«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 սեպտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11808265
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
1 սեպտեմբերի 2008 թ. ք. Երևան |
թիվ 757-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի օգոստոսի 25-ի ՆԿ-139-Ն կարգադրությունը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային ու հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 5-Ն հրամանի հավելված 23-ում կատարել հետևյալ լրացումը.
1. բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման «Հայաստանի Հանրապետության գերատեսչություններ» ենթահատվածի «ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե 1 05 037» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ`
1) «ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ 1 05 040»:
Նախարար |
Տ. Դավթյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|