Գլխավոր տեղեկություն
Համար
N 60-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.04.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.04.15/12(286) Հոդ.123
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
17.03.2008
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

31 մարտի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 10608098

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 մարտի 2008 թ.
ք. Երևան

 

N 60-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 191-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի դրույթներով` «Բուսասանիտարական հսկողության ենթակա բույսերի և բուսական արտադրանքի ցանկը» բույսերի պաշտպանության միջազգային համաձայնագրի պահանջներին և միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2007 թվականի օգոստոսի 23- ի «Բուսասանիտարական հսկողության ենթակա բույսերի և բուսական արտադրանքի ցանկը հաստատելու մասին» N 191-Ն հրամանի մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

հրամանով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Նախարար

Դ. Լոքյան

 

 

Հավելված
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2008 թվականի մարտի 17-ի
N 60-Ն հրամանի

 

 

«Հավելված
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2007 թվականի օգոստոսի 23-ի
N 191-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ

 

Ծածկագիրը Ա ն վ ա ն ու մ ը
1 2
0601 1. Գյուղատնտեսական, անտառային և գեղազարդային մշակաբույսերի սերմեր և տնկանյութ, սոխուկներ, պալարներ, արմատապալարներ, կտրոններ, անդալիսներ, սածիլներ
0602 ծառեր ու թփեր (անտառային, պտղատու, գեղազարդային և այլն) տնկիներ, սածիլներ, բույսերի կենդանի արմատներ, առանց արմատի տնկիներ, պատվաստացուներ, ճյուղեր, բեղիկներ և ընձյուղներ, սնկամարմիններ (միցելիաներ) սուբստրատում, այդ թվում՝ հողով և բուսական նյութերով
0603 թարմ, չոր կտրած ծաղիկներ և կոկոններ, տերևներ, ճյուղեր և բույսի այլ մասեր առանց ծաղիկների և կոկոնների
0604 ծառերի, թփերի կտրտված ճյուղեր տերևներով, ծաղիկներով և կոկոններով, խոտեր, մամուռներ և քարաքոսեր, բնական եղևնիներ (սղոցած)
0701 10 000 սերմացու կարտոֆիլ
0703 10 110 սերմացու գլուխ սոխ
0713 10 100 սերմացու ոլոռ
0713 20 000 սերմացու սիսեռ
0713 33 100 սերմացու լոբի
0713 40 000 սերմացու ոսպ
0713 50 000 սերմացու կերային լոբի և այլ ընդեղեններ
1001 90 910 սերմացու ցորեն
1003 00100 սերմացու գարի
1004 00 000 սերմացու վարսակ
1005 10 սերմացու եգիպտացորեն
1006 10 100 սերմացու բրինձ
1007 00 100 սերմացու սորգո
1201 00 100 սերմացու սոյա
120210100 սերմացու գետընկույզ
1204 00 100 սերմացու վուշ (կտավատ)
1205 10 100 սերմացու կանճրակ (հլածուկ)
1206 00 100 սերմացու արևածաղիկ
1207 սերմեր և պտուղներ յուղատու այլ մշակաբույսերի
1209 այլ սերմեր (ճակնդեղի, առվույտի, երեքնուկի, շյուղախոտի, մարգագետնային դաշտավլուկի, ոլոռնախոտի, մարգագետնային սիզախոտի, բանջարանոցային մշակաբույսերի և անտառային ծառատեսակների)
  2. Թարմ և չոր պտուղներ ու բանջարեղեններ
0701 կարտոֆիլ
0702 00 000 լոլիկ
0703 10 գլուխ սոխ, սոխ-շալոտ, սոխ-պրաս
0703 20 000 սխտոր
0703 90 000 սոխանման այլ բանջարեղեններ
0704 90 100 գլուխ կաղամբ, կոլրաբի և այլն
0704 10 000 ծաղկակաղամբ
0705 11 000 սալաթ, կաթնուկ
0705 21 000 ճարճատուկ
0706 10 000 գազար, շաղգամ, բողկ
0706 սեղանի ճակնդեղ
0706 90 900 այլ արմատապտուղներ
0706 90 100 նեխուր
0706 սեղանի ճակնդեղ
0707 00 050 վարունգ
0707 00 900 կորնիշոն
0708 ընդավոր բանջարեղեններ
0709 այլ թարմ բանջարեղեններ (ծնեբեկ, սմբուկ, սնկեր և գետնասնկեր տաքդեղ, մասուր, քաղցր եգիպտացորեն` կողրերով կամ հատիկներով, դդում, դդմիկ, ձիթապտուղ, խորոմսամիթ, կապար, թրթնջուկ և այլն)
0712 չորացած այլ բանջարեղեններ
1206 00 արևածաղկի զամբյուղ (բատատ)
0801 կոկոսյան ընկույզ, կեշյու
0802 ընկույզներ (նուշ, անտառային, հունական, շագանակներ, գետնանուշներ)
0803 00 բանաններ
0804 խուրմաներ, թուզ, արքայախնձոր, ավոկադո, գուավա, մանգո
0805 ցիտրուսային պտուղներ
0806 խաղող
0807 սեխ, ձմերուկ, պապայա
0808 խնձոր, տանձ և սերկևիլ
0809 ծիրան, բալ, կեռաս, դեղձ, սալոր
0810 այլ պտուղներ (գետնամորի, ազնվամորի),
0810 20 մոշ, հաղարջ, կոկռոշ, կիվի, լոռամրգի և այլն
0813 չորացած պտուղներ` ծիրան, սև սալոր, խնձոր, դեղձ, տանձ, ընկույզ, կամ չոր պտուղների խառնուրդ
1212 91 շաքարի ճակնդեղ
1212 99 200  շաքարեղեգ
  3. Պարենային, ֆուրաժային և տեխնիկական հացահատիկ, կոպրա, սոլոդ (գարեջրի ածիկ), դեղագործական և բուսական հումք ու բուսական ծագում ունեցող այլ մթերք
1001 ցորեն
1002 00 000 տարեկան (աշորա)
1003 00 գարի
1004 00 000 վարսակ
1005 եգիպտացորեն
1006 բրինձ
1006 30 կեղևահանված բրինձ
1007 00 հատիկային սորգո
1008 հնդկացորեն և այլ հացահատիկներ
1107 գարեջրի ածիկ
1201 00 սոյա
1203 00 000 ալյուր և քուսպ՝ ստացված յուղատու մշակաբույսերի սերմերից և պտուղներից
1210 գալյուկի կոներ, թարմ կամ չոր
1211 բույսերը, դրանց առանձին մասերը, ներառյալ սերմերը և պտուղները, որոնք օգտագործվում են պարֆյումերիայում, դեղագործական, ինսեկտիցիդ, ֆունգիցիդ նպատակներով (թարմ կամ չոր եղջերենու ծառի ունդեր, ծովային և այլ ջրիմուռներ, պտուղների կորիզներ, բուսական ծագում ունեցող այլ մթերք)
1213 00 000 ծղոտ
1214 խոտ, առվույտ, երեքնուկ, կորնգան, կերային արմատապտուղներ, լյուպին, վիկ, գոնդեղ և համանման կերային այլ բույսեր
1401 բուսական ծագում ունեցող նյութեր (բամբակ, եղեգ, ուռենի, ռաֆիա)
2302 թեփ, մաղվածքներ և այլ մնացորդներ, ինչպես նաև հացահատիկային և ընդավոր մշակաբույսերի աղալուց հետո ստացված թափոններ
2304 00 000 քուսպ և կարծր այլ մնացորդներ, որոնք ստացվել են սոյայի յուղի լուծազատումից
2305 00 000 քուսպ և կարծր այլ մնացորդներ, որոնք ստացվել են գետընկույզի յուղի լուծազատումից
2306 քուսպ և կարծր այլ մնացորդներ, որոնք ստացվել են վուշի, արևածաղկի սերմերի, կոկոսյան ընկույզի կամ կեղևի, բամբակի, քունջութի և ձիթապտղի սերմերի լուծազատումից
2308 00 բուսական ծագում ունեցող մթերք, բուսական թափուկներ, մնացորդներ և կողմնակի մթերք, որոնք օգտագործվում են որպես անասնակեր
5201 00 բամբակի չսանրված թելեր
5202 բամբակի մնացորդներ
5203 00 000 բամբակի սանրված թելեր
5301 վուշի մշակված կամ չմշակված թելեր և այլ թափոններ
  4. Ալյուր, ձավար, սուրճի հատիկ, կակաոյի ունդեր, ծխախոտի հումք և համեմունքներ
0901 սուրճ
0902 թեյ
0904 տաքդեղ, չորացած, ջարդած կամ աղացած
0905 00 000 վանիլին
0906 11 000 դարչին
0907 00 000 մեխակ
0908 10 000 մշկընկույզ (մուսկատ)
0909 անիսի, խորոմսամիթի, համեմի, քեմոնի սերմեր
0910 իմբիր, քրքում, ուրց, դափնետերև և այլ համեմունքներ
1101 00 ցորենի կամ այլ հացահատիկի ալյուր
1102 տարեկանի, եգիպտացորենի, բրնձի, գարու, վարսակի ալյուր և այլն
1103 ձավարեղեն
1104 հացահատիկ այլ եղանակներով վերամշակված (թեփահանված, տափակեցված դարմանի կամ ջարդվածքի ձևով)
1105 կարտոֆիլի ալյուր
1106 ալյուր և ձավար՝ ստացված չոր ընդավոր մշակաբույսերից, բանջարեղենից, արմավենու միջուկից, արմատապտուղներից
1801 00 000 կակաոյի ունդեր
2401 ծխախոտի հումք
    5. Հարուցիչներ հանդիսացող կենդանի սնկակիր, բակտերիակիր, վիրուսակիր, նեմատոդակիր, տզավոր և միջատավոր մշակաբույսեր և կենսաբանական ակտիվ նյութեր
3002 բուսական ծագում ունեցող վիրուսներ, կենսաբանական ակտիվ նյութեր
0106 90 001 կենդանի միջատներ
  6. Միջատների, բույսերի հիվանդությունների հարուցիչների հավաքածուներ, սերմերի և բույսերի հերբարիումներ ու հավաքածուներ
9705 00 000 որևէ տեսակի պատկանող մահացած օրգանիզմներ, կենդանիներ, պահածոյացված չոր կամ հեղուկ միջավայրում, ինչպես նաև կենդանիների խրտվիլակներ հավաքածուների համար, միջատներ տուփերում, սերմեր և բույսեր չոր կամ պահածոյացված հեղուկներում, հերբարիումներ
  7. Փայտանյութ և փայտե արտադրանք
4401 վառելափայտ՝ գերանների, քոթուկների, ոստերի, չրփիների խրձերի կամ նմանատիպ այլ ձևերով, փայտե տաշեղներ կամ ռանդատաշեղներ, փայտե թեփ կամ թափոններ և կտորտանք, շեղջաքարացված (ագլոմերացված) կամ չշեղջաքարացված գերանների, բրիկետների, հատիկների (գրանուլներ) կամ նմանատիպ այլ ձևով
4403 չմշակված անտառանյութ՝ արմատներով կամ առանց արմատների, սևացած կամ չսևացած չորսուներ
4404 տակառագործական փայտանյութ, կոտրտված գերաններ, փայտե հենացցեր կամ ցցեր՝ սրված, բայց երկայնակի չսղոցված, բայց չսրված, չճկված կամ այլ ձևերով չմշակված՝ ձեռնափայտերի, հովանոցների, գործիքների, բռնակների և նմանատիպ այլ սարքերի պատրաստման համար, կեղևահանված կամ նմանատիպ այլ բնափայտ
4405 00 000 փայտե բուրդ, փայտալյուր
4406 երկաթուղային և տրամվայի գծերի փայտակոճեր
4407 անտառանյութ՝ երկայնակի սղոցված կամ կոտրատված, ռանդած կամ կեղևահանված, տաշված կամ չտաշված, հղկված կամ չհղկված, սեպային միացումներով կամ առանց միացման՝ 6 միլիմետրից հաստ
4408 միաշերտ նրբատախտակի թերթեր կամ միաշերտ նրբատախտակ (սոսնձված կամ չսոսնձված շպոն)` սոսնձված նրբատախտակի համար և այլ փայտանյութ` երկայնակի կտրտված, մասերի բաժանված կամ կեղևահանված, ռանդած կամ չռանդած, հարթեցված կամ չհարթեցված, սեպային միացումներով կամ առանց միացումների` 6 միլիմետրից բարակ
4409 սղոցանյութեր (ներառյալ մանրահատակի պատրաստման համար չհավաքած ծոփորները և շերտաձողերը)՝ ձևավորված (սանդերքաձև, փոսիկներով, ագուցված, հարթեցված եզրերով, կիսաշրջանաձև միացված նախշառանդվածքի տեսքով, ձևավոր, կլորացված և նմանաձև)՝ ցանկացած եզրով կամ հարթությամբ, ռանդած կամ չռանդած, հարթեցված կամ չհարթեցված, սեպային միացումներով կամ առանց միացման
4410 փայտատաշեղային կամ համանման սալեր` պատրաստված բնափայտից կամ այլ փայտացած նյութերից, ձյութերով կամ օրգանական կապակցող այլ նյութերով՝ ներծծված կամ չներծծված
4411 փայտե նրբաթելային սալեր` պատրաստված բնափայտից կամ այլ փայտացած նյութերից, ձյութի կամ օրգանական կապակցող այլ նյութերի ավելացմամբ կամ առանց ավելացման
4412 սոսնձված նրբատախտակ, նրբատախտակային փայտե պանելներ և շերտավոր բնափայտից պատրաստված համանման նյութեր
4413 00 000 մամլված բնափայտ` բլոկների, սալերի, չորսուների կամ որոշակի տեսքով արտադրանքի և նմանատիպ այլ ձևերով
4415 փայտե արկղեր, տուփեր, փաթեթավորման զամբյուղներ, թմբուկներ և համանման ապրանքափաթեթներ. փայտե թմբուկներ (մալուխների համար), կրկնատակեր, եզրավոր կրկնատակեր և փայտե այլ բեռնաբարձման վահանիկներ, փայտե ոլորուկներ, որոնք օգտագործվում են արկղերի կրկնատախտակի ձևավորման համար
4416 00 000 տակառներ, գլաններ, բաքեր, շասսի և տակառագործական այլ արտադրանք և դրանց առանձին փայտե մասեր՝ ներառյալ փայտե երեսվածք
9406 00 200 փայտե կիսապատրաստ տնակներ
4501 բնական խցան` չմշակված կամ առաջնային մշակման ենթարկված, խցանի թափոններ, մանրացված, հատիկավորված կամ աղացած խցան
4502 00 000 բնական խցան` արտաքին շերտը հեռացված կամ հիմնավոր կտրտված կամ ուղղանկյուն (ներառյալ քառակուսի) տեսքով բլոկներ, սալիկներ կամ շերտեր (ներառյալ չկլորացված եզրեր ունեցող խցանների արտադրության համար նախապատրաստվածքները)
4503 բնական խցանից պատրաստված արտադրանք
4601 ծղոտից կամ համանման այլ նյութերից պատրաստված հյուսվածքներ և հյուսման համար նախատեսված նմանատիպ ապրանքներ` միացված կամ չմիացված շերտերով, հյուսվածքանյութեր, հյուսվածքներ և հյուսման համար նախատեսված արտադրանք` հյուսման նյութերից` զուգահեռ փնջերով կապված կամ թերթերի ձևով գործված, ավարտված կամ չավարտված արտադրանք (գորգիկներ, խսիրներ, շերտավարագույրներ)
4804 ամրաթուղթ և ոչ կավճապատ ստվարաթուղթ` գլանափաթեթներով կամ թերթերով
4819 թղթից, ստվարաթղթից, թաղանթանյութային բամբակից կամ թաղանթանյութային հյուսվածքաթելից ստացված պաստառից պատրաստված արկղեր, տուփեր, պարկեր, պայուսակներ և այլ ապրանքափաթեթներ, թղթապանակներ, տեփուրներ` նամակների համար և թղթից ու ստվարաթղթից պատրաստված նմանատիպ այլ արտադրանք, որոնք օգտագործվում են հաստատություններում, խանութներում կամ նմանատիպ նպատակներով
4823 թուղթ, ստվարաթուղթ, թաղանթանյութային բամբակ ու թաղանթանյութային հյուսվածքաթելից պատրաստված պաստառներ և այլն` կտրտված ըստ չափսերի կամ ձևի, թղթե զանգվածից, թղթից, ստվարաթղթից, թաղանթանյութային բամբակից պատրաստված արտադրանք կամ թաղանթանյութային հյուսվածքներից պատրաստված պաստառներ և այլն:

»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան