 աղյուսակի համաձայն:

 

Աղյուսակ 9

 

Նախագծման փուլը Նախագծման յուրաքանչյուր փուլի արժեքի մասնաչափը`
հիմնական նախագծային աշխատանքների ընդհանուր արժեքից (%)
Էսքիզային նախագիծ (ԷՆ) 20
Աշխատանքային նախագիծ (ԱՆ) 80

 

41. «Էսքիզային նախագիծ» (ԷՆ) փուլը բացառելու դեպքում I, II և III բարդության օբյեկտների նախագծման աշխատանքների արժեքն ավելացվում է բացառվող փուլի արժեքի 50%-ի չափով:

42. IV և V բարդության օբյեկտները «Նախագիծ» (Ն) ու «Աշխատանքային փաստաթղթեր» (ԱՓ) փուլերով (երկաստիճան նախագծում) նախագծելու և «Աշխատանքային նախագիծ» (ԱՆ) փուլը բացառելու դեպքում վերջիններիս արժեքն ավելացվում է 20% -ի չափով:

43. Բազմակի կիրառման նպատակով նախագծերի մշակման դեպքում թիվ 8 աղյուսակում նախատեսված նորմատիվները ըստ օբյեկտի բարդության ավելացվում են մեկ նիշով:

44. Գործարանային պատրաստման շինարարական կոնստրուկցիաների աշխատանքային գծագրի մշակման արժեքը շենքերի և շինությունների նախագծման արժեքի մեջ չի մտնում և որոշվում է լրացուցիչ:

45. Բազմակի կիրառման նախագծերի տեղակայման արժեքը, առանց նրանց տեղակայման կոնկրետ հասցեների, սահմանվում են 8-րդ գլխի 5-րդ կետի համաձայն` հաշվարկված մեծության 90%-ի չափով: Տեղակայման արժեքը սահմանվում է 8-րդ գլխի 9-րդ կետի համաձայն:

46. Կրկնակի կամ բազմակի կիրառման նախագծերի տեղակայման արժեքը սահմանվում է, հաշվի առնելով նրանց կատարումը մեկ փուլով` աշխատանքային նախագծի (ԱՆ) թիվ 8 աղյուսակով սահմանված հիմնական նախագծային աշխատանքների արժեքից հետևյալ տոկոսային հարաբերությամբ`

1) առանց շենքի վերգետնյա մասի վերամշակման` 20%,

2) շենքի վերգետնյա մասի վերամշակման, ճակատների և հատակագծման փոփոխմամբ, հարկայնության փոփոխմամբ, ներառյալ տանիքի կոնստրուկցիաների փոփոխմամբ տիպարային հատվածամասնավորման դեպքում, պահպանելով հիմնական ճարտարապետահատակագծային և կոնստրուկտիվ լուծումները (կախված նախագծի վերամշակման ծավալից)` 25%-70%-ի չափով:

47. Վերակառուցման կամ տեխնիկական վերազինման աշխատանքների արժեքը ընդունվում է թիվ 8 աղյուսակում նախատեսված արժեքից 25%-ով բարձր, կախված նախագծման բարդությունից:

48. Նոր շինարարության համար նախատեսված բարդ պայմաններում նախագծման արժեքը (օբյեկտը պատմական գոտում, պահպանվող լանդշաֆտի դեպքում, բարդ տեղամասերում և այլն) ընդունվում է թիվ 8 աղյուսակում նշված արժեքից` 20-25%-ից բարձր:

49. Նախագծային առաջադրանքով նախագծային լուծումների լրացուցիչ տարբերակների մշակման պահանջի դեպքում, արժեքը որոշվում է ըստ Պատվիրատուի հայեցողության` լրացուցիչ գումարի տրամադրմամբ:

50. Թաղամասերի, միկրոշրջանների, քաղաքաշինական համալիրների և գյուղական բնակավայրերի կառուցապատման նախագծման արժեքի մեջ նախատեսված են ռելիեֆի, ճանապարհների, ինժեներական ցանցերի կազմակերպման և տարածքի ինժեներական նախապատրաստական այլ միջոցառումների (դիմհարային պատեր, լանջերի ամրապնդում, ցամաքուրդ և այլն) իրականացման ծախսերը:

51. Կառուցապատման նախագծի արժեքը «Էսքիզային նախագիծ» փուլի համար ընդունվում է մինչև 1.5 գործակցի կիրառմամբ:

Գյուղական բնակավայրերում նախագծման արժեքը ընդունվում է 0.8 գործակցով:

52. Կառուցապատման նախագծերի արժեքի մեջ չեն մտնում նրանում նախատեսվող շենքերի տեղակապման կամ նախագծման արժեքները:

53. Քաղաքաշինական համալիրի նախագծային փաստաթղթերի մշակման դեպքում նախագծման արժեքը ավելանում է հատակագծման աշխատանքների ամբողջ արժեքի 5%-ի չափով:

54. Արդյունաբերական օբյեկտների և ինժեներական ապահովման նախագծման արժեքը, որտեղ տեխնոլոգիական արժեքը չի գերազանցում ընդհանուր արժեքի 25%-ը, ընդունվում է թիվ 8 աղյուսակի համաձայն:

Եթե տեխնոլոգիական սարքավորումների արժեքը ավելի է շինարարության ամբողջ արժեքի 25%-ից, ապա նախագծային աշխատանքների արժեքը ընդունվում է թիվ 8 աղյուսակի համաձայն` առանց տեխնոլոգիական սարքավորումների և նրանց մոնտաժի արժեքի (դրանք պատվիրվում են առանձին նախագծային առաջադրանքի հիման վրա) :

55. Ինժեներական հաղորդակցուղիների գծապատկերի մշակման արժեքը ընդունվում է «Էսքիզային նախագիծ» փուլով նախատեսված արժեքի չափով:

56. Շենքերի և շինությունների ներքին հարդարման` գեղարվեստական ձևավորման նկատմամբ ներկայացվող հատուկ պահանջների դեպքում (գեղարվեստական ձևավորման, անհատական կահույքի ու սարքավորումների, գովազդի տարրերի և այլն), նախագծային աշխատանքների արժեքը որոշվում է նմանատիպ աշխատանքների համար սահմանված հատուկ գներով:

 

8. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄ

 

57. Լրացուցիչ աշխատանքների և ծառայությունների արժեքը որոշվում է`

1) հիմնական նախագծային աշխատանքների արժեքից` Պատվիրատուի կողմից սահմանվող տոկոսաչափով,

2) սահմանված կարգով հաստատված համապատասխան գնացուցակներով:

58. Լրացուցիչ աշխատանքների և ծառայությունների արժեքը որոշվում է ստորև նշված ցուցանիշներով`

1) ելակետային նյութերի և տվյալների հավաքագրումը, շինարարության տեղամասի ընտրությունը` նախագծային արժեքի մինչև 2%-ը,

2) էսքիզային մինչնախագծային առաջարկությունների (հայեցակարգերի) նախապատրաստում, հողամասի ընտրության և օբյեկտի նախագծման որոշման նախապատրաստման համար` նախագծային արժեքի մինչև 3%-ը,

3) օբյեկտների տիտղոսացուցակների կազմում` նախագծային արժեքի մինչև 0.1%-ը,

4) պատվիրատուի հանձնարարությունների (պարտականությունների) կատարում կապալառուի ընտրության և կապալի պայմանագրերի նախապատրաստման վերաբերյալ` նախագծային արժեքի մինչև 3%-ը,

5) շինարարության ընդհանուր նախահաշվային արժեքի որոշում, վերջնական ֆինանսական հաշվեկշռի կազմում, կատարողական գծագրերի և օբյեկտի շահագործման փաստաթղթերի կազմում - նախագծային արժեքի 10 - 15%-ը:

59. Մետաղական կոնստրուկցիաների մանրամասնեցման, նաև անհատական կոնստրուկցիաների պատրաստման արժեքը որոշվում է արտադրող գործարանի կողմից:

 

9. ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐԺԵՔԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ, ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄ

 

60. Ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին նախատեսվող` Նախագծային արտադրանքի պայմանագրային գինը ձևավորվում է Պատվիրատուի և Նախագծողի փոխհամաձայնությամբ, ելնելով երկկողմանի շահերից, ստեղծագործական և ռիսկի աստիճանի գնահատումից, հաշվի առնելով օբյեկտի ճարտարապետական և տեխնիկական բարդությունը, նախագծման և շինարարության այլ պայմանները:

61. Պայմանագրային գինը ձևավորվում է սահմանված կարգով նախապատրաստված և շինարարության հաշվարկային արժեքի մեծության և օբյեկտի բարդության վերաբերյալ հիմնավորված տվյալներն ընդգրկող ելակետային փաստաթղթերի հիման վրա, սակայն՝

1) պայմանագրային գինը չի կարող լինել պակաս 8-րդ գլխի դրույթներով որոշված նախագծային արժեքից, եթե պայմանագիրը կնքվում է նախագծային կազմակերպության և պատվիրատուի միջև բանակցությունների արդյունքում,

2) այն դեպքում, երբ նախագծային կազմակերպությունը ընտրվում է մրցույթի միջոցով, մրցութային բազային գինը չի կարող պակաս լինել 3-րդ գլխի դրույթներով որոշված նախագծային արժեքից:

62. Հիմնական աշխատանքների հետ մեկտեղ պայմանագրային գնում հաշվի են առնվում`

1) 8-րդ գլխում նախատեսված լրացուցիչ աշխատանքների և ծառայություն արժեքը,

2) կողմերի համաձայնությամբ հաշվարկված զուգընթաց ծախսերի արժեքը:

63. Պայմանագրի բոլոր դրույթները և պայմանագրային գնի ձևավորված արժեքը հիմք է հանդիսանում կողմերի իրավունքների և պարտավորությունների հստակ կատարման, դրանցով սահմանված ժամկետների պահպանման, վերջնահաշվարկի հստակեցման համար և այլն:

 

Հավելված Ա

 

Օբյեկտների ցանկը ըստ բարդության կարգի

 

Աղյուսակ Ա 1

 

Հ/հ Նախագծվող օբյեկտների անվանումը Նախագծման պայմանների բնութագիրը Օբյեկտի բարդության կարգը
I II III IV V
1 2 3 4 5 6 7 8
I Բնակելի միկրոշրջանի, թաղամասի, համալիրի կառուցում          
1.1 Քաղաքաշինական համալիրների (բնակելի տների և հասարակական նշանակության շենքերի խմբի) կառուցապատման նախագծերը Կառուցապատման, բարեկարգման, ռելիեֆի կազմակերպման, կանաչապատման, ինժեներական ցանցերի ճարտարապետահատակագծային լուծումներ, միկրոշրջանների (թաղամասի) կարմիր գծերի սահմանումներ   +      
1.2   Նույնը, տեղակապվող բնակելի տների, մշակութային և կենցաղային օբյեկտների տեղադրման դեպքում     +    
1.3   Նույնը, անհատական օբյեկտների տեսակարար կշռի ավելի քան 20% դեպքում       +  
1.4   Նույնը, ինքնատիպ համալիրների շինարարության դեպքում       +  
1.5 Ցածրահարկ քաղաքային կառուցապատում մենատներով       +    
1.6 Ցածրահարկ կառուցապատում գյուղական վայրերում` բնակելի տներով     +      
II

Բարեկարգում և կանաչապատում

         
2.1 Տարածքի բարեկարգում և կանաչապատում Գյուղական բնակավայրերի, կոմունալ և արտադրական գոտիների բարեկարգում   +      
Քաղաքային բնակավայրերի, գործարանային տարածքների բարեկարգում, ճարտարապետական փոքր ձևեր     +    
Տարածքների բարեկարգում       +  
2.2 Քամուց և աղմուկից պաշտպանող գոտիների ծառատնկում, հեծանվային, սահնակային և հետիոտն ուղեգծերի կառուցում առանց սարքավորումների և տեխնիկական հագեցվածության   +        
III

Բնակելի տներ

         
3.1 Այգետնակներ, ամառանոցային բնակելի տներ     +      
3.2 Տներին կից տնտեսական և օժանդակ շինություններ   +        
3.3 Ցածրահարկ բնակելի տներ (մինչև 2 հարկ ներառյալ + մանսարդ)         +  
3.4 Միջին հարկայնությամբ բնակելի տներ (շենքեր) (2-ից ավելի մինչև 4 հարկ ներառյալ)         +  
3.5 Առանձնատներ, տեռասային բնակելի տներ           +
3.6 Բազմահարկ բնակելի շենքեր (4-ից ավելի մինչև 9 հարկ ներառյալ) Տեղական (համայնքային) շինարարության համար     +    
3.7 Քաղաքաշինական հատուկ նշանակություն ունեցող բազմահարկ շենքեր և համալիրներ           +
3.8 Հանրակացարաններ Ընդհանուր խոհանոցներով և սանհանգույցներով,   +      
սենյակներին կից սանհանգույցներով և զարգացած հանրային մասով       +    
IV

Մշակույթի ու արվեստի շենքեր և շինություններ

         
4.1 Ոչ հիմնական շինություններ` ներկայացումների, ցուցահանդեսների և նմանատիպ միջոցառումների համար   +        
4.2 Ամառային կինոթատրոններ և էստրադաներ     +      
4.3 Ակումբներ, տուն-թանգարաններ       +    
4.4 Մշակույթի տներ, գրադարաններ, թեմատիկ թանգարաններ         +  
4.5 Կինոթատրոններ մինչև 200 նստատեղով       +    
4.6 Կինոթատրոններ 200-ից ավելի մինչև 1000 ներառյալ նստատեղով         +  
4.7 Կինոհամերգային դահլիճներ և կինոթատրոններ 1000-ից ավելի նստատեղով           +
4.8 Ազգային պատկերասրահներ, ազգային թանգարաններ, ազգային (ակադեմիական) գրադարաններ, մշակութային կենտրոններ           +
4.9 Թատրոններ, կրկեսներ, համերգասրահներ           +
V

Կրոնական, պաշտամունքային շենքեր և շինություններ

        +
VI

Կրթական և ուսումնական նշանակության շենքեր և շինություններ

         
6.1 Նախադպրոցական հիմնարկներ       +    
6.2 Հանրակրթական դպրոցներ       +    
6.3 Մասնագիտացված և հատուկ դպրոցներ, քոլեջներ, ճեմարաններ, ուսումնարաններ, վարժարաններ         +  
6.4 Բարձրագույն ուսումնական հաստատություններ           +
VII

Հանգստի, սպորտի, ժամանցի և զբոսաշրջության համար նախատեսված շենքեր և շինություններ

         
7.1 Տուրիստական ապաստարաններ   +        
7.2 Քեմպինգներ, մոթելներ, տուրիստական բազաներ     +      
7.3 Երիտասարդական ճամբարներ, տուրիստական կայաններ, դահուկային բազաներ, վրանային բազաներ   +        
7.4 Մանկապատանեկան ամառային ճամբարներ, ալպինիստական բազաներ     +      
7.5 Պանսիոնատներ, հանգստյան տներ         +  
7.6 Բարձրակարգ տուրիստական և ակումբային համալիրներ           +
7.7 Հյուրանոցներ 1-2 աստղանի     +    
3 աստղանի       +  
4 և 5 աստղանի         +
7.8 Մարզադաշտեր, մարմնակրթական և սպորտային կենտրոններ, ստադիոններ, թենիսի կորտեր, ձիարշավարաններ, ավտոդրոմներ, հրաձգարաններ, սահադաշտեր Առանց օժանդակ շենքերի   +        
Սեզոնային օժանդակ շենքերով   +      
Տրիբունաներով ենթատրիբունային շենքերով     +    
7.9 Լողավազաններ Բաց     + +  
Ծածկած
7.10 Մարզաառողջարանական համալիրներ Առանց լողավազանի     +    
Լողավազանով       +  
7.11 Մինչև 40000 տեղանոց մարզադաշտեր         +  
7.12 40000 և ավելի տեղանոց ծածկված մարզադաշտեր, սպորտի պալատներ           +
7.13 Զվարճանքի և ժամանցի կենտրոններ         +  
7.14 Ատրակցիոններ և ավտոմատ խաղերի ծածկած դահլիճներ       +    
7.15 Կենդանաբանական և բուսաբանական լանդշաֆտային այգիներ     +      
VIII

Գիտական, գիտահետազոտական կազմակերպությունների շենքեր և շինություններ

         
8.1 Նախագծային կազմակերպություններ       +    
8.2 Մասնագիտացված գիտահետազոտական ինստիտուտներ և լաբորատորիաներ         +  
8.3 Ազգային հետազոտական և ակադեմիական կենտրոններ           +
IX

Առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքեր և շինություններ

         
9.1 Ժամանակավոր տաղավարներ, կրպակներ, ծածկեր, բաց շուկաներ և տոնավաճառներ   +        
9.2 Խանութներ, ճաշարաններ, սրճարաններ       +    
9.3 Առևտրի կենտրոններ, խոշոր հանրային և մասնագիտացված խանութներ, ռեստորաններ         +  
9.4 Կոմունալ տնտեսության շենքեր և շինություններ (հարսանյաց տներ, թաղման բյուրոներ, գերեզմանատներ, ավտոհանգրվաններ, բաղնիքներ, սաունաներ, հասարակական զուգարաններ)       +    
9.5 Կենցաղային սպասարկման շենքեր և շինություններ` վառելանյութի լիցքավորման կայաններ, ավտոտեխսպասարկման կայաններ, ավտոկայանատեղեր, վերանորոգման կետեր, լուսանկարչատներ, քիմիական մաքրման կետեր, կոշիկի և կարի անհատական պատվերների սրահ       +    
X

Կապի և տրանսպորտի շենքեր և շինություններ

         
10.1 Կապի բաժանմունքներ       +    
10.2 Փոստատներ, հեռագրատներ, փոստի տեսակավորման հանգույցներ         +  
10.3 Ավտոմատ հեռախոսակայաններ         +  
10.4 Տրանսպորտի բոլոր տիպերի կայաններ (ավտոկայաններ, երկաթուղային կայարան, ճոպանուղիներ, նավամատույցներ և այլն), ուղևորների սպասարկման գրասենյակներ, տրանսպորտային գործակալություն, տոմսերի իրացման կետեր, ավտոմատ հեռախոսակայաններ         +  
10.5 Օդանավակայաններ           +
XI

Վարչական (կառավարչական) հիմնարկների շենքեր և շինություններ

         
11.1 Գրասենյակներ (այդ թվում՝ նոտարական, իրավաբանական), օֆիսներ       +    
11.2 Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջազգային կազմակերպություններ, վարչական շենքեր, բանկեր, գործակալություններ, լրատվական կենտրոններ, արխիվներ, ապահովագրական հիմնարկներ           +  
11.3 Հասարակական-քաղաքակական գործունեության կենտրոններ, կառավարական շենքեր, բիզնեսկենտրոններ, դեսպանատներ, հյուպատոսարաններ, հեռուստա- և ռադիոընկերություններ           +
XII

Առողջապահության և սոցիալական ապահովության շենքեր և շինություններ

         
12.1 Բուժկետեր, մանկաբարձական կետեր     +      
12.2 Պոլիկլինիկաներ, բուժարաններ, ամբուլատորիաներ, դեղատներ, հիվանդանոցների տնտեսական մասնաշենքեր, շտապբուժօգնության կայաններ, սանէպիդկայաններ       +    
  12.3 Հիվանդանոցներ, բուժկենտրոններ, ծննդատներ, հիվանդանոցային համալիրներ, արյան փոխներարկման կայաններ, վերականգնողական և ախտորոշման (դիագնոստիկ) կենտրոններ, առողջապահական գործակալություններ, հոսպիտալներ         +  
12.4 Առողջարաններ, առողջարանային դպրոցական ճամբարներ         +  
12.5 Մասնագիտացված բուժկենտրոններ, բազմապրոֆիլային հիվանդանոցներ Ինքնատիպ սարքավորումներ և հանդերձանք         +
XIII

Արտադրական նշանակության շենքեր և շինություններ

         
XIII.I

Արդյունաբերական շենքեր և շինություններ

         
13.1 Էլեկտրատրանսպորտային կազմակերպություններ (տրոլեյբուսի դեպոներ, քարշային ենթակայաններ) Հասարակական տրանսպորտի կազմակերպությունների գործարաններ Արդյունաբերական գոտիներում       +  
Ճարտարապետական տեսքի նկատմամբ բարձր պահանջներ ունեցող մայրուղիների և կենտրոնների մոտ         +
13.2 Արտադրական բազաներ Շինարարական և մոնտաժային կազմակերպությունների     +    
    Հասարակական տրանսպորտի կազմակերպությունների       +  
13.3 Ավտոմոբիլային արդյունաբերություն ոլորտի շինություններ Ավտոճանմեխ. բազաներ, ավտոպարկեր       +  
Գործարաններ         +
13.4 Պոլիգրաֆիական արդյունաբերության ոլորտի շինություններ (հրատարակչություններ, տպարաններ)         +  
13.5 Սննդի արդյունաբերության, ձկնային տնտեսության ոլորտի շինություններ (հացամթերքի, հրուշակեղենի, ալյուրի, համակցված կերերի, մսամթերքի, պտուղ-բանջարեղենի, կաթնամթերքի, բուսական յուղերի, շաքարի, խմիչքների, հանքային ջրերի, ձկնամշակման, ծխախոտի և այլն)         +  
13.6 Փայտի և թղթի արդյունաբերության ոլորտի շենքեր և շինություններ (նրբատախտակի, ատաղձագործական իրերի, կահույքի, ստվարաթղթի, թղթի)         +  
13.7 Շինանյութերի արտադրության ոլորտի շինություններ (ցեմենտի, կրաքարի, գաջի, սալիկների, շինարարական քարերի, ե/բ կոնստրուկցիաների և այլն)         +  
13.8 Հաստոցաշինական և գործիքաշինական արդյունաբերության ոլորտի շինություններ         +  
13.9 Ջերմակայաններ և կաթսայատներ         +  
13.10 Էներգետիկայի ոլորտի շինություններ (ատոմակայաններ, ջերմային կայաններ, հիդրոէլեկտրակայաններ, այլընտրանքային էներգետիկայի կայաններ, կայանների ռադիոակտիվ թափոնների վերամշակման, թաղման շինություններ և այլն)           +
13.11 Մետալուրգիայի ոլորտի շինություններ (երկաթի, պողպատի, գունավոր մետաղների արտադրության շինություններ)           +
13.12 Լեռնահանքային արտադրության շինություններ           +
13.13 Քիմիական արտադրության ոլորտի շինություններ (կաուչուկների, ռետինատեխնիկական իրերի, կենցաղային քիմիայի)           +
13.14 Թեթև արդյունաբերության ոլորտի շինություններ (մանածագործական, կոշիկի, կաշվի, կարի, գորգերի, մետաքսի արտադրության)           +
13.15 Էլեկտրատեխնիկական, ռադիոէլեկտրոնային արտադրության ոլորտի շինություններ (էլեկտրաշարժիչներ, մարտկոցներ, էլեկտրական սարքեր, կիսահաղորդչային սարքեր և այլն)           +
XIII.II

Գյուղատնտեսական արտադրության նշանակության շենքեր և շինություններ

         
13.16 Պտուղ-բանջարեղենի պահոցներ       +    
13.17 Ծաղկանոցներ     +      
13.18 Ագրոարդյունաբերական համալիրի օբյեկտներ         +  
13.19 Գյուղատնտեսական մեքենատրանսպորտային պարկեր       +    
13.20 Նյութատեխնիկական և մատակարարման պահեստային համալիրներ, պարենային, ոչ պարենային և այլ նշանակության բազաներ Շուրջտարյա     +    
13.21 Անասնապահական շինություններ, թռչնանոցներ, դեզանոցներ, ջերմոցներ, չորանոցներ, սիլոսի հորեր, պահեստներ, անասնաբուժական կայաններ, արհեստական սերմնավորման կայաններ, սառնարանային տնտեսություններ, կերախոհանոցներ, սերմնաբուծական, թռչնաբուծական և անասնաբուծական կայաններ, գյուղատնտեսական մթերքների մթերման կետեր և այլն       +    
13.22 Քաղաքացիական պաշտպանության կառույցներ, ստորգետնյա ավտոհանգրվաններ         +  
13.23 Աղբի վերամշակման գործարաններ         +  
XIV

Քաղաքային ինժեներական կառույցներ և հաղորդակցուղիներ

         
14.1 Ջրամատակարարման, կոյուղու (այդ թվում՝ անձրևաջրերի) քաղաքային մայրուղիներ, գազատարներ, ջերմային ցանցեր, կապի էլեկտրացանցեր, մալուխային գծեր, ցամաքուրդներ Քաղաքամերձ գոտում կամ կառուցապատումից և գոյություն ունեցող ստորգետնյա հաղորդակցուղիների ազատ տարածքում   +      
Քաղաքի կառուցապատված մասում գոյություն ունեցող ստորգետնյա հաղորդակցուղիների առկայության դեպքում     +    
Վերգետնյա կամ ստորգետնյա կառույցների մոտ, երկաթգծերի, կամ մետրոյի գծերի հատմամբ, կամ անցումով, բարդ հիդրոերկրաբանական պայմաններում հատուկ ձևերի կիրառմամբ, արտաքին լուսավորում       +  
Հաղորդակցուղիների համատեղված տեղադրում       +  
14.2 Կարգավորվող (մեխանիկական) ԿՋԿ (կենտրոնական ջերմային հանգույց)         +  
14.3 Քաղաքային տրանսպորտի կառույցներ, կամուրջներ, թունելներ, ցցաթումբեր հետիոտնային անցումներ, առափնյա կայանատեղեր, կամրջային անցումներ, ինժեներական հաղորդակցուղիների տեղադրման համար ուղիներ, ավտոմայրուղիներ, ջրապատնեշներ Քաղաքամերձ գոտում, կամ քաղաքի չկառուցապատված տարածքում տիպարային կոնստրուկցիաների կիրառմամբ     +    
Չկառուցապատված տարածքներում անհատական կոնստրուկցիաների կիրառմամբ       +  
    Անհատական կոնստրուկցիաներով կայունացած կառուցապատում ունեցող շրջաններում, հետիոտնի անցումներ զարգացած ստորգետնյա տարածքով         +
14.4 Քաղաքային տրանսպորտային մայրուղիներ, ճանապարհներ և փողոցներ, ներթաղամասային անցումներ, տրանսպորտային հանգուցալուծումներ, վերջնակայաններ և հրապարակներ հասարակական տրանսպորտի կանգառի և պահպանման (այդ թվում՝ սպասարկման կառույցներով), հետիոտնային փողոցներ, մայթեր, ծառուղիներ և զբոսուղիներ պուրակներով; Քաղաքի կառուցապատումից ազատ տարածքում 5-ից մինչև 40% տեղանքի թեքություններով, առաջադրված կարմիր գծերով, նիշերով և լայնակի պրոֆիլով   +      
Նախագծում կայունացված հենակետային կառուցապատում ունեցող տարածքներում 0-ից մինչև 5% և 40%-ից ավելի ռելիեֆի թեքությունով, առաջադրված կարմիր գծերով, նիշերով և լայնակի պրոֆիլով     +    
    Նախագծում ոռոգման համակարգի առկայության կամ կարմիր գծերի, նիշերի և լայնակի պրոֆիլի ճշգրտմանբ կամ մշակմամբ       +  
14.5 Հաղորդակցային թունելներ (ստորգետնյա հաղորդակցուղիների հավաքատեղերով) Նախագծում քաղաքի կառուցապատումից և գոյություն ունեցող ստորգետնյա հաղորդակցուղիների ազատ տարածքում     +    
Նախագծում քաղաքի կառուցապատված մասում, այլ ստորգետնյա հաղորդակցուղիների հետ համատեղ կամ գոյություն ունեցողների դեպքում       +  
Նախագծում բարդ հիդրոերկրաբանական պայմաններում, հատուկ ձևերի, անհատական կոնստրուկցիաների, փակ անցման կիրառմամբ         +
14.6 Շինարարության հատուկ մեթոդների նախագծում (ջրաիջեցում, սառեցում, գրունտների քիմիական ամրապնդում, «պատը գրունտի մեջ»), իջուցիկ հորեր և այլն         +  
14.7 Ջրաբաշխիչներ ստորգետնյա աղբյուրներից, գազաբաշխիչ կայաններ (կետեր), տրանսֆորմատորային ենթակայաններ, բաշխիչ կետեր       +    
14.8 Բնական, կենցաղային և արտադրական կեղտաջրերի մաքրման կառույցներ       +    
14.9 Հիդրոտեխնիկական կառույցներ         +  
14.10 Քաղաքային ջրավազաններ       +    
14.11 Ջրաբաշխիչներ ցանկացած տեսակի աղբյուրներից, ջրատարի, կոյուղու պոմպակայաններ         +  
14.12 Էլեկտրակոռոզիայից ակտիվ պաշտպանության նախագծում       +    

1. Ցանկում օբյեկտի բացակայության դեպքում նախագծահետազոտական աշխատանքների արժեքը որոշվում է 8-րդ աղյուսակով նմանատիպ նշանակության օբյեկտներին համապատասխանեցմամբ:

2. Օբյեկտի բարդության կարգը որոշելու համար բավարար է 3-րդ սյունակում նախատեսված առնվազն մեկ հատկանիշի առկայությունը:

3. ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 13-ի թիվ 237-Ն որոշմամբ սահմանված հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների նախագծման արժեքի չափը պայմանավորված է Պատվիրատուի նախագծային առաջադրանքով նախատեսված հատուկ պահանջների ապահովմամբ:

4. Օբյեկտների դասակարգումը ըստ բնագավառների կատարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի և ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետի թիվ 108-Կ, 26.05.1998 թ. համատեղ հրամանով և ՀՀ կառավարության թիվ 1194-Ն, 12.08.2004 թ. որոշմամբ հաստատված ցանկերի հիման վրա:

 

Հավելված Բ

 

Հիմնական նախագծային աշխատանքների արժեքը ըստ օբյեկտների բարդության կարգի

 

(ՀՀ հազ. դրամ 1մ2 ընդհանուր մակերեսի համար)

 

Ընդհանուր մակերես. մ2 Բարդության կարգերը ըստ հավելված Ա-ի
I II III IV V
մինչև 500 5 6 7.5 9 12
 500-ից մինչև 1000 4.5 5.5 7 8 9
 1000-ից մինչև 2000 4 5 6 7 8
 2000-ից մինչև 3000 3.5 4.5 5.5 6 7.5
 3000-ից մինչև 5000 3 4 5 5.5 7
 5000-ից մինչև 7000 2.5 3.5 4.5 5 6.5
 7000-ից մինչև 10000 2 3 4 4.5 5.5
10000 և ավելի 1.5 2.5 3.5 4 5

 

1. Նախագծային արժեքի հաշվարկման բանաձևն է` Նա=ՄxԳ, որտեղ`

- Նա -նախագծային արժեքը

- Մ- նախագծվող մակերեսը (մ2)

- Գ - նախագծման 1մ2 արժեքը (ՀՀ հազ. դրամ):

2. ՀՀ փոխարժույթի բերված ցուցանիշները ինդեքսացվում են սահմանված կարգով: